Հայաստանի Հանրապետության իրավական համակարգ

Իրավական համակարգը պետության հիմնական իրավական երևույթներն ամբողջացնող ֆիկցիա է[1]։ Այն ընդհանրացնում է իրավական բոլոր ֆենոմենները. իրավագիտակցությունը և իրավահասկացողությունը, իրավագոյացումը և իրավաստեղծումը, իրավահարաբերությունը, իրավունքի աղբյուրները, ձևերը, իրավունքի նորմերը, իրավունքի իրացումը և այլն[2]։

Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի ձևավորման սկիզբը դրվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի անցկացմամբ և նույն թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից անկախության հռչակմամբ։ Հայ իրավունքի զարգացման համար Հայաստանի պատմության այս փուլը շրջադարձային էր, քանի որ հնարավորություն ընձեռեց անկախ պետականության պայմաններում ձևավորելու մարդու իրավունքները, ազատությունները, օրինական շահերն ու բարեկեցությունը երաշխավորող ինքնուրույն, կայուն իրավական համակարգ։ Հայկական երրորդ հանրապետության և անհատի փոխհարաբերման այս նոր հարթության բարձրագույն իրավական ձևը՝ ՀՀ սահամանադրությունը սահմանվեց 1995 թվականի հուլիսի 5-ին՝ սուվերենի ազատ կամահայտությամբ։

Պատմական անհրաժեշտությամբ և ժամանակի թելադրանքով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը սկսեց ձևավորվել, և այժմ էլ զարգանում է ռոմանոգերմանական (մայրցամաքային) իրավական ընտանիքը բնորոշող օրինաչափություններով[3]։ ՀՀ Սահմանադրութունը գրվել է ֆրանսիայի սահմանադրության մոդելի հիման վրա[4]։, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հիմքում ունի ԱՊՀ պետությունների համար մշակված մոդելային քաղաքացիական օրենսգիրքը[5], իսկ վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրության զարգացման գործում զգալի է գերմանական իրավունքի ազդեցությունը։ Այդուհանդերձ, գաղափարական և կառուցակարգային նոր հենքի վրա գոյացող իրավական համակարգը դեռևս կրում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների իրավական գործընթացների տարատեսակ դրսևորումների ազդեցությունը։

Հաշվի առնելով իրավական համակարգերի՝ իրավական ընտանիքներում խմբավորման մշտապես ընդգծվող պայմանականությունը (իրավական կոնվերգենցիա)[6]՝ ՀՀ իրավական համակարգի էությունը հասկանալիս անհրաժեշտ է անդրադառնալ նաև ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի դատական իրավաստեղծմանը։ ՀՀ-ում սահամանադրական արդարադատությունն իրականացնում է ՀՀ սահմանադարական դատարանը, իսկ ՀՀ սահմանադրության 92-րդ և ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի ուժով համահունչ և կանխատեսելի դատական իրավունք ձևավորելու լիազորությունը վերապահված է ՀՀ վճռաբեկ դատարանին։ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, ինչը ենթադրում է հասարակական հարաբերությունների կարգավորում բացառապես պետական իշխանության մարմինների ընդունած իրավական ակտերի միջոցով։ Այդուամենայնիվ, Հայ Առաքելական Եկեղեցին պետականության բացակայության պայմաններում ունեցել է և ներկայումս ունի առանձնահատուկ դեր ՀՀ իրավական համակարգի բարոյահոգեբանական հիմքի անհերքելի մաս կազմող հումանիտար արժեքների պահպանման գործում։ Այս իսկ պատճառով ՀՀ սահմանադրության 8.1 հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։

Իրավական մշակույթ (Իրավական էթնո-կուլտուրա)Խմբագրել

Օրենսդրական կանոնների (իրավագիտությունում կիրառվում է մեծ մասամբ «պոզիտիվ իրավունք» եզրույթը[7]) տրամաբանորեն փոխկապակցված և որոշակի մեթոդներով մեկնվող ամբողջությունն անհրաժեշտ, սակայն բավարար չէ որևէ իրավական համակարգ լիարժեքորեն քննելու և ըմբռնելու համար։ Այս առումով բացառություն չէ նաև ՀՀ իրավական համակարգը։

Իրավական համակարգի հիմքում տվյալ հասարակության սովորույթներն ու ավանդույթներ են, դրա անդամների գործելակերպը, որոնք էականորեն ներգործում են նորմատիվ կանոններ իրացումը՝ պայմանավորելով դրանց արդյունավետության աստիճանը։ Մշակութային այս գործոնների ամբողջությունն առանցքային նշանակություն ունի իրավական մենթալիտետի բնութագրման գործում[8]։ Իրավական մշակույթի համակողմանի ուսումնասիրությամբ զբաղվող խոշորագույն գիտնական Լոուրենս Ֆրիդիմանը իրավունքի ֆենոմենը դիտարկում է որպես. « արժեքների և մոտեցումների ամբողջություն, որոնք փոխկապակցում են իրավական համակարգի տարրերը և որոշում դրանց տեղը տվյալ հասարակության մշակութային տարածությունում»[9]։ ՀՀ իրավական մշակույթի խորքային ուսումնասիրությունն ու դրա դերի արժևորումը հատկապես արդի է, քանի որ ՀՀ օրենսդրության ձևավորված համակարգի պայմաններում իրավակիրառ գործունեության թերացումները պայմանավորված են հատկապես մշակութային գործոններով և ազգային մտածողությամբ։ Խնդիրը առանձնանահատուկ է հայ մշակույթի այնպիսի դրսևորմամբ, ինչպիսին է արևելյան և արևմտյան տարրերի օրգանական միասնությունը։

ՀՀ իրավական համակարգ և Միջազգային իրավական համակարգԽմբագրել

ՀՀ իրավական համակարգի կառուցման ուղղությունների ու սկզբունքների արմատավորման և այլ, հատկապես՝ իրավունքի գերակայության մշակույթ ունեցող հասարակությունների հետ բանախոսելու առանձնահատուկ ձև է միջազգային պայմանագրերի կնքումը։ Միջազգային պայմանագրերը դառնում են ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս, երբ ՀՀ պետական իշխանության լիազոր մարմինները հաստատում կամ վավերացնում են դրանք։ Ավելին, Սահմանադրության՝ հարցը կարգավորող 6-րդ հոդվածը հստակեցնում է. «Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը։ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»։ Վերոնշյալ կանոնի տրամաբանությամբ՝ ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում միջազգային իրավունքի մի շարք առնացքային փաստաթղթեր, ինչպիսիք են օրինակ՝ 1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը 2. «Ցեղասպանության որպես հանցագործության կանխման եվ դրա համար պատժի մասին» կոնվենցիա 3.«Խոշտանգումների եվ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» Եվրոպական կոնվենցիա 4. «Մարդու իրավունքների եվ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիա

Մարդու իրավունքների ոլորտի կոնվենցիաների համապարփակ ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ աղբյուրում.[10]

Իրավունքի համակարգԽմբագրել

ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչներից է իրավունքի համակարգը։ Այն իրավունքի կառուցվաքային տարրերի՝ նորմերի, ինստիտուտների և ճյուղերի միասնությունն է, որոնք դասկարգվում են որոշակի չափանիշների հիման վրա։ Այսպես, իրավունքի ճյուղերը դասակարգվում են՝ հանրայինի և մասնավորի կամ նյութականի և ընթացակարգայինի, իրավական նորմերը՝ նորմ սկզբունքների, նորմ-նպատակների, նորմ-երաշխիքների կամ նորմ-մեխանիզմների և այլն։ Ստորև իրավունքի համակարգը ներկայացնելիս կիրառվել է իրավունքի ճյուղերի՝ նյութականի (սահմանում է իրավահարաբերության մասնակիցների փոխադարձ իրավունքնրը և պարտականություններ) և ընթացակարգայինի (այդ իրավունքների և պարտականությունների իրականացման ընթացքը) դասակարգման չափանիշը։ ՀՀ, ինչպես նաև ցանկացած այլ իրավունքի համակարգի ճանաչողության սկիզբը դրվում է համատեսական իրավաբանական գիտությունների ուսումնասիրությամբ։ Դրանք ընդհանրացման որոշակի աստիճանում բացահայտում են իրավունքի անատոմիական կառուցվածքը և ֆունկցիոնալ կարողությունները, որոնք ընդհանուր են իրավունքի ցանկացած համակարգի համար։ Այսպիսիք են «Իրավունքի փիլիսոփայությունը», «Պետության և իրավունքի տեսությունը», «Իրավունքի սոցիոլոգիան», «Իրավունքի պատմությունը» և այլն։

Նյութական իրավունքԽմբագրել

1. ՀՀ սահամանդրական իրավունք 2. ՀՀ քաղաքացիական իրավունք 3. ՀՀ քրեական իրավունք 4. ՀՀ վարչական իրավունք 5. ՀՀ ֆինանսական իրավունք 6. ՀՀ աշխատանքային իրավունք 7. ՀՀ էկոլոգիական իրավունք 8. ՀՀ հողային իրավունք 9. ՀՀ մաքսային իրավունք 10. ՀՀ ընտանեկան իրավունք 11. ՀՀ Քրեակատարողական իրավունք

Ընթացակարգային իրավունքԽմբագրել

1. ՀՀ քաղաքացիական դատավարության իրավունք 2. ՀՀ վարչական դատավարության իրավունք 3. Քրեական դատավարության իրավունք 4. Վարչական վարույթ

Օրենսդրության համակարգԽմբագրել

Օրենսդրության համակարգն ամբողջացնում է, որպես կանոն, տվյալ իրավական համակարգի հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը։ Օրենսդրության համակարգն անհրաժեշտ է տարբերել իրավունքի համակարգից։ Վերջինս ունի օբյեկտիվ բովանդակություն, քանի որ ուղղված է իրավունքի տարբեր ճյուղերի միջոցով օրենսդրության օբյեկտիվ բովանդակության ճանաչողությանը։ ՛Օրենսդրության համակարգ՛ եզրույթը հնարավոր է կիրառել լայն իմաստով՝ մատնանշելով ՀՀ-ում գործող իրավական բոլոր ակտերը, ինչպես նաև՝ նեղ իմաստով՝ անվանելու ՀՀ Ազգային ժողովի ընդունած իրավական ակտերը։ ՀՀ իրավական բոլոր ակտերը մատեչելի են Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում՝ հետևյալ էլեկտրոնային հղմամբ. www.arlis.am։ ՀՀ օրենքներն այբբենական դասակարգմամբ հասանելի են ՀՀ Ազգային ժողովի կայք էջում՝ հետևյալ էլեկտրոնային հղմամբ. www.parliament.am։ Մինչև 2001 թվականն ընդունված օրենքները մատչելի են նաև անգլերեն և ռուսերեն թարգմանությամբ։

ՀՀ Սահմանադրական դատարանի դատական ակտերը զետեղված են ՀՀ սահմանադրական դատարանի կայքում. www.concourt.am։ ՀՀ դատական համակարգի այլ ատյանների դատական ակտերին հնարավոր է ծանոթանալ www.datalex.am կայքում։

Օգտակար աղբյուրներԽմբագրել

Արթուր Վաղարշյան, «Գործառութային ինքնաբավությունը որպես դատական իշխանության կազմակերպման սկզբունք (պատմության դասերի տեսական իմաստավորում)» 2013 | Հոդված/Article ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողով նվիրված Շ.Ն. Պետրոսյանի 100-ամյակին (14 դեկտեմբերի, 2012 թ.), Եր., ԵՊՀ հրատ., 2013, 320 էջ, 19-29 էջեր։

Արթուր Վաղարշյան «Պետության և իրավունքի տեսություն – 2» 2011 | Գիրք/Book Դասախոսություններ, ԵՊՀ, Եր.։ Հեղինակային հրատարակություն, 2011, 448 էջ։

Արթուր Վաղարշյան «Պոզիտիվ իրավունքի բացերի լրացման իրավական կարգավորման հիմնախնդիրները» 2011 | Գիրք/Book ԼՂՀ դատական իշխանություն, ԼՂՀ դատավորներ ՀԿ, Ստեփանակերտ, 2011, թիվ 1, 6-12 էջեր։

Գ.Ե. Հովսեփյան «Թ. Կամպանելայի պետական-իրավական հայացքները» 2002 | Գիրք/Book Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2002

Հ. Ս. Գևորգյան «Պետության և իրավունքի տեսություն» 2012 | Գիրք/Book ԵՊՀ, Երևան 2012, 112 էջ։

Հ.Ս. Գևորգյան «Իրավաձևավուրումը և իրավաստեզծում» դասախոսության տեքստ,«Իրավունքի համակարգ» դասախոսության տեքստ 2000 | Գիրք/Book Ոսումանկան ձեռնարկ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, Երևան, 2000, 32 էջ։

Հ. Ս. Գևորգյան “Аксиологический аспект систематизации законодательства” 2007 | Հոդված/Article Իրավագիտության հարցեր № 2-3, 2007, էջ. 6-8։

Ваге Геворкян “К вопросу о социально-исторической роли государственности” 2013 | Հոդված/Article Պետություն և իրավունք (Государство и право), թիվ 4 (62), Երևան 2013 թ., էջ 20-26 |

Ваге Геворкян “К вопросу о методологии изучения государственности” 2012 | Հոդված/Article Պետություն և իրավունք (Государство и право), թիվ 1-2 (55-56), Երևան 2012 թ., էջ 81-85 |

Վ. Նազարյան «Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Ծանոթագրություններով և մեկնաբանություններով», Երևան 1998 թ.։

Վ. Նազարյան «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրքի գիտագործնական մեկնաբանություններ։ Սեփականության իրավունք և այլ գույքային իրավունքներ», Երևան 2000 թ.։

В. В. Геворкян “К понятию государственности” 2011 | Հոդված/Article «Բանբեր Երևանի համալսարանի», Երևան 2011 թ., 133.3, էջ 16-22։

Առաքելյան Սերգեյ, Գաբուզյան Արա, Խաչիկյան Հարություն, Ղազինյան Գագիկ, Մաղաքյան Նորիկ, Մարգարյան Աննա, Սիմոնյան Տիգրան, Քոչարյան Վիգեն «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք (հատուկ մաս)» 2012 | Գիրք/Book Դասագիրք բուհերի համար։ Գ.Ս. Ղազինյանի խմբագրությամբ։ Եր., Երևանի համալ. հրատ։ Վերահրատարակումներով (1-ին հրատ.` 2004, 2-րդ` 2006, 3-րդ՝ 2007, 4-րդ՝ 2009, 5-րդ՝ 2011, 6-րդ՝ 2012)

Առաքելյան Սերգեյ, Գաբուզյան Արա, Խաչիկյան Հարություն, Ղազինյան Գագիկ, Մաղաքյան Նորիկ «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք (ընդհանուր մաս)» 2012 | Գիրք/Book Դասագիրք բուհերի համար։ Գ.Ս. Ղազինյանի խմբագրությամբ։ Եր., Երևանի համալ. հրատ։ Վերահրատարակումներով (1-ին հրատ.` 2003, 2-րդ` 2006, 3-րդ՝ 2007, 4-րդ՝ 2009, 5-րդ՝ 2011, 6-րդ՝ 2012)

Բարսեղյան Տարիել Կարապետի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք» 2014 | Գիրք/Book 4-րդ հրատարակություն Երևան, «Տիգրան Մեծ», 2014,Առաջին մաս, 560 էջ։

Բարսեղյան Տ.Կ., Ղարախանյան Գ.Հ., Հայկյանց Ա.Մ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք» 2009 | Գիրք/Book Երրորդ մաս, ԵՊՀ հրատ., Երևան, 2009, 496 էջ, (Երևանի համալսարանի հրատ., 2003, 416 էջ։

Տ. Կ. Բարսեղյան, Ա. Մ. Հայկյանց, Գ. Հ. Ղարախանյան , Ս.Գ. Մեղրյան «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք» 2008 | Գիրք/Book ԵՊՀ հրատ., Երևան, 2008, 560 էջ։

Այվազյան Ն.Ա., Այվազյան Վ.Ն., Եղյան Ռ. Հ., Դանիելյան Գ.Բ. , Հարությունյան Գ. Գ., Հարությունյան Ա. Շ., Հովհաննիսյան Վ. Հ., Մուրադյան Ս. Վ., Ստեփանյան Վ.Վ. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք» 2012 | Գիրք/Book Դասագիրք, (վերահրատարակումներով), 5րդ հրատարակություն, խմբագիր՝ Ն.Ա.Այվազյան, ԵՊՀ հրատարակություն, Երևան, 2012, 736 էջ։

Ն. Ա. Այվազյան, Գ. Բ. Դանիելյան, Ռ. Հ. Եղյան, Ս. Վ. Մուրադյան, Գ. Ս. Մուղնեցյան, Է. Է. Շաթիրյան, Վ. Վ. Ռաֆայելյան «Հայաստանի Հանրապետության վարչական իրավունք» 2012 | Գիրք/Book Ուսումնական ձեռնարկ (ընդհանուր խմբագրությամբ՝ Գ. Դանիելյանի), ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, ԵՊՀ հրատարակություն, Երևան, 2012, 704 էջ։

Էդգար Շաթիրյան, Սամվել Մուրադյան «Ֆինանսական իրավունք» 2009 | Գիրք/Book Ուսումնական ձեռնարկ, խմբագիր՝ Ռաֆայել Եղյան, ԵՊՀ հրատարակություն, Երևան, 2009, 352 էջ։

Գագիկ Ղազինյան «Հայաստանի իրավական համակարգը և իրավունքի աղբյուրները IV-IX դարերում» 2013 | Հոդված/Article Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտա¬հրավերները»։ Զեկուցումների դրույթներ. – Եր.։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, էջեր 307-308։

Ա. Իսկոյան «ՀՀ անտառային օրենսդրության ուղեցույց» 2012 | Գիրք/Book Ուղեցույց, Ա. Իսկոյան - գլխավոր խմբագիր, «Տիգրան Մեծ» հրատ., Երևան, 2012, 352 էջ։

Ա. Բ. Իսկոյան “Основы развития национальной экологической политики как одной из важных условий совершенствования экологического законодательства” 2012 | Հոդված/Article ԵՊՀ հրատ., Երևան, 2012, էջեր 328-339։

Ս. Գ. Մեղրյան «Ապացուցումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում» 2012 | Գիրք/Book ԵՊՀ հրատ., Երևան, 2012, 256 էջ։

Գ.Վ. Պետրոսյան «Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք (ընդհանուր մաս)» 2009 | Գիրք/Book Բուհական դասագիրք, ԵՊՀ հրատ., Եր., 2009, 336 էջ։

Վ. Քոչարյան «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկան» 2010 | Գիրք/Book Ուսումնական նյութերի ժողովածու, Երևան, 2010, 1087 էջ։

Վ. Քոչարյան «Հայերի ցեղասպանությունը միջազգային իրավունքի ենթատեքստում» 2008 | Հոդված/Article Ուխտ Արարատի, թիվ 2 (16), նոյեմբեր-դեկտեմբեր, Երևան 2008, էջեր 18-20։

Վ. Քոչարյան «Միջազգային իրավունք» 2002 | Գիրք/Book Ուսումնական ձեռնարկ, Երևանի համալս. հրատ., Երևան 2002, 502 էջ։

Վ.Վ. Հովհաննիսյան Վերաքննության կարգով դատական ակտերի վերանայման հիմնախնդիրները Հայաստանում | Մենագրություն, ԵՊՀ հրատ., Եր., 2013, 544 էջ։

Վ. Վ. Հովհաննիսյան Առևտրային արբիտրաժը Հայաստանի Հանրապետությունում | ԵՊՀ հրատարակչություն, 2011

Վ. Վ. Հովհաննիսյան Քաղաքացիական գործերով դատական վերանայման ինստիտուտի զարգացման հիմնախնդիրները Հայաստանում | ԵՊՀ հրատ., Եր., 2011, 256 էջ։

ՀղումներԽմբագրել

  1. Алексеев С.С. Государство и право. Начальный курс. М., 1999, с. 300.
  2. Հ. Ս. Գևորգյան, Պետության և իրավունքի տեսություն, 2012, ԵՊՀ, Երևան 2012
  3. R. David Traité élémentaire de droit civile comparé: Introduction à l'étude des droits étrangers et à la méthode comparative. Paris, 1950
  4. Хачатрян, Г. М., Первая Конституция Республики Армения., Ереван, 1998 г.
  5. Բարսեղյան Տ.Կ.Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք։ Առաջին մաս (4-րդ հրատարակություն), Երևան, 2014։
  6. Gabriel A. Moens and others, International Academy of Comparative Law. General Reports Delivered at the XVIth International Congress of Comparative Law. «Convergence of legal systems in the 21st century». Brisbane, 2002.
  7. Kelsen, Hans, The Pure Theory of Law and State, 1960.
  8. Legrand, Pierre «European Legal Systems Are Not Converging», International and Comparative Law Quarterly, 45: 52–8, 1996.
  9. Lawrence M. Friedman “Legal Culture and Social Development” Law & Society Review, Vol. 4, No. 1, 1969.
  10. Այվազյան Վ.Ն. Մարդու իրավունքներ | Ուսումնական ձեռնարկ, երրորդ լրամշակված հրատարակություն, (խմբագիր` իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ն.Ա.Այվազյան), Երևան, ԵՊՀ հրատ., 2014 թ., 560 էջ։