Հայաստանի ավտոմոբիլային տրանսպորտ

Հայաստանի ավտոմոբիլային տրանսպորտ, առաջին ավտոմոբիլը Երևանում հայտնվել է 1913 թվականին։ Մինչ այդ ուղևորափոխադրումները կատարվել են հիմնականում սայլերով, ֆուրգոններով (մինչև 1931 թվականը), իսկ Հայաստանում գործող 1058,7 կմ ընդհանուր երկար, ճանապարհի 752,3 կմ-ը խճուղի էր։

Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքը ամբողջ աշխարհում (2009 թվականի տվյալներով)
Երևանի նահանգում հայտնված առաջին ավտոմեքենաներից մեկը, Բուիք մոդելի(1913 թվական)

Տրանսպորտային հաղորդակցության հաստատումը խմբագրել

Տրանսպորտային հաղորդակցություն է հաստատվել Թիֆլիս-Դիլիջան-Ելենովկա-Սևան-Երևան և նրա շարունակության՝ Նախիջևան-Ջուլֆա և Դիլիջան-Ղարաքիլիսա-Վանաձոր-Ալեքսանդրապոլ-Արևմտյան Հայաստանի սահման, Երևան-Էջմիածին-Մարգարա-Իգդիր ճյուղավորումներով։ Թիֆլիս-Երևան ճանապարհի Երևան-Ջուլֆա հատվածը և դրա մյուս ճյուղավորումները հետագայում վերածվել են խճուղիների։ Տարանցիկ փոխադրումներ են կատարվել Ռուսաստանից Թուրքիա և Իրան։ Երևանի, Ղարաքիլիսայի և Ալեքսանդրապոլի միջև կապը պահպանվել է նաև փոստային կառքերի միջոցով։ 1932 թվականին հանրապետության ավտոպարկն ունեցել է 787 ավտոմոբիլ, այդ թվում՝ 446 բեռնատար, 135 մարդատար, 206 ավտոբուս և հատուկ ծառայությունների մեքենաներ։

Տրանսպորտային փոխադրում խմբագրել

1940 թվականին այն իրականացրել է տրանսպորտային փոխադրումների 62 %-ը, բեռնաշրջանառության՝ 9,5 %-ը։ 1941-1950 թվականներին ավտոպարկը համալրվել ու նորացվել է։

Ավտոմեքենաների քանակը` 1950-1986, 2004-2008 և 2010-2011 թվականներին խմբագրել

 
Քուինսլենդում (Անգլիա) հայտնված առաջին ավտոմեքենան

1950-1986 թվականներին զգալիորեն աճել է ավտոմեքենաների թիվը, մեծացել է նոր 292 Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանը մակնիշի, մասնագիտացված թափքերով մեքենաների տեսակարար կշիռը։ Անկախացումից հետո արմատապես փոխվել է ավտոմոբիլային պարկը, նախկին խորհրդային ավտոմեքենաների փոխարեն ներկրվել են արտասահմանյան մակնիշների բազմաթիվ ու բազմատեսակ մեքենաներ։ 2004-2008 թվականներին ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր քանակի տարեկան միջին աճը կազմել է եղածի 20-30 %-ը։ ՀՀ-ում ավտոմեքենաների ընդհանուր քանակն ավելի քան 400 հազար է (2010), ոչ քաղաքային ավտոճանապարհների երկարություն՝ 7704 կմ (միջպետական՝ 1686 կմ, հանրապետական՝ 4056 կմ, տեղական՝ 1962 կմ)։ 2010 թվականին իրականացվել են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ։ Միջմարզային փոխադրումներն իրականացրել է 89 կազմակերպություն՝ 206 երթուղով, ներմարզային փոխադրումները՝ 68 կազմակերպություն՝ 244 երթուղով, միջպետական փոխադրումները՝ 18 կազմակերպություն՝ 34 երթուղով։ 2011 թվականից Երևանից ՌԴ (Սոչի, Կրասնոդար, Միներալնիե Վոդի, Դոնի Ռոստով և Վոլգոգրադ) ու հակառակ ուղղությամբ գործում են միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։