Հայաստանի նախագահական ընտրություններ (2003)

Հայաստանի 2003 թվականի նախագահական ընտրություններ, ՀՀ Նախագահի 4-րդ ընտրություններ։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, ընտրություններն անցկացվեցին Նախագահի լիազորությունների ավարտին նախորդող 50-րդ օրը՝ 2003 թ. փետրվարի 19-ին։

Հայաստանի նախագահական ընտրություններ (2003)
Հայաստան
փետրվարի 19, 2003 և մարտի 5, 2003
Ռոբերտ Սեդրակի Քոչարյան Ստեփան Կարենի Դեմիրճյան
Թեկնածու Ռոբերտ ՔոչարյանՍտեփան Դեմիրճյան
Կուսակցություն Անկուսակցական ՀԺԿ
Ձայներ 1,044,591
(67.45%)
504,011
(32.55%)

Տեսակ ՀՀ նախագահի ընտրություններ

Պաշտոն Հայաստանի Նախագահ

Թեկնածուներ Ռոբերտ Քոչարյան

Հաղթող Ռոբերտ Քոչարյան

Նախորդ 1998

Հաջորդ 2008

Ընտրության կարգը խմբագրել

ՀՀ Նախագահի ընտրությունների հիմնարար դրույթները սահմանվեցին 1995 թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով, իսկ ընտրությունների անցկացման մանրամասն ընթացակարգը սահմանվեց 1998 թ. մայիսի 30-ին ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքով։

Թեկնածուներ խմբագրել

Առաջադրվեցին հետևյալ թեկնածուները՝

Ազգանուն, անուն, հայրանուն Կուսակցական պատկանելություն Առաջադրման ձևը
Ռուբեն Հովսեփի Ավագյան «Միավորված հայեր» կուսակցություն «Միավորված հայեր» կուսակցության կողմից
Արտաշես Մամիկոնի Գեղամյան «Ազգային միաբանություն» կուսակցություն «Ազգային միաբանություն» կուսակցության կողմից
Վլադիմիր Սարգսի Դարբինյան Հայաստանի կոմունիստական կուսակցություն Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից
Ստեփան Կարենի Դեմիրճյան Հայաստանի ժողովրդական կուսակցություն Հայաստանի ժողովրդական կուսակցության կողմից
Արամ Ռաֆիկի Կարապետյան Անկուսակցական «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության կողմից
Պարույր Արշավիրի Հայրիկյան «Ազգային ինքնորոշում միավորում» «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության կողմից
Արամ Սերգեյի Հարությունյան «Ազգային համաձայնություն» կուսակցություն «Ազգային համաձայնություն» կուսակցության կողմից
Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյան «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցություն «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցության կողմից
Պետրոս Ստեփանի Մակեյան «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության կողմից
Վազգեն Միքայելի Մանուկյան «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության կողմից
Գառնիկ Գևորգի Մարգարյան «Հայրենիք ու պատիվ միություն» կուսակցություն Քաղաքացիական նախաձեռնությամբ
Արշակ Ավետիսի Սադոյան «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության կողմից
Արամ Գասպարի Սարգսյան Հայաստանի դեմոկրատական կուսակցություն Հայաստանի դեմոկրատական կուսակցության կողմից
Արամ Զավենի Սարգսյան «Հանրապետություն» կուսակցություն «Հանրապետություն» կուսակցության կողմից
Ռոբերտ Սեդրակի Քոչարյան Անկուսակցական Քաղաքացիական նախաձեռնությամբ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, Միավորված աշխատանքային կուսակցությունը, «Հզոր հայրենիք» կուսակցությունը, Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը, «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը հայտարարեցին Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։

Թեկնածուներ Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանը չգրանցվեց վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի չհանդիսանալու պատճառաբանությամբ։

Ընտրություններից առաջ թեկնածուներ Պետրոս Ստեփանի Մակեյանը, Արամ Զավենի Սարգսյանը և Արշակ Ավետիսի Սադոյանը հայտնեցին ինքնաբացարկ և հայտարարեցին Ստեփան Դեմիրճյանին սատարելու մասին, իսկ Վլադիմիր Սարգսի Դարբինյանը և Պարույր Արշավիրի Հայրիկյանը հայտնեցին ինքնաբացարկ և հայտարարեցին Արտաշես Գեղամյանին սատարելու մասին։

Թեկնածուներ Արամ Գասպարի Սարգսյանը և Գառնիկ Գևորգի Մարգարյանը ընտրապայքարից դուրս չեկան, սակայն հայտարարեցին Ստեփան Դեմիրճյանին սատարելու մասին։

Այսպիսով, գրանցվեց և քվեարկվեց 9 թեկնածու։

Քվեարկության արդյունքներ խմբագրել

Ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի՝2315410

խ • ք  ՀՀ Նախագահի ընտրությունների արդյունքներ
Հ/Հ
Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն
Կուսակցական պատկանելություն
Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)
Ստացած ձայների քանակը
Ստացած ձայների տոկոսը
1 Ռուբեն Հովսեփի Ավագյան
«Միավորված հայեր» կուսակցություն
«Մանց» համալսարանի ռեկտոր, «Միավորված հայեր» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ
5788
0.4%
2 Արտաշես Մամիկոնի Գեղամյան
«Ազգային միաբանություն» կուսակցություն
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ
250145
17.4%
3 Ստեփան Կարենի Դեմիրճյան
Հայաստանի ժողովրդական կուսակցություն
«Մարս գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ
400846
28.3%
4 Արամ Ռաֆիկի Կարապետյան
Անկուսակցական
«Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ
41795
2.92%
5 Արամ Սերգեյի Հարությունյան
«Ազգային համաձայնություն» կուսակցություն
ԵՊՀ դասախոս, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ
1272
0.08%
6 Վազգեն Միքայելի Մանուկյան
Ազգային ժողովրդավարական միություն
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ
12904
0.9%
7 Գառնիկ Գևորգի Մարգարյան
«Հայրենիք ու պատիվ միություն» կուսակցություն
«Հայրենիք ու պատիվ միություն» կուսակցության նախագահի տեղակալ
854
0.05%
8 Արամ Գասպարի Սարգսյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
3034
0.25%
9 Ռոբերտ Սեդրակի Քոչարյան
Անկուսակցական
ՀՀ Նախագահ
700808
49.8%
Անվավեր քվեաթերթիկներ
36160
Ընդամենը
1416357
Մասնակցություն
1462383
Անճշտությունների չափը
2536


Այսպիսով, թեկնածուներից և ոչ մեկը չստացավ վավեր ձայների կեսից ավելին։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, քվեարկության օրվան հաջորդող 14-րդ օրը՝ մարտի 5-ին, անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլ։

Երկրորդ փուլ խմբագրել

Հիմնական հոդված՝ ՀՀ Նախագահի 2003 թվականի ընտրությունների երկրորդ փուլ