Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Եվրատեսիլ երգի մրցույթում

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Եվրատեսիլում ընթանում է շատ վատ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Հայաստանը Եվրատեսիլին առաջին անգամ մասնակցել է 2006 թվականին, իսկ Ադրբեջանը 2008 թվականին, սկսած 2009 թվականից ամեն անգամ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է որևէ բանի մեջ կամ Ադրբեջանում անջատում հեռարձակումը։

'

Հայաստան

Ադրբեջան

2009 թվականի տարաձայնություները խմբագրել

2009 թվականին առաջին կիսաեզրափակչի ժամանակ Հայաստանի տեսաբացիկում ներկայացվող տեսարժան վայրերի հետ մեկտեղ կար նաև Ստեփանակերտի հայտնի տատիկի և պապիկի արձանը։ Ադրբեջանցիները սկսեցին բողոքել՝ ասելով, որ այդ արձանը գտնվում է Ադրբեջանի կազմում, և այն հանվեց Հայաստանի տեսաբացիկից[1][2], իսկ ի պատասխան դրան՝ նույն թվականի Եվրատեսիլի եզրափակչում, երբ Սիրուշոն հայտնում էր Հայաստանի միավորները, նրա հետնամասում և ձեռքում կար նույն տատիկի և պապիկի արձանի նկարը[1]։ Չնայած այդ տարաձայնություններին՝ Հայաստանից 1065 հոգի քվեարկել է Ադրբեջանի օգտին, ինչը Հայաստանից 1 միավոր բերեց Ադրբեջանի օգտին[3]։

Քվեարկության միջադեպ խմբագրել

2009 թվականին եզրափակչում Հայաստանի ելույթի ժամանակ Ադրբեջանում դիտմամբ հայ մասնակցի ելույթը ցուցադրվեց կտրտումներով, չէր երևում այն համարը, որով պետք է քվեարկեին նրանք, բայց չնայած այդ ամենին՝ 43 մարդ Ադրբեջանից քվեարկել էր Հայաստանի օգտին, ինչը հանգեցրեց նրան, որ հաջորդ օրը ազգային անվտանգությունում հարցաքննվեցին այդ անձինք, ովքեր քվեարկել էին հայ մասնակցի օգտին[4][5][6]։

Մանկական Եվրատեսիլ 2010 խմբագրել

2010 թվականի Մանկական Եվրատեսիլում, երբ Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը հաղթեց մրցույթում, Ադրբեջանում միանգամից դադարեցվեց հեռարձակումը, սակայն հաջորդ օրը Ictimai հեռուստաընկերության ներկայացուցիչ Թահիր Մամեդովը հայտարարեց, որ Ադրբեջանում այդ մրցույթը իբր չի էլ ցուցադրվել։

Եվրատեսիլ 2012 խմբագրել

Քանի որ Եվրատեսիլ 2012-ը կայանում էր Ադրբեջանում Հայաստանը պետք է որոշում կայացներ իր մասնակցության մեջ։ 2012հունվարի 17-ին Եվրատեսիլի պաշտոնական կայքը հրապարակեց այն 43 երկրների ցանկը, որոնք պետք է մասնակցեին այդ տարվա մրցույթին, այդ երկրների շարքում էր նաև Հայաստանը, սակայն երբ փետրվար ամսին զինվորական սահմանին ադրբեջանցի դիպուկահարը սպանեց հայ զինվորի, նույն ամսվա 23-ին հայ արտիստները բողոքեցին կոչ անելով, որ Հայաստանը չմասնակցի այդ տարվա մրցույթին։ Հայաստանի Եվրատեսիլի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտարարեց, որ մինչև մարտի 18-ը պարզ կդառնա թե ով և ինչ երգով կներկայացնի Հայաստանը մրցույթում, սակայն մարտի 7-ին հայտարարվեց, որ մասնակցի անվտանգությունից ելնելով չեն մասնակցի մրցույթին։ ԵՀՄ-ին Հայաստանը տուգանք վճարեց չմասնակցելու համար, սակայն ԵՀՄ-ն նշեց, որ եթե այդ տարվա մրցույթի եզրափակիչը չհեռարձակվի Հայաստանում, ապա հաջորդ տարի չեն մասնակցի մրցույթին, սակայն Հ1-ը եզրափակիչը հեռարձակեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Krikorian, Onnik (2009 թ․ մայիսի 16). «Ethnic rivalry wins over kitsch in the Caucasus». Frontline Club. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. Deasy, Kristin (2009 թ․ մայիսի 15). «Eurovision: A Melting-Pot Contest, Where Native Doesn't Always Mean Best». Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 17-ին.
  3. «Azerbaijani Minister Criticizes RFE/RL Over Eurovision Interrogation Story». Radio Free Europe/Radio Liberty. 2009 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. «Azerbaijanis in Eurovision probe». BBC News. 2009 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Azerbaijani Authorities Interrogate Music Fan Over Eurovision Vote For Armenia». Radio Free Europe/Radio Liberty. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  6. «Azeris Questioned Over Eurovision Vote For Armenia». Radio Free Europe/Radio Liberty. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.