Հայաստանի հողային ֆոնդ
Հայաստանի հողային ֆոնդ, հանրապետության բոլոր հողերի ամբողջությունը։ Հողային ֆոնդը բաժանվում է՝
- ըստ իրավական կանոնակարգի (ըստ սեփականության սուբյեկտների)
- ըստ նպատակային օգտագործման (ըստ գործառնական նշանակության)։
Հողային ֆոնդի հողերի բնական, տնտեսական և իրավական վիճակը բնորոշվում է հողային կադաստրով։
Հայաստանի հողային ֆոնդի բաժանումը՝
Ըստ վարչատնտտեսական հատկանիշ
խմբագրելԸստ վարչատնտտեսական հատկանիշերի՝ Հայաստանում հողային ֆոնդը բաժանված է 10 վարչական մարզերին և Երևան քաղաքին, այսինքն 926 համայնքներին։ Հանրապետության հողային ֆոնդը կազմում է 2974259,1 հեկտար։
Ըստ սեփականության սուբյեկտներ
խմբագրելՀայաստանի Հողային օրենսգրքով հանրապետության հողային ֆոնդը ըստ սեփականության սուբյեկտների, բաժանվում է՝
- Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության (487397,5 հեկտար),
- համայնքային սեփականության (808998,4 հեկտար),
- պետական սեփականության (1677482,1 հեկտար)։
Ըստ գործառնական նշանակության
խմբագրելԸստ գործառնական նշանակության՝ հողային ֆոնդ բաժանվում է
- գյուղատնտեսական (71,8%),
- բնակավայրերի (4,5 %),
- արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրությունների նշանակության օբյեկտների (1 %),
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների (0,7%),
- հատուկ պահպանվող տարածքների (6,3%),
- հատուկ նշանակության (0,3%),
- անտառային (13,4%),
- ջրային (0,7%),
- պահուստային (1,3%) հողերի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |