Հայաստանը էթնիկապես միատարր երկիր է, որտեղ հայերենը երկրի պաշտոնական և ամենատարածված լեզուն է։ Ամենատարածված օտար լեզուն ռուսերենն է։ Սակայն, վերջին տարիներին անգլերենը ժողովրդականություն է ձեռք բերում։ Ֆրանսերեն ու մի քանի այլ լեզուներ նույնպես սկսել են դասավանդվել և օգտագործվել։ Քրդերենը երկրի ամենամեծ փոքրամասնությունն է, որով խոսում են եզդիները։ Հայաստանի կառավարության կողմից ճանաչված այլ լեզուներն են՝ ասորերեն, հունարեն և ռուսերեն։

Բազմալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) ցուցանակ Գեղարդում։

Հայերենի կարգավիճակ խմբագրել

Ըստ Հայաստանի սահմանադրության 12-րդ հոդվածի՝ Հայաստանի պաշտոնական լեզուն հայերենն է[1]։ Հայերենը կրթության, կառավարման և հասարակական կյանքի հիմնական լեզուն է[2]։ Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է, որն օգտագործում է 5-րդ դարում ստեղծված եզակի այբուբեն։ Խորհրդային Միության կործանումից հետո Հայաստանը Հարավային Կովկասի երկրներից ամենահաջողակն է եղել լեզվական ապառուսականացման մեջ[3]։

Օտար լեզուներ խմբագրել

Քաղաքական և պատմական պատճառներով ռուսերենը Հայաստանում ամենատարածված օտար լեզուն է։ Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում, գործում են ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն համալսարաններ։ Հայաստանի համալսարաններում հասանելի են բազմաթիվ լեզուների կուրսեր, օրինակ՝ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում։

Ռուսերեն խմբագրել

Հայերեն-ռուսերեն բիլենգուալիզմը Խորհրդային Հայաստանում[4]
Տարի Հայկական ԽՍՀ Գյուղական Քաղաքային Երևան
1970 23.3% 9.5% 31.6% 36.5%
1979 34.2% 17.7% 41.7% 47.5%

Ռուսերենը Հայաստանում ամենատարածված օտար լեզուն է, չնայած ռուսերենի իմացության մակարդակը էականորեն նվազել է Հայաստանի անկախացումից հետո (1991)[3]։ 2010 թվականի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով Հայաստանի բնակչության մոտ 70 տոկոսը կարող է խոսել ռուսերեն[5]։ Ըստ 1999 թվականին արված մի հետազոտության՝ բնակչության մոտ 40 տոկոսը սահուն խոսում է ռուսերեն[6]։ Ռուսերեն հեռուստատեսություններ (2003 թվականի դրությամբ չորս ալիք)[7] և թերթեր լայնորեն հասանելի են Հայաստանում[3] 2012 թվականին արված հարցման համաձայն` հայաստանցիների 94 տոկոսն ունի ռուսերենի տարրական, 24 տոկոսը՝ բարձր մակարդակի, 59 տոկոսը՝ միջին, իսկ 11 տոկոսը՝ սկսնակ մակարդակի գիտելիքներ[8]։

Հայաստանի ներկա տարածքը 19-րդ դարից Ռուսական Կայսրության տիրապետության տակ էր։ Այս ժամանակներից ռուսերենը Հայաստանի պատմության և կյանքի մեջ կարևոր դեր է ունեցել։ Մասնավորապես, 1828-1919 և 1921-1991 թվականներին ամբողջ պաշտոնական գրագրությունը արվում էր ռուսերեն, քանի որ այս շրջաններում ռուսերենը վարչական լեզուն էր։ Ըստ գնահատականների՝ 20-րդ դարի սկզբին հայերի միայն 3-4 տոկոսն էր կարողանում գրել կամ խոսել ռուսերեն[9]։

Խորհրդային շրջանում սրընթաց ռուսականացում է եղել, մասնավորապես, Ստալինի իշխանություն գալուց հետո՝ 1930-ականների կեսերին, երբ ռուսերենը դարձավ Խորհրդային Միության լինգվա ֆրանկա[10] Մինչև 1990 թվականը ռուսերենը լայնորեն կիրառելի էր Հայաստանում[11]։ 1988 թվականին մոտավորապես 100,000 հայ աշակերտներ հաճախում էին ռուսալեզու դպրոցներ[10]։ Ռուսերենը ակադեմիական հետազոտությունների հիմնական լեզուն էր, չնայած ըստ սահմանադրության՝ երկրի պետական լեզուն հայերենն էր։ Շատ մտավորականներ իրենց երեխաներին ուղարկում էին ռուսալեզու դպրոցներ[10], որոնք հայերենի ապագայի համար վտանգավոր էին համարվում[11]։

1991 թվականից իրադրությունը արմատապես փոխվեց. in concern of studying it at secondary and high school as a general subject։ Գործնականում գրեթե բոլոր կրթական հաստատություններում ուսուցանելու գործընթացը հայերեն էր, նույնիսկ համալսարանների ռուսական ֆակուլտետներում։ Այսպիսով, ռուսերենը կորցնում է երկրորդ մայրենի լեզվի կարգավիճակն ու համարվում օտար լեզու։ Ռուսալեզու ընդհանուր ուսանողների քանակը էականորեն նվազեց[12]։

2001 թվականի մարդահամարի համաձայն՝ Հայաստանում ռուսերենը մայրենի լեզու է համարում 29,563 մարդ, որոնցից 14,728-ը էթնիկ հայեր[13]։ Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքների փախստական հայերից շատերը խոսում են միայն ռուսերեն[11]։

Ըստ «Գելափ» կազմակերպության հարցման՝ 2006 թվականին հայաստանցիների 73 տոկոսը, իսկ 2007 թվականին՝ 75 տոկոսը ասել են, որ երկրում երեխաների համար ռուսերեն սովորելը շատ կարևոր է[14]։

2011 թվականի մարդահամարի համաձայն՝ 23,484 մարդու կամ Հայաստանի քաղաքացիների 0.8 տոկոսի համար ռուսերենն առաջին լեզուն է, որոնցից 11,859-ը՝ հայեր, 10,472-ը՝ ռուսներ։ Բացի դրանից` Հայաստանի քաղաքացիների 52.7 տոկոսը կամ 1,591,246 մարդ ռուսերենը համարում է երկրորդ լեզու[15]։

Անգլերեն խմբագրել

Հայաստանի անկախացումից հետո անգլերենի ժողովրդականությունը աճել է։ Տարեցտարի ավելի շատ մարդ է սովորում անգլերեն[16]։ Ի հակադրություն նախորդ տասնամյակների` անգլերեն դասավանդող դպրոցների քանակը աստիճանաբար աճել է, սակայն անգլերենը դեռ շատ հեռու է ռուսերենից իմացության առումով։ Ըստ 2012 թվականին արված հարցման՝ հայաստանցիների 40 տոկոսը ունի անգլերենի տարրական գիտելիքներ, բայց բարձր մակարդակ ունի միայն 4 տոկոսը, 16 տոկոսը միջին, իսկ 20 տոկոսը սկսնակ գիտելիքներ։ Այնուամենայնիվ, հայերի շրջանում անգլերենը ավելի նախընտրելի է. 50 տոկոսը կարծում է, որ անգլերենը պետք է ուսուցանվի միջնակարգ դպրոցում, մինչդեռ ռուսերենի ուսուցմանը կողմ է 44 տոկոսը[8]։

CNN-ը 2002 թվականից հեռարձակվում է Հայաստանում։ The Times-ը հասանելի է կրպակներում[7]։

Հայաստանի ամերիկյան համալսարանը հիմնադրվել է 1991 թվականին։ Առաջարկելով անգլերեն կրթություն` ՀԱՀ-ը ձգտում է հասանելի դառնալ շրջանում այլ երկրների բարձր որակավորում ունեցող անձանց համար[17]։

 
Հայաստանում ֆրանսիական համալսարան

Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ Հայաստանի քաղաքացիների 3.6 տոկոսը կամ 107,922 մարդ կարող է խոսել անգլերեն որպես երկրորդ լեզու, որոնցից 107,002-ը էթնիկ հայեր են[15]։

Այլ խմբագրել

Հայաստանում տարածված այլ օտար լեզուներից են ֆրանսերենը, գերմաներենը, իտալերենը, իսպաներենը և պարսկերենը։ 2008 թվականից Հայաստանը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ, իսկ 2012 թվականի հոկտեմբերից՝ լրիվ անդամ է[18]։ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը հիմնվել է 2000 թվականին՝ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև կնքված համաձայնության համաձայն։ Մոտ 600 ուսանողով ՀՖՀ-ը ոչ ֆրանսախոս երկրում աշխարհի ամենամեծ ֆրանսիական համալսարանն է[19]։

Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ ֆրանսերենը երկրորդ լեզու համարում է Հայաստանի քաղաքացիներից 10,106-ը (10,106-ը էթնիկ հայեր), գերմաներենը՝ 6,342 մարդ (6,210-ը էթնիկ հայերեր), պարսկերենը՝ 4,396 մարդ (4,352-ը էթնիկ հայեր) իսկ 29,430-ը նշել է այլ լեզու (25,899-ը էթնիկ հայեր)[15] Շատ հայերի համար ադրբեջաներենը երկրորդ լեզու է, քանի որ Արցախյան ազատամարտի տարիներին Ադրբեջանից Հայաստան է գաղթել մոտ 370,000 փախստական[20]։

Փոքրամասնությունների լեզուներ խմբագրել

Հայաստանը 2001 թվականին միացել է Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիային, որը պաշտպանում է փոքրամասնությունների լեզուները. ասորերեն, հունարեն, ռուսերեն և քրդերեն[3]։

Քրդերեն խմբագրել

Եզդիները Հայաստանի ամենամեծ փոքրամասնությունն են։ Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ 40,620 մարդ իրեն համարում է եզդի, իսկ 1,519-ը՝ քուրդ[21]։ Նույն աղբյուրի համաձայն՝ 31,310-ի համար քրդերենը մայրենի լեզու է[13]։

Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ Հայաստանում կա 37,403 քուրդ (35,272 եզդիներ և 2,131 ոչ եզդի քրդեր)։ Հայաստանի քաղաքացիներից 33,509-ի համար քրդերենը առաջին լեզու է (31,479-ը նշել են եզդիերեն, իսկ 2,030-ը՝ քրդերեն), որոնցից 32,688-ը էթնիկ քրդեր են, իսկ 821-ը որ քրդեր (777-ը՝ էթնիկ հայեր)[15]։

Ռուսերեն խմբագրել

2001 թվականի համաձայն՝ հայաստանցիներից 29,563 մարդու համար ռուսերենը մայրենի լեզու է, որոնցից 12,905-ը էթնիկ ռուսներ[13]։

Ըստ 2011 թվականի Հայաստանի մարդահամարի՝ Հայաստանում կա 11,862 ռուս, որոնցից 10,472-ի համար ռուսերենը առաջին լեզու է, իսկ 1,328-ի համար առաջին լեզու է հայերենը։ Էթնիկ ռուսներից բացի 13,012 մարդ համար ռուսերենը մայրենի լեզու է, որոնցից 11,859-ը էթնիկ հայեր։ Բացի դա, Հայաստանի քաղաքացիների 52.7 տոկոսը կամ 1,591,246 մարդ ռուսերենը համարում է երկրորդ լեզու[15]։

 
Բազմալեզու (հայերեն, ասորերեն, ռուսերեն) ցուցանակ Արզնիի մուտքի մոտ

Ասորերեն խմբագրել

Ըստ 2011 թվականի Հայաստանի մարդահամարի՝ Հայաստանում ապրում է 2,769 ասորի։ Ասորերենն առաջին լեզու է համարում 2,402 մարդ, որոնցից 2,265-ը էթնիկ ասորիներ, իսկ 125-ը՝ հայեր[15]։

Ուկրաիներեն խմբագրել

Ըստ 2011 թվականի Հայաստանի մարդահամարի՝ Հայաստանում ապրում է 1,176 ուկրաինացի։ 733 մարդու համար ուկրաիներենն առաջին լեզու է, որոնիցի 606-ը էթնիկ ուկրաինացի է, իսկ 106-ը՝ հայ[15]։

Հունարեն խմբագրել

Չնայած Հայաստանի հույները հիմնականում տիրապետում են մի քանի լեզվի (հունարեն, հայերեն և ռուսերեն). հույների 1,176 հոգուց բաղկացած համայնքը պահպանել է պոնտոսի հունարենը որպես մայրենի լեզու[21]։

Ըստ 2011 թվականի Հայաստանի մարդահամարի՝ Հայաստանում ապրում է 900 հույն։ 1970-ականներին Հայաստանում հունական համայնքը բաղկացած էր 6,000 հոգուց, բայց շատերը տեղափոխվել են Հունաստան, հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո։ Այլ փոքր համայնքների նման հունական համայնքը հիմնականում խոսում է ռուսերեն, չնայած տարեց սերնդից շատերը պահպանել են պոնտական հունարենով խոսելու ունակությունը։ 2011 թվականի մարդահամարը հունարենն առաջին լեզու համարող մարդկանց մասին տվյալ չի հաղորդում, բայց քանի որ ուկրաիներենը համարվում է ամենաքիչ խոսողներ ունեցող լեզուն, կարելի է եզրակացնել, որ հունարենն առաջին լեզու է համարում 733-ից ավելի մարդ[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Constitution of Armenia (with amendments)». Constitutional Court of Armenia. 1995 թ․ հուլիսի 5. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. Petrossian, Gayane. «Bilingualism and language planning in Armenia» (PDF). Yerevan State University. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Pavlenko, Aneta (2008). Multilingualism in post-Soviet countries. Bristol, UK: Multilingual Matters. էջեր 18–22. ISBN 978-1-84769-087-6.
  4. Galstyan, Hambartsum (1987). Սովետական Հայաստանում, հայ-ռուսերեն երկլեզվության զարգացման հարցի շուրջ [On the question of development of Armenian-Russian bilinguism (according to the materials of census and ethnosociological investigation)]. Lraber Hasarakakan Gitutyunneri. Armenian National Academy of Sciences. էջ 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  5. МИД России о борьбе и гибели русских СМИ в странах бывшего СССР: Армения. Regnum (ռուսերեն). 2010 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. Esadjanyan, B. M. (1999). Statute of the Russian language in the Republic of Armenia in the context of contemporary life and the system of education (Russian). "Russian Language in Armenia", 1999, N1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 KHRP Legal Review 3. Kurdish Human Rights Project. 2003. էջ 58. ISBN 9781900175586.
  8. 8,0 8,1 «The South Caucasus Between The EU And The Eurasian Union» (PDF). Caucasus Analytical Digest #51-52. Forschungsstelle Osteuropa, Bremen and Center for Security Studies, Zürich. 2013 թ․ հունիսի 17. էջեր 22–23. ISSN 1867-9323. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  9. Samuel Graham Wilson (1905 թ․ հունվար). «The Armenian Church in Its Relation to the Russian Government». The North American Review. University of Northern Iowa. 180 (578): 90. JSTOR 25105346. «Undoubtedly, a knowledge of Russian is advantageous to the Armenians, yet after 75 years, it is estimated that only three or four per cent, of them read or speak Russian.»
  10. 10,0 10,1 10,2 Malkasian, Mark (1996). "Gha-ra-bagh!": the emergence of the National Democratic Movement in Armenia. Detroit: Wayne State Univ. Press. էջ 111. ISBN 9780814326046.
  11. 11,0 11,1 11,2 Ammon, Ulrich; Dittmar, Norbert; Mattheier, Klaus J. (2006). Sociolinguistics: an international handbook of the science of language and society. Berlin: Walter de Gruyter GmbH & Co. KG. էջ 1900. ISBN 978-3-11-018418-1.
  12. Khachikyan, A. Ya. (2001). Russian Language as a means of inter-ethnic communication. In: Proceedings of the International Congress "Russian Language: its Historical Destiny and Present State". Moscow State University.
  13. 13,0 13,1 13,2 «De Jure Population (Urban, Rural*) by Ethnicity and Languages» (PDF). National Statistical Service of Armenia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2004 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  14. «Russian Language Enjoying a Boost in Post-Soviet States». Gallup. 2008 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 http://armstat.am/file/article/sv_03_13a_520.pdf
  16. Bunter, Michael A. G. (2002). The Promotion and Licensing of Petroleum Prospective Acreage. The Hague: Kluwer Law International. էջ 316. ISBN 90-411-1712-1.
  17. «About AUA». American University of Armenia. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  18. «Armenia becomes full member of Francophonie». PanARMENIAN.Net. 2012 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
  19. «French university in Armenia (UFAR)». Jean Moulin University Lyon 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  20. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  21. 21,0 21,1 «De Jure Population (Urban, Rural) by Age and Ethnicity» (PDF). National Statistical Service of Armenia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.