Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմին, որն իրականացնում է հանրային ծառայությունների ոլորտի կարգավորումը։ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի իրավահաջորդն է։

Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներ խմբագրել

հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներն են՝

  • էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.
  • ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը.
  • հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը.
  • փոստային կապի բնագավառը.
  • երկաթուղային տրանսպորտի բնագավառը՝ ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանության, օգտագործման վճարի հաշվարկի իրականացման և օգտագործման վճարի հաստատման մասով.
  • տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառ՝ միայն սակագների մասով։

Հանրային ծառայությունների կարգավորման սահմանումը խմբագրել

Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների և պարտականությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների և հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերը, կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը և խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։

Հանձնաժողովի կազմավորման կարգը խմբագրել

Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից՝ նախագահ, նախագահի տեղակալ և երեք անդամ։ Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա իրավաբանական և մեկը՝ տնտեսագիտական կրթություն։ Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝ տարեկան ռոտացիոն սկզբունքով (յուրաքանչյուր տարի հանձնաժողովի մեկ անդամի նշանակմամբ), հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։ Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, նշանակում է հանձնաժողովի նախագահ և նախագահի տեղակալ։ Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն, կառավարման ոլորտում աշխատանքային փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների կատարումը։ Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է։

Հանձնաժողովի կազմը խմբագրել

Հանձնաժողովի նախագահ՝

Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝

  • [[

Հանձնաժողովի անդամներ՝