Համիլթոն (անգլ.՝ Hamilton), Բերմուդյան կղզիների վարչական կենտրոնը։ Համիլթոնը պատկանում է Պեմբրուկ շրջանին։ Քաղաքը կոչել են նահանգապետ սըր Հենրի Համիլթոնի պատվին, որը կառավարել է 1778 թվականից միչև 1794 թվականը։

Բնակավայր
Համիլթոն
անգլ.՝ Hamilton
ԵրկիրԲերմուդյան կղզիներ Բերմուդներ
Հիմնադրված է1793 թ.
Մակերես0,7 կմ²
ԲԾՄ18 մետր
Բնակչություն3686 մարդ (2010)[1]
Ժամային գոտիUTC−4
Պաշտոնական կայքcityofhamilton.bm(անգլ.)
Համիլթոն (Բերմուդներ) (Աշխարհ)##
Համիլթոն (Բերմուդներ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

 
Համիլթոնի քաղաքապետարանի շենքը
 
Համիլթոնի Մայր տաճարը

Համիլթոնի պատմությունը սկսվել է 1790 թվականից, երբ Բերմուդների կառավարությունն իր ապագա նստավայրի համար վերապահել էր 587 հազար մ² (145 ակր) հող, որը 1793 թվականին պաշտոնապես հաստատվել էր պառլամենտական ակտով։ 1815 թվականին գաղութի վարչական կենտրոնը Սենտ Ջորջից տեղափոխվել է Համիլթոն։ Համիլթոնը քաղաքամասից քաղաք է դարձել 1897 թվականին՝ Համիլթոն քաղաքի տաճարի (Անգլիկան եկեղեցի) կառուցումից հետո։ Ավելի ուշ կառուցվեց կաթոլիկ տաճարը։ Այսօր Համիլթոնը ֆինանսական կենտրոն է, խոշոր նավահանգիստ և տուրիստական նպատակակետ։

Բնակչություն խմբագրել

Թեև Համիլթոնը Բերմուդյան կղզիների վարչական կենտրոնն է, նրա մշտական բնակչությունն ընդամենը 1010 բնակիչ է (2010), թեպետ որոշ գնահատականներով` 1500 է։ Համիլթոնը Բերմուդների միակ պաշտոնական քաղաքն է, բայց փաստացի այն ավելի փոքր է պատմական Սենտ Ջորջ քաղաքից։

Կլիմա խմբագրել

Հաշվի առնելով կղզու աշխարհագրական դիրքը, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսի կողմից ակտիվ ցիկլոնները՝ Համիլթոնն ունի արևադարձային կլիմա, գրեթե հավասարաչափ առատ տեղումներով (մի քիչ ավելի պակաս ապրիլին-մայիսին, մի քիչ շատ հոկտեմբերին, մնացած ամիսներին` 100-120 մմ)[2]։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Համիլթոն
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 20 20 20 21 23 27 29 30 28 26 23 21 24
միջին ջերմաստիճանը (°C) 18 17 18 19 22 25 27 27 26 24 21 19 22
միջին նվազագույնը (°C) 16 15 15 17 20 22 25 25 24 22 19 17 20
տեղումների քանակը (մմ) 120 110 100 80 70 120 110 120 120 160 100 110 1400
Աղբյուր՝ Weatherbase

Էկոնոմիկա խմբագրել

Քաղաքը ծառայում է Bacardi ընկերության Accenture (նախկին Անդերսեն Քոլսալթինգ) ղեկավար կայան։ Այստեղ գրանցված են նաև ACE Ltd., SVP Worldwide ընկերությունները և այլ։ Այստեղ չունի անվանական գրասենյակ Tyco International ընկերությունը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Համիլթոնը ք.Պերթի (Ավստրալիա) հակոտնյան է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.gov.bm/sites/default/files/CENSUS-2010---Revised.pdf
  2. Каланов Н.А. Иллюстрированный словарь морского языка. — М: Моркнига, 2014. — С. 56. — ISBN 978-5-903082-05-6.

Արտաքին հղումներ խմբագրել

Քաղաք Համիլթոն Արխիվացված 2006-04-20 Wayback Machine Պատմական տեղեկություններ կայքում Bermuda Island.net անգլերեն լեզվով

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համիլթոն (Բերմուդներ)» հոդվածին։