Համապետական ընտրություններ Արցախում (2020)

Համընդհանուր ընտրությունները կայացել են 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում։ Այն երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Արցախը նույն օրն ընտրել է երկրի նախագահին և Ազգային ժողովը[1]։ Ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր, ամենաշատ տեղերը ստացել է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը։ Ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների 88%-ով երկրի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։

Համապետական ընտրություններ Արցախում (2020)
Արցախ
մարտի 31, 2020
Թեկնածու Արայիկ ՀարությունյանըՄասիս Մայիլյան
Ձայներ երկրորդ փուլում 39,860
(88.01%)
5,428
(11.99%)

Տեսակ ընտրությունների խումբ

Նախապատմություն խմբագրել

Ի սկզբանե նախագահական ընտրությունները նախատեսված էր համաժողովրդական քվեարկությամբ անցկացնել 2017 թվականին՝ 2012 թվականի ընտրություններից հինգ տարի անց։ Սակայն 2017 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո երկիրը նախագահական-խորհրդարանական համակարգից անցում է կատարել նախագահական համակարգի։ 2017 թվականին՝ համընդհանուր ընտրություններից երեք տարի առաջ Ազգային ժողովը երկրի նախագահ է վերընտրել Բակո Սահակյանին[2][3]։

Գործող նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին[4][5]։

Ընտրության կարգ խմբագրել

Արցախի նախագահի ընտրությանը կիրառվում է երկու փուլով համակարգը։ Եթե թեկնածուն հավաքում է ձայների 50 տոկոսից ավելին, ապա նա հայտարարվում է ընտրված։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարում 50 տոկոսի շեմն, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ։ Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում միայն երկու առավել շատ քվե ստացած թեկնածուները։ Երկրորդ փուլի հաղթողն ընտրվում է Արցախի նախագահ։

Ազգային ժողովն ընտրվելու է համամասնական ընտրակարգով։ Պատգամավորների թիվը կլինի 27-ից 33, այն կսահմանի ընտրական օրենսգիրքը[6]։

Նախագահական թեկնածուներ խմբագրել

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու[7]

Մասնակից կուսակցություններ խմբագրել

Ստորև ներկայացված է ընտրություններին առաջադրված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները[8].

Քվեաթերթիկի համար Կուսակցություն 1-ին համարը ցուցակում
1 «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք Արայիկ Հարությունյան
2 «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք Գրիգորի Սահակյան
3 Արցախի պահպանողական կուսակցություն Դավիթ Բաբայան
4 «Միասնական հայրենիք» կուսակցություն Գագիկ Բաղունց
5 Ազգային վերածնունդ կուսակցություն Հայկ Խանումյան
6 Հայ Հեղափոխական Դաշնակցություն Դավիթ Իշխանյան
7 Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն Աշոտ Ղուլյան
8 Արդարություն կուսակցություն Վիտալի Բալասանյան
9 Արցախի հեղափոխական կուսակցություն Արտուր Օսիպյան
10 Արցախի կոմունիստական կուսակցություն Գրիշա Հովհաննիսյան
11 Անկախության սերունդ կուսակցություն Ռուսլան Իսրայելյան
12 Միացյալ Հայաստան կուսակցություն Վահան Բադասյան

Քարոզարշավ խմբագրել

Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է փետրվարի 26-ին[9]։ COVID-19 համավարակով պայմանավորված, հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով, Արցախի նախագահի և պատգամավորի թեկնածուները մեծամասամբ խուսափել են փակ հանդիպումներից[10]։

Քարոզարշավի վերջին օրը՝ մարտի 29-ին Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացել է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը[11]։ Ընտրությունների նախորդող օրը՝ մարտի 30-ին երկրում լռության օր էր[12]։

Երկրորդ փուլ խմբագրել

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցներից Մասիս Մայիլյանը ընտրողներին կոչ է արել նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը[13]։

Նախընտրական հարցումներ խմբագրել

Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների, նախագահի թեկնածուներից առաջատարը Արայիկ Հարությունյանն է, որին ընտրել պատրաստվող քաղաքացիները երկու անգամ ավել են Մասիս Մայիլյանին քվեարկելու պատրաստ քաղաքացիներից, իսկ վերջինսի համակիրները 3 անգամ շատ են Վիտալի Բալասանյանին քվեարկելու պատրաստ քաղաքացիներից։ Չորրորդ տեղում, ըստ այս հարցումների, Աշոտ Ղուլյանն է[14]։

Արդյունքներ խմբագրել

Արցախում ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.7%-ը։ Նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանը ստացել է քվեների 49,2%-ը, Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը։ Կայանալու է ընտրությունների երկրորդ փուլ։

Նախագահական խմբագրել

Թեկնածու Կուսակցություն Առաջին փուլ Երկրորդ փուլ
Քվեներ % Քվեներ %
Արայիկ Հարությունյան «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» 36,014 49.18 39,860 88,01
Մասիս Մայիլյան Անկախ 19,346 26.42 5,428 11,99
Վիտալի Բալասանյան Արցախի «Արդարություն» կուսակցություն 10,750 14.68
Դավիթ Իշխանյան Հայ Հեղափոխական Դաշնակցություն 1,872 2.56
Աշոտ Ղուլյան Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն 1,683 2.30
Հայկ Խանումյան Ազգային վերածնունդ կուսակցություն 963 1.32
Վահան Բադասյան Միացյալ Հայաստան կուսակցություն 757 1.03
Դավիթ Բաբայան Արցախի պահպանողական կուսակցություն 586 0.80
Ռուսլան Իսրայելյան «Անկախության Սերունդ» կուսակցություն 368 0.50
Քրիստինե Բալայան Անկախ 207 0.28
Աշոտ Բադալյան Անկախ 198 0.27
Բելլա Լալայան Անկախ 184 0.25
Սերգեյ Ամիրյան Անկախ 161 0.22
Մելսիկ Պողոսյան Անկախ 141 0.19
Անվավեր/դատարկ 2,625 1,876
Ընդհանուր 75,855 100 47,164 100
Գրանցված ընտրողներ 104,866 72.47 104,777 45.01
Աղբյուր՝ ԿԸՀ Արխիվացված 2020-04-21 Wayback Machine

Խորհրդարանական խմբագրել

Խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր։ Արայիկ Հարությունյանի գլխավորած ուժը՝ 40,4%, երկրորդ տեղում է Սամվել Բաբայանի գլխավորած ուժը՝ 23,6%[15]:

 
Կուսակցություն / Դաշինք Քվեներ % +/– Տեղեր +/–
Ազատ Հայրենիք-ՔՄԴ դաշինք 29,688 40.43 –6.9 16 +1
Միասնական հայրենիք 17,365 23.65 Նոր 9 Նոր
Արդարություն կուսակցություն 5,865 7.99 Նոր 3 Նոր
Հայ Հեղափոխական Դաշնակցություն 4,717 6.42 –12.4 3 –4
Արցախի ժողովրդավարական կուսակցություն 4,269 5.81 –13.3 2 –4
Նոր Արցախ դաշինք 3,305 4.50 Նոր 0 Նոր
Ազգային վերածնունդ 2,360 3.21 –2.17 0 0
Արցախի պահպանողական կուսակցություն 2,108 2.87 Նոր 0 Նոր
Արցախի հեղափոխական կուսակցություն 1,660 2.26 Նոր 0 Նոր
Միացյալ Հայաստան կուսակցություն 958 1.30 Նոր 0 Նոր
Անկախության Սերունդ կուսակցություն 656 0.89 Նոր 0 Նոր
Արցախի կոմունիստական կուսակցություն 480 0.65 –1.00 0 0
Անվավեր/դատարկ 2,418
Ընդհանուր 75,849 100 33 0
Գրանցված ընտրողներ 104,350 72.69 +1.81
Աղբյուր՝ ԿԸՀ Արխիվացված 2020-04-04 Wayback Machine, Armenanews

Հետընտրական զարգացումներ խմբագրել

Ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո բողոքի ցույցեր են տեղի ունեցել Արցախում։ Ապրիլի 5-ին մայրաքաղաք Ստեփանակերտում ցուցարարները պահանջում էին չեղարկել ընտրությունների արդյունքները, ինչպես նաև գործող նախագահ Բակո Սահակյանի, ոստիկանապետ Լյովա Մնացականյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի հրաժարականները[16]։

Արձագանք խմբագրել

  •   Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր որակի է գնահատել Արցախում կայացած ընտրությունները[17]։
  •   Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է արել չճանաչել Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ».
  2. The new constitution of Artsakh will lead to concentration of power and resources Արխիվացված 2017-08-20 Wayback Machine Media Centre, 21 February 2017
  3. «Bako Sahakyan re-elected President of Artsakh». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  4. «Բակո Սահակյանը 2020-ին չի առաջադրվի նախագահի պաշտոնում». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Բակո Սահակյանը հայտարարել է 2020-ին չառաջադրվելու որոշման մասին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  6. Article 107 Արխիվացված 2017-11-05 Wayback Machine Constitution of the Republic of Artsakh
  7. yerkirmedia.am https://web.archive.org/web/20200216110733/https://yerkirmedia.am/hy/article/2020/02/15/315/ah-yntrutyunner/. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. «ԱԺ ընտրություններ 2020, Ընդհանուր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին. {{cite web}}: Text "ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով" ignored (օգնություն)
  9. «Վաղվանից կտրվի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը».
  10. «Նախընտրական քարոզարշավը Արցախում».
  11. «Աննախադեպ իրադարձություն Արցախում».
  12. «Արցախում այսօր լռության օր է».
  13. «Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան».
  14. «Ո՞վ կհաղթի Արցախի նախագահական ընտրություններում. Ահարոն Ադիբեկյանի կենտրոնի հարցումը».
  15. «Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ».
  16. «Լեւոն Մնացականյանի եւ Արշավիր Ղարամյանի հրաժարականը. Բողոքի ակցիա Ստեփանակերտում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: Text "Լրագիր" ignored (օգնություն)
  17. «Արցախում տեղի է ունեցել բարձր որակի ընտրություն. Նիկոլ Փաշինյան».(չաշխատող հղում)
  18. «Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Արցախի Հանրապետության ընտրությունները». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.