Համլետ Հաբեթնակի Մխիթարյան

հայ ֆուտբոլիստ
(Վերահղված է Համլետ Հ. Մխիթարյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Մխիթարյան

Համլետ Հաբեթնակի Մխիթարյան (1962, սեպտեմբերի 14, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1996, մայիսի 6, Իսսի-լե-Մուլինո, Ֆրանսիա), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել երևանյան և արտասահմանյան մի շարք ակումբներում։

Համլետ Հաբեթնակի Մխիթարյան
Ծնվել էսեպտեմբերի 14, 1962(1962-09-14)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 6, 1996(1996-05-06) (33 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունֆուտբոլիստ
ԵրեխաներՀենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

Համլետ Մխիթարյանը ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 14-ին։ Շուրջ 16 տարվա կարիերայի ընթացքում խաղացել է Հայաստանի հավաքականում և ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան ակումբներում[2]։

Ակումբային կարիերա խմբագրել

«Արարատ»-ի կազմում իր ելույթները Համլետ Մխիթարյանը սկսել է 1980 թվականին։ «Արարատ»-ում այդ տարիներին 1973 թվականի ԽՍՀՄ առաջնությունը հաղթած թիմի կազմից գրեթե ոչ ոք չէր մնացել։ Համլետը հիմնական կազմի խաղացողներից մեկն էր։ Մխիթարյանը 1984 թվականի առաջնությունում կարողացավ խփել 18 գնդակ, իսկ ռմբարկուների ցուցակը 19 գնդակով գլխավորեց Սերգեյ Անդրեևը։ «Սովետական զինվոր» թերթի խմբագրությունը Մխիթարյանին պարգևատրել է «Գրոհների ասպետ» մրցանակով։ Այդ մրցանակը շնորհվում էր այն ֆուտբոլիստին, ով կարողանում էր պարբերաբար մրցակցի դարպասն ամեն խաղում ուղարկել երեք և ավելի գնդակ։ 1984 թվականի առաջնությունում Համլետ Մխիթարյանը ձևակերպել է երեք հեթ-տրիկ և մեկ պոկեր։

Համլետ Մխիթարյանը 1988 թվականին Աբովյանից տեղափոխվել է «Կոտայք»։ 1989 թվականի հուլիսին մեկնում է Ֆրանսիա, որտեղ հանդես է գալիս տեղական «Վալանս» ակումբում։ Մխիթարյանի տեղափոխությունը «Վալանս» իրականացրել է Աբրամ Հայրապետյանը։ Ֆրանսիական 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Վալանս»-ը Մխիթարյանի շնորհիվ տեղափոխվեց երկրորդ դիվիզիոն։ «Վալանս»-ում հաջող ելույթներից հետո Մխիթարյանը տեղափոխվում է Իսսի-լե-Մուլինո քաղաքի «Արարատ» ֆուտբոլային ակումբ, որտեղ հանդես է գալիս 6 ամիս։ Այդուհանդերձ ֆուտբոլիստի կարիերան Մխիթարյանը չի կարողանում շարունակել։ Պատճառը Համլետի մոտ հայտնաբերված գլխուղեղի ուռուցքն էր։ Անցկացված երեք վիրահատությունները չեն կարողանում երկարացնել Համլետ Մխիթարյանի կյանքը։ 1996 թվականի մայիսի 6-ին Համլետ Մխիթարյանը մահանում է։

Ծանոթագրություններ խմբագրել