Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավաբանական վարչություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավաբանական վարչություն, ՀՀ ՊՆ ԻՎ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչություն, որն իրականացնում է նախարարության գործունեության իրավաբանական ապահովումը[1]։

Պատմություն խմբագրել

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությունը կազմավորվել է 1996 թվականին որպես իրավաբանական բաժին, այնուհետև 2001 թվականի մայիսի 11-ից վերանվանվել է վարչություն, որի առնչությամբ մայիսի 11-ը նշում է որպես վարչության տարեկան տոն օր[1]։

Նպատակներ և խնդիրներ խմբագրել

Վարչության խնդիրներն են[1].

  1. ՀՀ պաշտպանության նախարարության նորմաստեղծ և իրավակիրառ գործունեության կազմակերպումն ու իրականացումը,
  2. ՀՀ զինված ուժերում իրավական աշխատանքների համակարգումն ու ղեկավարումը,
  3. զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, նրանց հավասարեցված անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրականացումը,
  4. դատաիրավական համակարգերի մարմիններում ՀՀ պաշտպանության նախարարության շահերի պաշտպանության իրականացումը և քաղաքացիա-իրավական հարաբերություններում ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցության իրավական բաղադրիչների ապահովումը։

Գործառույթներ խմբագրել

Վարչությունն իր գործունեության ընթացքում իրականացնում է հետևյալ գործառույթները[1].

  1. ՀՀ պաշտպանության ոլորտին և պաշտպանության շահերին առնչվող նորմատիվ իրավական ակտերի մշակման, համաձայնեցման և ներկայացման գործընթացը,
  2. ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված իրավական ակտերի, ՀՀ պաշտպանության նախարարի և նրա տեղակալների հրամանների, պաշտպանության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի նախագծերի փորձաքննությունը, նորմատիվ բնույթ չկրող այլ փաստաթղթերի քննարկումը և առաջարկությունների ներկայացումը,
  3. ՀՀ պաշտպանության ոլորտը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանման տրամադրումը,
  4. ՀՀ զինված ուժերում հանցագործությունների, արտակարգ դեպքերի և պատահարների կանխարգելման նպատակով իրավասու մարմինների հետ համագործակցությունը,
  5. ՀՀ զինված ուժերի գործունեության իրավական ապահովման ուղղությամբ մեթոդական և գործնական միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը,
  6. ՀՀ պաշտպանության ոլորտին առնչվող իրավական բնույթի հարցերով քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկումն ու դրանց լուծումների տրամադրումը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել