Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգ
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է՝ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդված [1]։
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով՝ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին պարբերություն։
Հայաստանի Հանրապետության պետական կարգը կիսանախագահական հանրապետությունն է։
Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։
Հայաստանի Հանրապետության ՆախագահԽմբագրել
Հայաստանի Հանրապետության Ազգային ԺողովԽմբագրել
Տես՝ ՀՀ Ազգային ժողով
Հայաստանի Հանրապետության ԿառավարությունԽմբագրել
Կառավարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։
Կառավարության լիազորություններըԽմբագրել
Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով։
Կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով։ Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով։
Կառավարությունը՝
1) Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը.
2) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողով.
3) կառավարում է պետական սեփականությունը.
4) իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականությունը.
4.1) իրականացնում է տարածքային զարգացման պետական քաղաքականությունը.
5) իրականացնում է պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և բնության պահպանության բնագավառներում.
6) ապահովում է Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության իրականացումը.
7) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման ուղղությամբ.
8) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ գործառույթներ և լիազորություններ։
Հայաստանի Հանրապետության նախարարություններԽմբագրել
- ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- ՀՀ Առողջապահության նախարարություն
- ՀՀ Արդարադատության նախարարություն
- ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
- ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն
- ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
- ՀՀ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- ՀՀ Պաշտպանության նախարարություն
- ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
- ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
- ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
- ՀՀ Ֆինանսների նախարարություն
Հայաստանի Հանրապետության Վարչապետին ենթական մարմիններԽմբագրել
Հայաստանի Հանրապետության Կառավարությանը ենթակա մարմիններԽմբագրել
- Ազգային անվտանգության ծառայություն
- Ոստիկանություն
- Անշարժ գույքի կադաստրի կոմիտե
- Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
- Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
- Պետական եկամուտների կոմիտե
- Վիճակագրական կոմիտե
- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
- Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
- Կրթության տեսչական մարմին
- Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
- Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
- Քաղաքաշինության կոմիտե
Հայաստանի Հանրապետության ՄարզպետարաններԽմբագրել
Դատական իշխանությունըԽմբագրել
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանԽմբագրել
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանԽմբագրել
Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ դատարաններԽմբագրել
Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանԽմբագրել
Ընդհանուր իրավասության դատարաններԽմբագրել
Հայաստանի Հանրապետության դատախազությունԽմբագրել
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկԽմբագրել
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է։ Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։
Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը՝ հայկական դրամը։
Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված խնդիրները և գործառույթներն իրականացնելիս անկախ է։
Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից՝ վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել կենտրոնական բանկի նախագահ։
Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Հանրապետության Նախագահի առաջարկությամբ կարող է պաշտոնանկ անել կենտրոնական բանկի նախագահին։
Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատԽմբագրել
- Իշխան Սերժիկի Զաքարյան - ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ (2007-2013, 2013-2018)
- Լևոն Սուրենի Յոլյան - ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ (2007-2013, 2013-2018)
Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներ
- Գագիկ Սևանի Մկրտումյան - ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (2007-2012, 2012-2018)
- Սեյրան Մարտիրոսի Ավագյան - ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (2007-2011, 2011-2018)
- Լիլիթ Մարտունի Գևորգյան - ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (2007-2010, 2010-2018)
- Գագիկ Շավարշի Ոսկանյան - ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (2007-2009, 2009-2018)
- Տիտալ Հուսեինի Ջնդոյան - ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (2007-2008, 2008-2014, 2014-2018)
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանԽմբագրել
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպաններըԽմբագրել
- Արման Թաթոյան (2016թ․-ից այսօր)
- Կարեն Արեսի Անդրեասյան (2011 թ մարտի 2-ից 2016թ․)
- Արմեն Շուրայի Հարությունյան (2006 թ փետրվարի 20 - 2011 թ մարտի 1)
- Լարիսա Ասատուրի Ալավերդյան (2004 թ մարտի 1 - 2006 թ հունվարի 4)
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի պատմությունըԽմբագրել
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակըԽմբագրել
Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան) անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով։
Պաշտպանը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։
Պաշտպանը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, մասնակցել նախընտրական քարոզչությանը։
Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին։ Պաշտպանը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի։
Պաշտպանը պարտավոր չէ բացատրություններ տալ, այդ թվում՝ նաև որպես վկա, իր մոտ գտնվող բողոքի կամ փաստաթղթի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։
Պաշտպանը հանդիսանում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ։