Բացել գլխավոր ցանկը

Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Հայաստանում նշվող տոները և հիշատակի օրերը սահմանվում են «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որն ընդունվել է ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ 2001 թվականի հունիսի 24-ին [1]։

Հայաստանում նշվում են հետևյալ տոները և հիշատակի օրերը՝

Ամանոր և Ծննդյան տոներ՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն) ոչ աշխատանքային oրեր
Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող՝ Մեռելոց հիշատակի օր հունվարի 7-ին ոչ աշխատանքային oր
Բանակի օր հունվարի 28 ոչ աշխատանքային oր
Մայրենի լեզվի օր փետրվարի 21-ին
Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր փետրվարի 28-ին
Կանանց տոն մարտի 8 ոչ աշխատանքային oր
Մայրության և գեղեցկության օր ապրիլի 7
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ապրիլի 24 ոչ աշխատանքային oր
Աշխատանքի օր մայիսի 1 ոչ աշխատանքային oր
Երկրապահի օր մայիսի 8
Հաղթանակի և խաղաղության տոն Շուշիի ազատագրման օր Մայիսի 9 ոչ աշխատանքային oր
Ընտանիքի օր Մայիսի 15
Ուսանողների և երիտասարդների օր մայիսի 16
Հանրապետության տոն մայիսի 28 ոչ աշխատանքային oր
Երեխաների իրավունքների պաշտպանության օր հունիսի 1
Բռնադատվածների հիշատակի օր հունիսի 14
Սահմանադրության օր, պետական խորհրդանիշների օր հուլիսի 5 ոչ աշխատանքային oր
Գիտելիքի և դպրության օր սեպտեմբերի 1
Անկախության տոն սեպտեմբերի 21 ոչ աշխատանքային oր
Ուսուցչի օր հոկտեմբերի 5
Թարգմանչաց տոն Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը
Տեղական ինքնակառավարման օր նոյեմբերի 10
Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր դեկտեմբերի 7
Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր դեկտեմբերի 9
Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը
Սուրբ Էջմիածնի տոն Սուրբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը

Հայաստանում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր։

Կառավարությունը հավանություն է տվել օրենքի փոփոխության նախագծի համաձայն որի հունվարի 3, 4 և 5-ը կհամարվեն աշխատանքային օրեր: [2] Նախագծի ընդունման դեպքում ոչ աշխատանքային տոների քանակը Հայաստանում կկազմի 13 օր:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2018-01-06 
  2. «Կառավարությունը հավանություն տվեց ամանորյա տոնական օրերի կրճատման նախագծին»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2018-01-06