Հայացք (ամսագիր)
Հայացք (արևմտահայերեն՝ Հայեացք), պատկերազարդ ամսաթերթ։ Լույս է տեսնում 1998 թվականից, Նիկոսիայում՝ հայերեն (6 էջ), անգլերեն (4 էջ), բուլղարերեն (1 էջ), հունարեն (1 էջ)։ Մելգոնյան կրթական հաստատության հրատարակություն։ Պատասխանատու խմբագիր՝ Եղիա Գայայան։ Լուսաբանում է հաստատության կրթական գործունեությունը, կիպրահայության ազգային կյանքը։ Թերթի էջերն ունեն իրենց բաժանումները՝ Մելգոնյանի առօրյան, Շրջանավարտներ, Գրական վարձեր, Հայ դատ, Խճանկար (դերասանների և արվեստագետների մասին), աշակերտական ծաղրանկարներ և այլն։