Համկալություն, (հարակաշություն, կիսրարություն, բաժնեկցություն, փոխնակություն, աղսընկերություն), աշխատավոր ձեռքերի, քաշող ուժերի և արտադրամիջոցների միավորմամբ երկրագործական և հովվական աշխատանքներ ու պարտականություններ կատարող կամավոր ընկերություն գյուղերում։ Կազմակերպվում էր հիմնականում հավասար ունեցվածքի տեր ազգականներից ու հարևաններից՝ համատեղ ուժերով վարող և հարթեցնող տեղական գործիքներ ու սայլեր, ինչպես նաև գործարանային արտադրության անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար։ Բաժնեկիցների իրավունքները բանավոր սահմանվում էին նախապես՝ հաշվի առնելով ներդրված աշխատուժը, միջոցները, հողի և անասունների չափն ու քանակը։ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում համկալությունը գոյատևեց մինչև XIX դարի վերջը - XX դարի սկիզբը, կոլեկտիվացման հետևանքով վերացավ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 114