Հայաստանի նախագահական ընտրություններ (1996)
Հայաստանում 1996 թվականի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 22-ին։ Արդյունքը Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակն էր, ով հավաքեց ձայների 51%-ը՝ 646,888 մարդ։
Նախապատմություն
խմբագրել1996 թվականի նախագահական ընտրությունները Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացումից հետո երկրորդ նախագահական ընտրություններն էին։ 1996 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ընտրություններից մի քանի օր առաջ, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ «գոհ է ստեղծված իրավիճակից»։ Դիմելով Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին՝ նա հայտարարեց, որ Հայաստանը «Տեր-Պետրոսյանի հետ 21-րդ դար կմտնի հաղթական և կայուն»[1]։ Ընդդիմադիր կուսակցությունները ( Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Պարույր Հայրիկյանի ԱԻՄ, Արամ Սարգսյանի Դեմոկրատական կուսակցություն ) աջակցում էին «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ և նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին[2]։
Վարքագիծ
խմբագրելԴիտորդական կազմակերպությունները հիմնականում քննադատաբար էին արտահայտվել ընտրությունների անցկացման վերաբերյալ[3][4][5][6]։ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հայտնաբերել է «ընտրական օրենքի լուրջ խախտումներ»[7]։
Արդյունքներ
խմբագրելԸնտրություններից հետո և՛ Տեր-Պետրոսյանը, և՛ Մանուկյանը հայտարարեցին հաղթանակի մասին[8]։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական արդյունքները արձանագրեցին Տեր-Պետրոսյանի հաղթանակը առաջին փուլում[9]։
Վերլուծություն
խմբագրելԿովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը նշել է, որ այն տեղամասերում, որտեղ մասնակցությունը 64%-ից ցածր է եղել, Մանուկյանը ստացել է ձայների 49,6%-ը, իսկ Տեր-Պետրոսյանը՝ 41,1%-ը։ Միքայելյանը նշել է, որ չի կարելի վստահորեն ասել, որ Մանուկյանն իրականում ստացել է ձայների 50 տոկոսից ավելին առաջին փուլում՝ չնայած շատ կարծիքների և փաստերի[10]։
Բողոքի ցույցեր և հետևանքներ
խմբագրել1996 Հայկական ցույցեր | |
---|---|
Ամսաթիվ | Սեպտեմբերի 23 1996 – Հոկտեմբերի 2 1996 |
Վայր | Հայաստան |
Պատճառ |
|
Նպատակ |
|
Արդյունք |
|
Ընդդիմության առաջատար թեկնածու Վազգեն Մանուկյանը պաշտոնապես ստացել է ձայների 41%։ Հայտարարելով գործող նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից կատարված ընտրակեղծիքների մասին՝ Մանուկյանը և իր համախոհները սեպտեմբերի 23-ի կեսօրին սկսեցին զանգվածային ցույցերը։ Մոտ 200 հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում ՝ ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու[11]։ Սեպտեմբերի 25-ին հրապարակում հավաքվել էր մոտ 150-200 հազար մարդ։ Մանուկյանը ցուցարարներին առաջնորդեց դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը։ Ավելի ուշ ցուցարարները կոտրեցին Հայաստանի խորհրդարանը շրջապատող ցանկապատն ու մտել շենք։ Նրանք ծեծի ենթարկեցին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին և փոխխոսնակ Արա Սահակյանին[11]։ Երևանբերվեցին անվտանգության ուժերը՝ կարգուկանոն հաստատելու համար։ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ «նույնիսկ եթե ընդդիմությունը հավաքի ձայների 100 տոկոսը, ոչ բանակը, ոչ Ազգային անվտանգության ու ՆԳՆ-ն չեն ընդունի նման առաջնորդներին»[12]։ Սարգսյանը հետագայում Արևմուտքի կողմից քննադատության արժանացավ այս հայտարարության համար։ Սարգսյանը և Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը հանրային հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ պետական հեղաշրջման փորձը կանխվել է։ Սեպտեմբերի 26-ին կառավարությունը տանկեր և զորքեր ուղարկեց Երևան՝ հանրահավաքների և ցույցերի ցրելու համար[13]։ Մի շարք ընդդիմադիր պատգամավորներ զրկվեցին անձեռնմխելիությունից[13]։ Մանուկյանը դիմեց Սահմանադրական դատարան նոր ընտրություններ անցկացնելու խնդրանքով, սակայն նրա խնդրանքը մերժվել է։
Հետագա իրադարձություններ
խմբագրել1998-ի դեկտեմբերին Տեր-Պետրոսյանի մերձավոր դաշնակից և ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը հարցազրույցում պնդեց, որ Տեր-Պետրոսյանը ընտրություններից հետո ընկել է եռամսյա դեպրեսիայի մեջ և ցանկանում է, որ ինքը և Վազգեն Սարգսյանը. հրաժարական տան[14]։ Ըստ Սիրադեղյանի՝ «պետական ամբողջ ապարատը բարոյալքվեց, անդամալույծ արվեց, և կառավարություն չձևավորվեց հետագա երեք ամիսների ընթացքում»։ Սիրադեղյանը խոստովանել է նաև, որ իշխանությունը դիմել է ընտրակեղծիքների՝ երկրորդ փուլում Տեր-Պետրոսյանի հաղթանակն ապահովելու համար[15][16]։ Սիրադեղյանը ներքին գործերի նախարարի պաշտոնը թողեց 1996-ի նոյեմբերին և նշանակվեց Երևանի քաղաքապետ, իսկ Վազգեն Սարգսյանը ընտրություններից հետո մնաց պաշտպանության նախարարի պաշտոնում, չնայած այն լուրերին, որ նա պետք է հրաժարական տար[17]։
1995 թվականից մինչև 1998 թվականի փետրվարին իր հրաժարականը Տեր-Պետրոսյանին քննադատում էին իր ենթադրյալ ավտորիտար կառավարման համար[18]։ Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի պատմության պրոֆեսոր Ստեֆան Հ. Ասթուրյանը ենթադրում է, որ «զինվորական ուժով» ժողովրդական բողոքը ջախջախելուց հետո իրավական միջոցները խեղաթյուրվել են, և նախագահ ընտրվել է կեղծիքի միջոցով: Ասթուրյանը պնդել է, որ ընտրությունները «Արևմուտքը չի անդրադարձել խնդրին, քանի որ թույլ նախագահն ունի իր օգուտները»:
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «1996 թվականի սեպտեմբեր [September 1996]». Azg Daily. 26 September 2002. Վերցված է 7 April 2013-ին.
- ↑ «Armenia: After the 1996 Presidential Elections». United Nations High Commissioner for Refugees. 1 March 1997. Վերցված է 21 July 2016-ին.
- ↑ Astourian, Stephan H. (2001). From Ter-Petrosian to Kocharian: Leadership Change in Armenia (PDF). University of California, Berkeley. էջ 43. Արխիվացված է օրիգինալից (PDF) 20 June 2013-ին. Վերցված է 11 January 2013-ին.
- ↑ «Armenian Chief Is Winner». The New York Times. 30 September 1996. Վերցված է 12 April 2013-ին.
- ↑ Hughes, James R. (2002). Ethnicity and territory in the former Soviet Union: regions in conflict. London: Cass. էջ 152. ISBN 9780714682105.
- ↑ «Armenian Presidential Elections September 24, 1996 Final Report». Office for Democratic Institutions and Human Rights. Վերցված է 11 April 2013-ին.
- ↑ Columbus, Frank H. (1999). Central and Eastern Europe in transition. 3 (1999). Commack, NY: Nova Publishers. էջ 107. ISBN 9781560726876.
- ↑ «Incumbent claims victory in Armenian elections». CNN. 23 September 1996. Վերցված է 7 April 2013-ին.
- ↑ «Armenians Cast Ballots in Presidential Election». The New York Times. 23 September 1996. Վերցված է 12 April 2013-ին.
- ↑ «Если бы выборы в Армении были честными? Альтернативный подсчет. 1990-е гг». kavkaz-uzel.eu (ռուսերեն). 16 December 2018. Արխիվացված է օրիգինալից 29 June 2019-ին.
- ↑ 11,0 11,1 Astourian, 2001
- ↑ Human rights watch world report 1997: events of 1996. New York: Human Rights Watch. 1997. էջ 198. ISBN 9781564322074.
- ↑ 13,0 13,1 Jeffries, Ian (2003). The Caucasus and Central Asian Republics at the Turn of the Twenty-First Century: A guide to the economies in transition. New York: Routledge. էջ 57. ISBN 9780203358474.
- ↑ Danielyan, Emil (9 January 1999). «Armenia: 1996 Presidential Election Was Rigged, Aide Suggests». Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված օրիգինալից 24 September 2015-ին. Վերցված է 11 April 2013-ին.
- ↑ Danielyan, Emil (9 January 1999). «Armenia: 1996 Presidential Election Was Rigged, Aide Suggests». Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված օրիգինալից 24 September 2015-ին. Վերցված է 11 April 2013-ին. «There, he said, they received what he called "distressing news" from local election precincts that indicated Ter-Petrossian had not won a majority of votes, and that a second-round run-off would therefore be necessary.. According to Siradeghian, he then asked Defense Minister Vazgen Sarkisian, "Is Levon ready for a second round?" Sarkisian said: 'No, he is not ready.' And in fact, the second round did not take place."»
- ↑ Danielyan, Emil (1999-01-09). «Armenia: Ter-Petrossian Criticizes Charges Against Old Ally». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-12-09-ին. Վերցված է 2021-09-20-ին.
- ↑ «Ter Petrosyan Denies Defense Minister's Resignation Rumors». Asbarez. 20 February 1997. Վերցված է 6 April 2013-ին.
- ↑ Eastern Europe, Russia and Central Asia: 2003. Taylor & Francis. 2002. էջեր 79–80. ISBN 9781857431377.