Հայաստանի նախագահական ընտրություններ (1998)

ՀՀ Նախագահի 1998 թվականի ընտրություններ, ՀՀ Նախագահի 3-րդ (արտահերթ) ընտրություններ։ Դրանց անցկացման անհրաժեշտությունը առաջացավ 1998 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական ներկայացնելու և ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածի համաձայն 1998 թ. փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հրաժարականն ընդունելու հետ կապված։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի, ընտրություններն անցկացվեցին հրաժարականի ընդունման օրվան հաջորդող 40-րդ օրը՝ 1998 թ. մարտի 16-ին։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը հայտարարեց, որ իր կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունների կատարումը հնարավոր չէ, ուստի ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն 1998 թ. փետրվարի 4-ից ապրիլի 9-ը ՀՀ Նախագահի պաշտոնակատարն էր ՀՀ վարչապետ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը։

Հայաստանի նախագահական ընտրություններ (1998)
Հայաստան
մարտի 16, 1998
Ռոբերտ Սեդրակի Քոչարյան Կարեն Սերոբի Դեմիրճյան
Թեկնածու Ռոբերտ ՔոչարյանԿարեն Դեմիրճյան
Կուսակցություն Անկուսակցական Անկուսակցական
Ձայներ 908,613
(58.9%)
618,764
(40.1%)

Տեսակ նախագահական ընտրություններ

Պաշտոն Հայաստանի Նախագահ

Թեկնածուներ Ռոբերտ Քոչարյան

Հաղթող Ռոբերտ Քոչարյան

Նախորդ 1996

Հաջորդ 2003


Քաղաքականություն
Հայաստան
Coat of arms of Armenia.svg
Այս հոդվածը
«Հայաստանի
պետական համակարգը»

շարքի մաս է կազմում

Գործադիր իշխանություն


Օրենսդիր իշխանություն


Իրավական համակարգ


Վարչական համակարգ


Ընտրություններ և քաղաքական համակարգ

Ընտրության կարգըԽմբագրել

ՀՀ Նախագահի ընտրությունների հիմնարար դրույթները սահմանվեցին 1995 թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով, իսկ ընտրությունների անցկացման մանրամասն ընթացակարգը սահմանվեց 1996 թ. մայիսի 30-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության մասին» ՀՀ օրենքով, որը կիրառվեց վերջին անգամ, քանի որ 1999 թ. ՀՀ Ընտրական օրենսգրքի ընդունմամբ ճանաչվեց ուժը կորցրած։

ԹեկնածուներԽմբագրել

Առաջադրվեցին հետևյալ թեկնածուները՝

Ազգանուն, անուն, հայրանուն Կուսակցական պատկանելություն Առաջադրման ձևը
Լենսեր Աբգարի Աղալովյան Անկուսակցական Քաղաքացիական նախաձեռնությամբ
Սերգեյ Գրիգորի Բադալյան Հայաստանի կոմունիստական կուսակցություն Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից
Աշոտ Շամխալի Բլեյան «Նոր ուղի» կուսակցություն «Նոր ուղի» կուսակցության կողմից
Արտաշես Մամիկոնի Գեղամյան «Ազգային միաբանություն» կուսակցություն «Ազգային միաբանություն» կուսակցության կողմից
Կարեն Սերոբի Դեմիրճյան Անկուսակցական Հայաստանի սոցիալիստական կուսակցության կողմից
Հրանտ Հրաչի Խաչատրյան «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության կողմից
Վիգեն Սուրենի Խաչատրյան Ռամկավար ազատական (Լիբերալ-դեմոկրատական) կուսակցություն Ռամկավար ազատական (Լիբերալ-դեմոկրատական) կուսակցության կողմից
Պարույր Արշավիրի Հայրիկյան «Ազգային ինքնորոշում միավորում» «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության կողմից
Վազգեն Միքայելի Մանուկյան «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության կողմից
Յուրի Դավթի Մկրտչյան Անկուսակցական Քաղաքացիական նախաձեռնությամբ
Դավիթ Գուրգենի Շահնազարյան Անկուսակցական Քաղաքացիական նախաձեռնությամբ
Արամ Գասպարի Սարգսյան Հայաստանի դեմոկրատական կուսակցություն Հայաստանի դեմոկրատական կուսակցության կողմից
Ռոբերտ Սեդրակի Քոչարյան Անկուսակցական Քաղաքացիական նախաձեռնությամբ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարեցին Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։

«Ազգային առաջադիմություն» և «Ազգային պետություն» կուսակցությունները հայտարարեցին Վազգեն Մանուկյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։

Ընտրություններից առաջ թեկնածու Լենսեր Աբգարի Աղալովյանը հայտնեց ինքնաբացարկ։ Այսպիսով, գրանցվեց և քվեարկվեց 12 թեկնածու։

ԱրդյունքներԽմբագրել

Թեկնածու Կուսակցություն Առաջին փուլ Երկրորդ փուլ
Ձայներ % Ձայներ %
12 Ռոբերտ Քոչարյան Անկուսակցական 545,938 38.50 908,613 58.91
4 Կարեն Դեմիրճյան Անկուսակցական 431,967 30.46 618,764 40.12
8 Վազգեն Մանուկյան Ազգային ժողովրդավարական միություն 172,449 12.16
1 Սերգեյ Բադալյան Հայաստանի կոմունիստական կուսակցություն 155,023 10.93
7 Պարույր Հայրիկյան Ազգային ինքնորոշում միավորում 76,212 5.37
10 Դավիթ Շահնազարյան Անկուսակցական 6,798 0.48
3 Արտաշես Գեղամյան Ազգային միաբանություն կուսակցություն 6,314 0.45
6 Վիգեն Խաչատրյան Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցություն 3,999 0.28
5 Հրանտ Խաչատրյան Սահմանադրական իրավունք միություն 2,943 0.21
11 Արամ Գ. Սարգսյան Հայաստանի դեմոկրատական կուսակցություն 2,710 0.19
9 Յուրի Մկրտչյան Անկուսակցական 2,511 0.18
2 Աշոտ Բլեյան Նոր ուղի 1,559 0.11
Բոլորին դեմ 9,509 0.67 14,890 0.97
Ընդհանուր 1,417,932 100 1,542,267 100
Վավեր քվեաթերթիկներ 1,417,932 97.38 1,542,267 98.38
Անվավեր քվեաթերթիկներ 38,177 2.62 25,435 1.62
Ընդհանուր քվեաթերթիկներ 1,456,109 100 1,567,702 100
Գրանցված ընտրողներ/մասնակցություն 2,293,636 63.48 2,300,816 68.14