Հայկազուն Նալբանդյան
հայ բժիշկ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազուն Նալբանդյան (Քիլիս - հունվար, 1920, Մարաշ), հայ բժիշկ։
Ծննդավայր | Քիլիս |
---|---|
Մահացել է | 1920 |
Մահվան վայր | Կիլիկիա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Շվեյցարիայի Ժնև քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | բժիշկ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Կենսագրություն
խմբագրելՀայկազուն Նալբանդյանը ծնվել է Հալեպի վիլայեթի Քիլիսի գավառակի կենտրոն Քիլիս քաղաքում։ 1914 թվականին ավարտել է Շվեյցարիայի Ժնև քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Հայրենիքի սիրո կանչով, Շվեյցարիայից եկել և միացել է զորավար Անդրանիկ Օզանյանի կամավորական գնդին։ 1914 թվականին եղել է Անդրանիկի բանակի բժշկասանիտարական խմբի բժիշկը։ Հայկական լեգեոնում զինվորական բժիշկ է ծառայել։ Եղել է ՀՅԴ Այնթապի կենտրոնական կոմիտեի անդամ։
Զոհվել է Կիլիկիայի հայության ինքնապաշտպանության մարտերում։
Գրականություն
խմբագրել- Հովակիմյան Վ., Դժվարին տարիներ, Երևան, 1988։
- Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
- Պայրամեան Ալիշան Ա., Կիլիզա. Հայկական Քիլիս, Երեւան, 2001։
Աղբյուր
խմբագրելՀարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։