Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիա
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիա (անգլ.՝ Armenia–United States Strategic Partnership Charter), Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված պայմանագիր, որի նպատակն է ամրապնդել երկկողմ հարաբերությունները տարբեր հարցերի շուրջ համագործակցության միջոցով, ներառյալ ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, տնտեսական և ռազմական բարեփոխումները: Խարտիայի ամբողջական անվանումն է՝ «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության կանոնադրություն»[1][2]։
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիա (անգլ.՝ Armenia–United States Strategic Partnership Charter) | |
---|---|
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության խարտիա | |
Պայմանագրի տիպ | ռազմավարական գործընկերության համաձայնագիր |
Ստորագրվել է — վայր |
հունվարի 14, 2025 Վաշինգտոն ԿՇ, ԱՄՆ |
Ուժի մեջ է մտել | 2025 |
Ստորագրել են | ![]() ![]() |
Վավերացրել են |
2025 թվականի հունվարի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրեցին ռազմավարական գործընկերության պաշտոնական փաստաթուղթը[3]։ Համաձայնագիրը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարության խթանումը, ինքնիշխանության աջակցությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Թեև գործընկերությունը նախատեսում է ԱՄՆ աջակցություն Հայաստանի ռազմական և տնտեսական բարեփոխումներում, սակայն այն չի ներառում ԱՄՆ-ի ուղղակի ռազմական միջամտությունը հակամարտության դեպքում[4]:
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության հասցնելու նախաձեռնության մասին առաջին անգամ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հուլիսի 4-ին։ Փաշինյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը ռազմավարական մակարդակով ամրապնդելու Միացյալ Նահանգների հետ կապերը[4]։
Վերլուծություն
խմբագրելՀայ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը համաձայնագիրը համեմատել է 2009 թվականի հունվարին ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ստորագրված համանման համաձայնագրի հետ։ Սակայն Պողոսյանը նշել է, որ Վրաստան-ԱՄՆ համաձայնագիրը չի ներառում անվտանգության նույն երաշխիքները, որոնք ԱՄՆ-ը տրամադրում է այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ճապոնիան, Հարավային Կորեան կամ Ֆիլիպինները[5]։ Երևանի Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Տիգրան Գրիգորյանն ասում է, որ փաստաթուղթն ամրապնդում է երկկողմ հարաբերությունները և հնարավորություններ է ստեղծում առավել սերտ համագործակցության համար առանցքային ոլորտներում[5]:
Հայաստանի արտաքին քաղաքական փոփոխություն
խմբագրելՀայաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունը ակնհայտ դարձավ 2022 թվականի վերջին, երբ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չպատասխանեցին Հայաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքին հայկական տարածքներ Ադրբեջանի ռազմական ներխուժումից հետո։ Հետագայում Հայաստանը սկսեց հեռանալ իր դաշնակիցներից, իսկ 2024 թվականի դեկտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններում փոփոխություններն «անդառնալի են»[6]։
Արձագանքներ
խմբագրել- Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները երբեք առանձնապես կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում, նույնիսկ կարելի է ասել հակառակը։ Այս «հակառակ» գործողությունների համատեքստում ԱՄՆ-ն, անշուշտ, ամեն կերպ փորձում է ավելի ու ավելի շատ երկրներ քաշել իր հետևից: Բայց դա մեր հայ ընկերների բացարձակ ինքնիշխան իրավունքն է»[7][8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Full text of Armenia-US Strategic Partnership Charter publicized». news.am (անգլերեն). 2025 թ․ հունվարի 15. Վերցված է 2025 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «The signing of the Strategic Partnership Charter between the Republic of Armenia and the United States of America took place in Washington». 2025 թ․ հունվարի 14. Վերցված է 2025 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «США и Армения подпишут документ о стратегическом партнерстве». Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան (ռուսերեն). 2025 թ․ հունվարի 14. Վերցված է 2025 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 4,0 4,1 «Армения подпишет с США соглашение о стратегическом партнерстве» (ռուսերեն). 2025 թ․ հունվարի 14. Վերցված է 2025 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 5,0 5,1 Mgdesyan, Arshaluis (2025 թ․ հունվարի 14). «The US and Armenia to Sign Strategic Partnership Agreement». Business Media (Georgia). Վերցված է 2025 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «США и Армения договорились о стратегическом партнерстве». Deutsche Welle (ռուսերեն). 2025 թ․ հունվարի 14. Վերցված է 2025 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Песков: США не способствуют стабилизации ситуации на Южном Кавказе». Vedomosti (ռուսերեն). 2025 թ․ հունվարի 14. Վերցված է 2025 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Kremlin, on US-Armenia ties, says Washington plays destabilising role in Caucasus». Reuters. 2025 թ․ հունվարի 14. Վերցված է 2025 թ․ հունվարի 17-ին.