Հայերի ասամբլեան[1] (անգլերեն` Armenian Assembly, ռուսերեն` Ассамблея Армян) հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2017 թվականին, և որի նպատակը Հայաստանում և սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալ-ձեռնարկատիրական նախագծերի[2] աջակցությունն ու իրականացումն է։

Հայերի ասամբլեա
Տեսակհասարակական կազմակերպություն
ԵրկիրՀայաստան
Հիմնադրված2017
Գլխադասային գրասենյակՀայաստան
Պաշտ. լեզու(ներ)հայերեն, ռուսերեն և անգլերեն
Կայքinstagram.com/assembly.am/

Հայերի ասամբլեան համախմբում է հայկական սփյուռքի` մշակույթի, կրթության, գիտության, քաղաքականության և բիզնեսի ներկայացուցիչների։

Կազմակերպության կառուցվածքը խմբագրել

Հայերի ասամբլեա հասարակական կազմակերպության հիմնական մարմինը Հանրային խորհուրդն է, և վերջինիս կառուցվածքը հետևյալն է՝

  • Հանրային խորհրդի նախագահություն,
  • Նախագահության բյուրո,
  • Հոգաբարձուների խորհուրդ,
  • մասնագիտացված այլ կոմիտեներ։

Հանրային խորհրդի նախագահություն

Կազմ՝ Ենգիբարյան Վ․Ռ.[3]՝ Խորհրդի նախագահ, Ավագումյան Կ․Կ․, Ավդոլյան Ա․Ա., Ենգիբարյան Ռ․Վ․, Գիներ Ե․Լ․, Կարապետյան Ս․Ս․,Կամալով Ա․Ա․, Մելիքյան Ա․Գ․, Միկոյան Ա․Ա․[4], Արքեպիսկոպոս Եզրաս Ն․, Օրբելյան Կ․Ա․, Պարանյանց Ռ․Վ․, Պուշկար Դ․Յ․, Սարկիսյան Ա․Մ․, Սարկիսով Ն․Է․, Ստեփանյան Գ. Շ․, Սպիվակովա Ս․ Զ․, Տեր-Ավանեսով Ա․Բ․, Ֆրանգուլյան Գ․Վ․, Չիտիպախովյան Պ․Ս․, Խաչատրյան Ա․Մ․, Շահազիզյան Ա․Գ․

Հանրային խորհրդի նախագահության բյուրո

Կազմ՝ Ավդոլյան Ա․Ա․` Համանախագահ, Խաչատուրյանց  Ա․Ռ․` Համանախագահ, Աղանբեկյան Ռ․Ա., Ենգիբարյան Վ․Ռ․, Եթումյան Ռ․Օ․, Հակոբյան Ա․Պ․, Բաբայան Ս․ Ա․, Կոստանյան Կ․

Հոգաբարձուների խորհուրդ

Կազմ՝ Ազատյան Ս․, Հակոբյան Ա․Պ․, Մինասբեկյան Ռ․Մ․, Առուստամյան Ն․Է․, Գործունյան Ս․Է․, Դաշտոյան Վ․Ռ․, Կարապետյան Ա․Օ․, Խուդոյան Ա․Ա․, Մանուկյան Ա․Ռ․, Գրիշկյան Ա․Ա․, Մարինոսյան Վ.

Գործադիր կոմիտե

Կազմ՝ Անտոնյան Է․, Բադալյան Ա․, Դաշտոյան Վ․, Լազարյան Ս․, Մանուկյան Վ․, Միրզոյան Կ․, Մնացականյան Ա․, Դոլմազյան Գ․

Տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և կրթության կոմիտե

Կազմ՝ Ասլանյան Ս․՝ Համանախագահ, Ենիկոլոպով Ռ․՝ Համանախագահ, Հարությունյան Գ․, Ազատյան Ս․, Անտոնյան Է․, Միրզոյան Կ․, Կարապետյան Կ., Կարապետյան Հ․, Չիտիպախովյան Ս․,

Կանանց նախաձեռնությունների կոմիտե

Կազմ՝ Ազիզյան Ս․, Բալայան Օ․, Գասպարյան Ա․, Դոլեցկայա Ա․, Ղազարյան Ա․, Կոնդոյանիդի Ա․, Քոչարյան Գ․, Պոչիտաևա Ի․, Տերյան Ե․, Տողանյան Մ․, Ծատուրովա Ե․

Կազմակերպության նպատակներն ու խնդիրները խմբագրել

  • Հայ ազգային ավանդույթների և մշակութային ժառանգության պահպանում և զարգացում,
  • Աջակցություն հայերի ազգային ինքնանույնականացմանը,
  • Հայերի ազգամիջյան հարաբերությունների հաստատում և ամրապնդում այլ ազգերի, ազգությունների և ազգությունների ներկայացուցիչների հետ,
  • Հայաստանում սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով` սփյուռքի ներկայացուցիչների մտավոր փորձի ինտեգրման հարթակի ստեղծում,
  • Սոցիալական ձեռներեցության զարգացում և աջակցություն, սոցիալական ձեռներեցների համայնքի ստեղծում, սոցիալապես հաջողակ հայերի ներգրավվածություն ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում։

Հայերի ասամբլեան(չաշխատող հղում) իրականացրել է ավելի քան 25 ծրագիր՝ մշակույթի, կրթության, գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, սպորտի ոլորտներում[5]։

Մշակութային ծրագրեր խմբագրել

«Տապան» բարձր տեխնոլոգիական լուծումներով թանգարան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հայկական տաճարային համալիրում

 
Ջիվան Գասպարյան ավագի և Գասպարյան կրտսերի մասնակցությամբ առաջին վարպետության դասը Գնեսինների անվան դպրոցում գործող դուդուկի դասարանում

«Տապանը» Մոսկվայի սրտում գտնվող մշակութային տարածք է, որը միավորում է մարդկանց՝ անկախ ազգային պատկանելիությունից, մայրենի լեզվից և կրոնական համոզմունքներից։

2017 թվականի աշնանը Հայերի ասամբլեան` նոր տեխնոլոգիական լուծումների ներդրմամբ, վերանորոգեց «Տապան» թանգարանը՝ ցուցադրությունների համար։ Թանգարանում անցկացվում են ինտերակտիվ ցուցահանդեսներ, թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ և այլ միջոցառումներ։

Դուդուկի դասարան Գնեսինների անվան երաժշտական դպրոցում

2018 թ.-ի Սուրբ Ծննդյան հանդիպման շրջանակներում Ջիվան Գասպարյանը հայտարարեց Գնեսինների անվան դպրոցում դուդուկի դասարանի բացման մասին[6]։

Ծրագրի հիմնական նպատակներն են` դուդուկը նոր դերակատարմամբ ներկայացնել աշխարհին` որպես դասական երաժշտության մեջ օգտագործվող երաժշտական գործիք, ինչպես նաև դրա մասսայականացումը երեխաների և երիտասարդների շրջանում։

Կրթական ծրագրում ներառվում են վարպետության դասեր մաեստրո Ջիվան Գասպարյան ավագի և Գասպարյան կրտսերի կողմից։ Մշակման փուլում է գտնվում համապարփակ ձեռնարկը։

ARMONIA երաժշտական մրցույթ

 
Գնեսինների անվան երաժշտական դպրոցի տնօրեն Միխաիլ Խոխլովը պարգևատրում է ARMONIA մրցույթի մրցանակակիր Արտյոմ Իոանիսյանին

ARMONIA[7] երիտասարդ տաղանդների 2019-2020 թթ. մրցույթն անց է կացվել երկու փուլով՝ 7-ից 17 տարեկանը ներառյալ մասնակիցների երեք տարիքային խմբերում[8][9]։

Մրցույթի կայքում հավաքագրվել է ավելի քան 100 հայտադիմում[10]։ Ժյուրիի որոշմամբ եզրափակիչ փուլ են անցել յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն կատարողները։ Եզրափակիչ փուլի ժյուրին ընտրել է մրցույթի հաղթողներին երեք տարիքային խմբում`

  • 7-9 տարեկան
  • 10-14 տարեկան
  • 15-17 տարեկան

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողի համար քվեարկությունը տեղի է ունեցել առցանց` մրցույթի կայքում` եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցների միջև։

Լազարևների առանձնատան տարածքում գտնվող` ՌԴ-ում ՀՀ դեսպանատան  հյուպատոսական բաժնի վերականգնում

Լազարևների տոհմի 300-ամյա հոբելյանի առթիվ` Հայերի ասամբլեան  մասնակցեց հյուպատոսական բաժնի դիզայներական և վերակառուցման աշխատանքներին` աշխատակիցների աշխատանքի արդյունավետության և նրանց աշխատանքային պայմանների բարելավման նպատակով։

Վերակառուցված հյուպատոսական բաժնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 30-ին` ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Հայերի ասամբլեայի հանրային խորհրդի նախագահության անդամների մասնակցությամբ։

Վերակառուցման ավարտը նշանավորվեց փորագրված խաչի տեսքով հուշատախտակի տեղադրմամբ։

Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակին նվիրված հուշարձանի տեղադրում 2019 թ.-ի նոյեմբեր ամսին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի օրհնությամբ Հայերի ասամբլեան Վենետիկի Սուրբ Ղազար կղզում տեղադրել է Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակին նվիրված հուշարձան։

Մեծ թատրոնում «Գայանե» բալետի ցուցադրության կազմակերպմանը մասնակցություն

Հայկական մշակույթի հանրայնացման նպատակով և Երևանի 2800-ամյակի առթիվ 2018 թ.-ի հուլիսի 24-ին Հայերի ասամբլեայի ֆինանսական և հանրային կապերի աջակցությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ կազմակերպվեց Ալ. Սպենդիարյանի  անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ցուցադրությունը Ռուսաստանի պետական ակադեմիական «Մեծ թատրոն»-ի բեմում։

Հայկական մշակույթի օրեր

 
Հայկական մշակույթի օրեր. Հյուրերը «Սուսերով պար» ֆիլմի փակ ցուցադրությունից առաջ

Հայերի ասամբլեա հասարակական կազմակերպությունը ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի Հայ առաքելական եկեղեցու թեմի մասնակցությամբ և աջակցությամբ 2019 թ.-ի  մայիսի 27-ից հունիսի 1-ն անցկացրել է Հայկական մշակույթի օրերը Մոսկվայում[11]։

Մայիսի 27 - հանդիսավոր բացումն ազդարարվեց Պ․ Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի համերգային դահլիճում կազմակերպված՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական հեղինակային երեկույթով[12]։

Մայիսի 28 - Առաջին անգամ Միշլենյան աստղ ունեցող ռեստորանների երկու հայտնի շեֆ-խոհարարներ Կարեն Թորոսյանի (Bozar ռեստորան, Բրյուսել, Բելգիա) և Ստեֆանո Չիոտիի (Nostrano ռեստորան, Պեզարո, Իտալիա) ղեկավարությամբ և Հայաստանի առաջատար ռեստորանների խոհարարների հետ համատեղ (Չինար, The Club, Մայրիգ, Լավաշ) ստեղծվեց հատուկ ճաշացանկ՝ առանձնահատուկ ֆյուժն՝ հայկական ավանդական և բարձր խոհանոցի համադրությամբ՝ հիմնված հայկական խոհարարական ավանդույթների և եվրոպական խոհանոցի տեխնիկաների վրա։

Մայիսի 29 - Տրետյակովյան պատկերասրահում տեղի ունեցավ ռեժիսոր Յուսուպ Ռազիկովի և պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Սուսերով պար» ֆիլմի  շնորհանդեսի փակ ցուցադրությունը։

Մայիսի 30 - ի պատիվ Լազարևների տոհմի 300-ամյակի` տեղի ունեցավ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան վերակառուցված Հյուպատոսական բաժնի բացման հանդիսավոր արարողությունը։

Հունիսի 1 - Տրետյակովի պետական պատկերասրահում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված հայ մուլտիպլիկատորների՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով ստեղծված մուլտֆիլմերի ցուցադրություն՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։

 
Սուրբ ծննդյան հանդիպում 2018

«Սուրբ ծննդյան հանդիպում»

Դրամաշնորհների տրամադրում Գնեսինների անվան երաժշտական դպրոցում ուսանող աշակերտներին։

«Սուրբ ծննդյան հանդիպում» երաժշտական երեկոն հիմնադրվել է Հայերի ասամբլեայի կողմից 2018 թ.-ին` նպատակ ունենալով տրամադրել հայ անվանի երաժիշտների՝ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի և Ջիվան Գասպարյանի անվան ամենամյա դրամաշնորհներ Գնեսինների անվան երաժշտական դպրոցում ուսանող և հայկական արմատներ ունեցող սաներին՝ ի նշան կատարողական արվեստում գրանցած զգալի հաջողությունների[13]։

Երիտասարդ տաղանդները ստացան դրամաշնորհներ (դրամական պարգևներ), ինչպես նաև հանրաճանաչ քանդակագործ Մայքլ Արամի հեղինակային արձանիկներ՝ սփյուռքի` տարբեր ոլորտներում հաջողակ ներկայացուցիչների և Հայերի ասամբլեաի անդամների ձեռքերից։ Հաշվի առնելով մանկավարժների ներդրումը  աշակերտների մշակութային զարգացման գործում` Հայերի ասամբլեան պարգևատրեց նաև դափնեկիր աշակերտների մասնագիտական դասավանդողներին։

Դրամաշնորհների դափնեկիրները ընտրվել են Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի  տնօրինության առաջադրմամբ և ժյուրիի կողից, որի կազմում էին Կ․ Օրբելյանը, Ջ․ Գասպարյանը, Ս․ Նամինը, Ս․ Սմբատյանը։

Կատարողական արվեստում գրանցած հաջողությունների համար` նախագծի առաջին մրցանակակիրները դարձան.

  • Կարինա Հարությունյանը (կլառնետ), Ջիվան Գասպարյանի անվան դրամաշնորհի դափնեկիր;
  • Էլեն Վիրաբյանը (ֆլեյտա), Շառլ Ազնավուրի անվան դրամաշնորհի դափնեկիր;
  • Կարինա Տեր-Ղազարյանը (դաշնամուր), Արամ Խաչատրյանի անվան դրամաշնորհի դափնեկիր;
  • Դավիթ Ավետիսյանը (դաշնամուր), Կոմիտասի անվան դրամաշնորհի դափնեկիր։
Պատկեր:Կոնստանտին Օրբելյանը և Հասմիկ Գրիգորյանը.jpg
Կոնստանտին Օրբելյանը և Հասմիկ Գրիգորյանը Մոսկվայում` Հայերի ասամբլեայի աջակցությամբ իրականացված համերգին

Աջակցություն Հասմիկ Գրիգորյանի համերգին

Հայերի ասամբլեայի աջակցությամբ նոյեմբերի 6-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում՝ Լիտվիայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատարների և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ ելույթ է ունեցել աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը։

Համերգն անց է կացվել Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։

Եկեղեցի խմբագրել

Հայաստանյայց  Առաքելական Սուրբ Եկեղեցու միասնական հարթակ և հայկական կիրակնօրյա դպրոցների ավտոմատացում

Հայերի ասամբլեան  մշակել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հարթակը[14], որը  հիմք է ծառայում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիների մեկ ամբողջական հարթակի համար։

2019 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի նոր հարթակի նախաներկայացումը (Soft launch)։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բջջային հավելված

2017 թվականի նոյեմբերին կազմակերպությունը թողարկեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Armenian Church բջջային հավելվածը, որն ավելի հասանելի է դարձրել եկեղեցական նորությունները, քարոզները, աղոթքները և կրոնական տոների օրացույցը օգտատերերի համար։

Կրթություն խմբագրել

Աջակցություն երիտասարդ տաղանդներին

Երեխաների և երիտասարդների շրջանում տաղանդների որոնումն ու աջակցությունը կազմակերպության առաջնահերթություններից է։

2018-2019 թվականներին կազմակերպությունն աջակցել է դասական երաժշտության և սպորտի ոլորտում զարգացում գրանցող երիտասարդ կատարողներին։ Նրանց թվում են.

  • Շանթ Սարգսյանը - շախմատի աշխարհի չեմպիոն։  2019 թվականի մարտին կազմակերպության աջակցությամբ ուղևորվել է Մակեդոնիայում կայանալիք շախմատի Եվրոպայի առաջնությանը։
  • Եվա Գևորգյանը - դաշնակահար, Մոսկվայի Պ․Ի․ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի սան։ 2019 թ.-ի մայիսին կազմակերպության աջակցությամբ ուղևորվել է ԱՄՆ` Վեն Կլայբերի մրցույթին, որտեղ նա նվաճել է 2-րդ տեղը և ստացել է հատուկ Press Award մրցանակը, ինչպես նաև Տաշքենդում մասնակցել է GMP - Global Music Partnership երկրորդ միջազգային համերգային մրցույթի հաղթողների մրցանակների  հանձման արարողությանը՝ Ուզբեկստանի պետական ֆիլհարմոնիայում[15]։
  • Կարինե Տեր-Ղազարյանը - դաշնակահար, «Սուրբ Ծննդյան հանդիպում» միջոցառման դափնեկիր։ 2019 թվականին կազմակերպության աջակցությամբ  համերգային շրջագայություն է ունեցել Հայաստանում, ելույթներ է ունեցել Երևանի, Աշտարակի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Խնձորեսկի, Աբովյանի  երաժշտական դպրոցներում։
  • Դավիթ Ավետիսյանը - դաշնակահար, «Սուրբ Ծննդյան հանդիպում» միջոցառման դափնեկիր։ 2019 թվականին կազմակերպության աջակցությամբ ուղևորվել է պրոֆեսոր և դաշնակահար Գրիգորի Գրուզմանի վարպետության և անհատական դասընթացներին, ինչպես նաև մասնակցել է երկու համերգների` Ցվիկաու քաղաքում գտնվող Շումանի թանգարանում ու Վայմար քաղաքում։

Սուրբ Գրիգոր Նարեկացու ուսումնական հաստատության կայքի պատրաստում

2019 թ.-ի վերջին Հայերի ասամբլեան  սկսեց աշխատանքներ տանել Գրիգոր Նարեկացի ուսումնական հաստատության ընդհանուր կրթական կայք ստեղծելու ուղղությամբ։

Տուրիզմ խմբագրել

Armenia Guide զբոսաշրջային հարթակ

Armenia Guide հարթակի նպատակն է միավորել զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին մեկ տիրույթում՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման առաքելությամբ, ընդարձակել Հայաստանի թե՛ ներգնա և թե՛ արտագնա տուրիզմի շուկայի ծավալները, ինչպես նաև դիվերսիֆիկացնել Հայաստանի զբոսաշրջային առաջարկը՝ մատուցելով տուրիստական ծառայությունների ամբողջական շրջափուլը[16]։

Armenia Guide-ը, ըստ էության, ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայկական աշխարհի ուղեցույցն է։

Բջջային հավելվածի պաշտոնական մեկնարկը տրվել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի[17] շրջանակներում՝ 2019 թ.-ի հունիսին։

2019 թ.-ի հուլիսին Armenia Guide հարթակի «Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտ» նախագիծը ճանաչվել է լավագույն նորարարական ստարտափ լուծում[18]՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը «ՎՏԲ-Վիզա 2019 փոքր բիզնեսի ինովացիոն ֆորում»-ի շրջանակներում անցկացված մրցույթում[19]։ Մրցույթին առաջադրված են եղել նաև ԱՊՀ երկրներում և Վրաստանում փոքր բիզնեսի զարգացման և թվայնացման ծրագրերի այլ նախաձեռնություններ[20]։

2019 թ.-ի սեպտեմբերի 20-ին ստորագրվել է հուշագիր[21]՝ Հայերի ասամբլեա հասարակական կազմակերպության և ՎՏԲ Հայաստան բանկի միջև[22] Armenia Guide հարթակում բազմարժույթային վիրտուալ տուրիստական քարտի թողարկման վերաբերյալ[23]։

 
GOURMET FEST Հայկական մշակույթի օրեր

GOURMET FEST

GOURMET FEST-ը էնո-գաստրոնոմիկ հարթակ է, որի առաքելությունն է հայկական խոհանոցի հանրահռչակումն ու  աշխարհի գաստրոնոմիկ քարտեզի վրա Հայաստանի դիրքավորումը, ինչպես նաև փորձի և նոր գաղափարների փոխանակման համար միասնական տիրույթի ստեղծումը[24]։

Նախագիծը պլանավորում է ամեն տարի Հայաստանում համախմբել ռեստորանային և գաստրոնոմիկ ոլորտների միջազգային փորձագետների` վարպետության դասեր, պանելային քննարկումներ և փառատոներ իրականացնելու նպատակով` երկրի և մոտակա տարածաշրջանի ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Առաջին գաստրոնոմիկ GOURMET երեկոն տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում։

2019 թ.-ի մայիսի 28-ին Մոսկվայում կայացած Հայկական մշակույթի օրեր նախաձեռնության շրջանակներում կայացած GOURMET FEST գաստրոնոմիկ երեկույթին[25] առաջին անգամ Միշլենյան աստղ կրող ռեստորանների երկու հայտնի շեֆ-խոհարարների ղեկավարությամբ և  Հայաստանի առաջատար ռեստորանների խոհարարների մասնակցությամբ ստեղծվել է հատուկ, ֆյուժն ճաշացանկ[26], որն, ըստ էության, հայկական ավանդական և բարձրակարգ խոհանոցի համաձուլումն է[27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայերի ասամբլեա կազմակերպության պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին.
  2. «Armenian Assembly | YouTube». Youtube.com (ռուս.). 06.01.2020.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Armenian Assembly-ի Հանրային խորհրդի բարձրագույն մարմնի նախագահ Վահե Ենգիբարյանին։».
  4. «Стас Намин рассказал Познеру, почему сменил громкую фамилию Микоян, и о роли Армении в его судьбе». Newsarmenia.am. 03.12.2019.
  5. «Ассамблея Армян подвела итоги первого года работ и обнародовала планы на 2019-2020 гг». Newsarmenia.am (ռուս.). 31.05.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «В новом 2019 году музыка дудука зазвучит в Школе имени Гнесиных в Москве — Дживан Гаспарян». Sputnik Armenia (ռուս.). 22.12.2018.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Երաժշտական նոր նախագիծը կբացահայտի Հայաստանում և արտերկրում ապրող հայ երիտասարդ տաղանդներին». Armenpress.am (հայ.). 11.11.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «В Москве пройдёт конкурс «По армянскому миру — в поисках юных талантов»». Армянский Музей Москвы и Культуры Наций (ռուս.). 11.11.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Հայկական աշխարհում փնտրվում են պատանի տաղանդներ». Aysor.am (հայ.). 08.11.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Всеармянский музыкальный конкурс собрал более 100 заявок со всего мира». Rusarminfo.ru (ռուս.). 20.12.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Дни армянской культуры стартовали в Москве». Newsarmenia.am (ռուս.). 29.05.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «В Московской консерватории отметили день Тиграна Мансуряна». 1lurer.am (ռուս.). 28.05.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Armenian Assembly | YouTube». «Рождественская Встреча» 2019 г. | Ассамблея Армян (ռուս.). 28.12.2018.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Российская и Ново-Нахичеванская Епархия Святой Армянской Апостольской Православной Церкви». Armenianchurch.ru (ռուս.).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել». Panorama.am (հայ.). 16.11.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Armenian Assembly | YouTube» (անգլ.). 08.07.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Summit of Minds». Armenian Summit of Minds (անգլ.). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «ՎՏԲ խմբի - Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումն է անցկացվել Մինսկում». newsarmenia.am (հայ.). 12.08.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Состоялся инновационный форум по розничному бизнесу Группы ВТБ - Visa 2019». Newsarmenia.am (ռուս.). 12.09.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. ««Виртуальная Армения» победила на российском форуме инноваций». Rusarminfo.ru (ռուս.). 12.08.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Armenian Assembly հասարակական կազմակերպությունը և ՎՏԲ Հայաստան բանկը հուշագիր են ստորագրել». Armenpress.am (հայ.). 23.09.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Հայաստանը վիրտուալ աշխարհում. ի՞նչ են առաջարկում ՎՏԲ Հայաստան բանկն ու Armenian Assembly–ն». Armenia Sputnik (հայ.). 23.09.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. ««Հայերի ասամբլեան» եւ ՎՏԲ-ն Armenia Guide-ի հարթակում Հայաստանի վիրտուալ մուլտիարժութային քարտ կթողարկեն». News.am (հայ.). 23.09.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Մոսկվայի Assunta Madre ռեստորանում անցկացվել է գաստրոնոմիկ էքսպերիմենտ GOURMET FEST-ը». Armenpress.am (հայ.). 30 Մայիս, 2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Մոսկվայի Assunta Madre ռեստորանում անցկացվել է գաստրոնոմիկ էքսպերիմենտ GOURMET FEST-ը». blog.168.am (հայ.). 2019 թ․ մայիսի 30.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. «Ավանդական հայկական և բարձր եվրոպական խոհանոցների ֆյուժն -ճաշացանկ «Միշլենյան» խոհարարներից». magnis.news (հայ.). 30.05.19. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Gourmet Fest-ը միավորել է հայկական եւ բարձր խոհանոցները». Gastrovino Mediamax (հայ.). 30.05.2019.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)