Համեմունքներ և կրքեր (անգլ.՝ The Hundred-Foot Journey, կամ  «Հարյուր քայլ երկարությամբ ճանապարհ»), 2014 թվականին նկարահանված ֆիլմ, որի ռեժիսորը Լասե Հալսթրյոմն է։ Ֆիլմը նկարահանված է Սթիվեն Նայթի սցենարի հիման վրա, որի հիմքում ընկած է Ռիչարդ Մորաիսի նույնանուն՝ «Հարյուր քայլ երկարությամբ ճանապարհ» սիրավեպը[13]։ Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Հելեն Միրենը, Օմ Պուրին, Մանիշ Դայալը և Շառլոտ լը Բոնը։ Արտադրվել է «DreamWorks Pictures» ընկերության կողմից և 2014 թվականի օգոստոսի 8-ից «Touchstone Pictures» ընկերության կողմից ցուցադրվել է կինոթատրոններում։ Ռուսաստանում վարձույթի է տրվել մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 11-ին՝ «Համեմունքներ և կրքեր» անվամբ՝  «Walt Disney Studios Sony Pictures Releasing» ընկերության ղեկավարությամբ[14][15]։

Համեմունքներ և կրքեր
անգլ.՝ The Hundred-Foot Journey
Երկիր ԱՄՆ
 Հնդկաստան
Ժանրհումորային դրամա, կինոկատակերգություն և վեպի էկրանավորում
ՀիմքՀարյուր քայլ երկարությամբ ճանապարհ
Թվականօգոստոսի 8, 2014[1], օգոստոսի 21, 2014[2] և օգոստոսի 14, 2014[3][4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼասե Հալսթրյոմ[5][6]
ՊրոդյուսերՍթիվեն Սփիլբերգ, Ջուլիետ Բլեյք և Օփրա Ուինֆրի
Սցենարի հեղինակՍթիվեն Նայթ
ԴերակատարներՀելեն Միրեն[7][6][8][…], Օմ Պուրի[6][8][9][…], Շարլոտ լը Բոն[10][6][8][…], Կլեմենտ Սիբոնի[11][12], Ջուհի Չավլա[8][11][12], Մանիշ Դայալ[10][6][8][…], Միշել Բլան[8][9][11][…], Վենսան Էլբազ[11][12], Ամիթ Շահ[12], Ֆարզանա Դուա Էլահե[12], Ռոհան Չանդ[12] և Արթուր Մազե[12]
ՕպերատորԼինուս Սանդգրեն
ԵրաժշտությունԱ․ Ռ․ Ռահման
ՄոնտաժԷնդրյու Մոնդշեյն
Պատմվածքի վայրՍենտ Անտոնեն Նոբլ Վալ, Լոնդոն և Մումբայ
Նկարահանման վայրCité du Cinéma
ԿինոընկերությունTouchstone Pictures
Տևողություն122 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Մումբայ, Հնդկաստան։ Ռեստորանը, որը ղեկավարում է ընտանիքի հայրը և գլուխը՝ Պուրին, ավերվում է ընտրական վեճից անկարգացած ամբոխի կողմից։ Հայրը հապշտապ դուրս է բերում հյուրերին, սակայն կրակում զոհվում է նրա կինը և ընտանիքի մայրը (Ջուհի Չավլա)։ Եվրոպայում ապաստան փնտրելու որոնումներում ընտանիքը հանգրվանում է Լոնդոնում, սակայն նրանք նկատում են, որ նոր բնակավայրը հարմար չէ ռեստորանի շինարարության համար և ուղևորվում են մայրցամաքային Եվրոպա։ Շվեյցարիայի և Ֆրանսիայի միջև սահմանը հատելիս ավտոմեքենան փչանում է, ինչը ստիպում է ընտանիքին կանգ առնել ֆրանսիական մի փոքր քաղաքում։ Մարգարետը (Շառլոտ լը Բոն), ով բարձրակարգ ֆրանսիական ռեստորանի սու-շեֆ է, կերակրում է ընտանիքին և օգնում գտնել ավտոմեքենաների նորոգման կետ ու հյուրանոց։ Ընտանիքի հայրը հիանում է քաղաքային ուտելիքների որակով և մատչելիությամբ, միաժամանակ իմանում է քաղաքի մոտերքում գտնվող լքված ռեստորանի շինության մասին։ Ընդունելով այդ որպես աստվածային կանխատեսում՝ որոշում է հնկական ռեստորան բացել այս քաղաքում։

Իմանալով ընդամենը հարյուր քայլ փողոցի այն կողմում գտնվող հնկական ռեստորան բացելու ծրագրի մասին՝ նորաձև «Լացող ուռի» ռեստորանի տիրուհին՝ այրիացած մադամ Մելորին (Հելեն Միրրեն), փորձում է խոչընդոտել նրանց։ Նրա՝ տեղի բոլոր մատչելի մթերքները և բաղադրամասերը, որոնք պետք էին ճաշատեսակները պատրաստելու համար գնելուց հետո Հայրիկի և մադամ Մելորիի միջև ծագում է սառը պատերազմ, նրանք սկսում են նույնիկ միմյանցից բողոքել քաղաքի «կուշտ» քաղաքապետին (Միշել Բլան

Հակասության՝ իր գագաթնակետին հասնելը համընկնում է Բաստիլի գրավման օրվա հետ, երբ մադամ Մելորիի 3 խոհարարները հնդկական ռեստորանի պատերին գրում են «Դաստակերտ Մումբայ» և ներս են նետում այրվող հեղուկով շիշ։ Հասան Հաջին՝ հայրիկի մեծ որդին և խոհարարը, հանցանքի վայրում բռնում է նրանց և վախեցնում, սակայն հրդեհը հանգեցնելուց այրում է ձեռքերը։

Հաջորդ օրը մադամ Մելորին հանդիպում է իր շեֆ խոհարարներին և հարցնում նրանց, թե գիտեն արդյոք Մարսելիոզ երգի բառերը։ Պետական հիմնից մեջբերելով հավասարության և արդարության մասին տողերը՝ հեռացնում է աշխատանքից միջադեպի մեղավորներին, ապա ինքնակամ մաքրում է հարևան ռեստորանը գրաֆիտից։ Հասանը, իմանալով, որ մադամ Մելորին հայտարարել է նոր խոհարարների հավաք ձվածեղ պատրաստելու փորձությամբ, հարցնում է, թե կարող է ինքը հավակնել այդ պաշտոնին։ Վկայակոչելով հիվանդ ձեռքը՝ նա մադամ Մելորիին ասում է, որ վերջինս ստիպված է օգնել իրեն պատրաստման պրոցեսում։ Նրա պատրաստած ձվածեղը փորձելուց հետո մադամ Մելորին նրան հիանալի խոհարար է անվանում և առաջարկում է իր ընտանիքի և հոր կամքին հակառակ պատրաստել իր համար։

Հասանի խոհարարական և բավականին ոչ ավանդական տաղանդը արագ հանրահայտ է դառնում և մադամ Մելորիի ռեստորանին բերում է Միշլենի երկրորդ աստղը։ Պարգևը ողջ երկրի ուշադրությունը սևեռում է Հասանի խոհարարության վրա։ Նա Փարիզից աշխատանքի հրավեր է ստանում և ընդունում այն։ Մադամ Մելորին և Հասանի հայրը հաշտվում են և, վերջնական հաշվով, նրանց մեջ սկսվում է սիրավեպ։

Հասանի խոհարարությունը արագ արժանանում է փարիզյան քննադատների համակրանքին, սակայն նա ավելի շատ է մտածում ընտանիքի և Մարգարետի մասին, որին վաղուց սիրում է։ Հասանը որոշում է վերադառնալ տուն, որտեղ միավորվում է Մարգարետի հետ՝ առաջարկելով միավորել իրենց բիզնես ջանքերը՝ հայտարարելով, որ կօգնի մադամ Մելորիի ռեստորանին ձեռք բերել Միշլենի երրորդ աստղը։ Այդ երեկո Հասանն ու Մարգարետը մադամ Մելորիի ռեստորանում ընթրիք են պատրաստում Հասանի ընտանիքի համար։ Նրանցից յուրաքանչյուրի համար այդ երեկոն դառնում է ռոմանտիկայի և բարձր խոհանոցի սիմվոլ։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2013 թվականի հունիսի 3-ին «DreamWorks Pictures» հանձնարարում է ռեժիսոր Լասե Խալստրյոմին էկրանավորել Ռիչարդ Մորիսի «Հարյուր քայլ երկարությամբ ճանապարհ» սիրավեպը՝ Ֆրանսիայում գտնվող երկու մրցակից ռեստորանների մասին։ Որպես սցենարիստ հանդես է գալիս Սթիվեն Նայթը, պրոդյուսերներ են՝ Սթիվեն Սփիլբերգը, Օպրա Ուինֆրին և Ջուլետ Բլեյքը[16]։ Ուինֆրին նշել է, որ «ուտելիքը, ինչպես մշակույթների խառնուրդը, թույլ է տալիս մեզ փոքր-ինչ նայել ուրիշի կյանք, իսկ դա մոտավորապես 100 ֆուտ հեռավորություն է մշակույթների միջև»[17]։ Նա այդ գիրքն անվանել է իր «սիրված ամառային ընթերցանությունը»՝ նշելով որ «այն մարդկանց մասին է, որոնք սկսում են հասկանալ այլ մարդկանց, և ամենակարևորը, երբ դուք կհայտնվեք ուրիշի կաշվում և կտեսնեք նրա իրական տիրոջը՝ մարդուն, ապա կհասկանաք, որ իրականում դուք շատ ընդհանրություններ ունեք, քան տարբերություններ»։ Գլխավոր տնօրեն Սանջիվ Լամբան հայտարարեց, որ ֆիլմը կդառնա «DreamWorks»-ի հետ նեղ համագործակցության հանրահայտ սիմվոլ՝ արտացոլելով տարբեր մշակույթների խաչաձևումը[18]։ Հունիսի 3-ին հայտնի դարձավ Հելեն Միրենի հետ բանակցությունների մասին ֆիլմի դերասանական կազմի մեջ մտնելու համար։ Հուլիսի 1-ին «DreamWorks»-ը հաստատեց Միրենի և Մանիշ Դայալի դերերի ստանձման լուրը[19]։ Ավելի ուշ Միրիենը խոստովանում է, որ նյարդայնանում էր, երբ պատրաստվում էր ֆրանսուհու դերին՝ ասելով, որ «գոյություն ունի ֆրանսուհու հատուկ տեսակ, այնպես որ ինքը հույս ունի, որ չի վիրավորի ֆրանսիացիներին։ Ես ուզում էի լինել ֆրանսիացի դերասանուհի, ես երազում էի լինել ֆրանսիացի դերասանուհի»[20]։ Օգոստոսի 9-ին հայտնի դարձավ Օմ Պուրիի մասնակցությունը ֆիլմում[21]։

Բուն նկարահանումները սկսվեցին 2013 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Ֆրանսիայում[22]՝ Սենթ Անտոնին Նոբել Վալ քաղաքում[23][24] և տևեցին ինը շաբաթ[25]։

Ֆիլմի համար հնդիկ դերասանուհի Ջուհի Չավլան ծերացվել է 15 տարով[26]։ Մինչ նկարահանումների սկսվելը դերասաններ Մանիշ Դայալն ու Շառլոտ լը Բոնը բավականին երկար ժամանակ են անցկացրել ռեստորաններում՝ հետևելով ճաշատեսակների պատրաստման ընթացքին[27], իսկ պրոդյուսեր Ջուլիետա Բլեյքը խորհրդակցել է ծագումով հնդիկ խոհարարի՝ Ֆլոյդ Կարդոզի հետ[27]։ Ավելի ուշ Դայալը նշել է․

  Ես նախապատրաստվում էի աշխատանքներին մշտապես գտնվելով ռեստորանային խոհանոցում։ Այնտեղ ես տեսա և վերջապես հասկացա, թե ինչ է խոհարարի աշխատանքը։ Եվ, ընդհանրապես, ինչ է ռեստորանը։Ինչպես է այն աշխատում։ Իհարկե կա այնպիսի պահ, որ ճանաչված շեֆերը իրենց պահում են դիկտատորների նման, որ նրանք սիրում են հպատակություն։ Եվ հետո նրանք գրեթե բոլորն էլ հանճար են, նրանց շատ բան կարելի է ներել  

[28]։

Վարձույթ խմբագրել

Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է 2014 թվականի մայիսի 13-ին[29][30], իսկ պրիմերան կայացել է օգոստոսի 4-ին[31]։ Վարձույթի է տրվել օգոստոսի 8-ին[29]։ Ֆիլմի՝ Ամերիկայում և Եվրոպայում տարածումը վերցված էր «Walt Disney Studios Motion Pictures» և «Touchstone Pictures», Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում՝ «Mister Smith Entertainment»[32], իսկ բացարձակապես միայն Հնդկաստանի կինոթատրոններում՝ «Reliance Entertainment» ընկերությունների հսկողության տակ[19]։ Առաջին ազատ օրերին ֆիլմն ԱՄՆ-ում հավաքեց 10,979,290 ամերիկյան դոլլար՝ զբաղեցնելով չորրորդ տեղը «Նինդիա կրիաները», «Գալակտիկայի պահապանները» և «Փոթորկին ընդառաջ»[33] ֆիլմերից հետո։ Ֆիլմի համաշխարհային հասույթը կազմել է 88 880 821 դոլլար[34]։

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմի երաժշտությունը գրել է հնդիկ ճանաչված երաժիշտ և կոմպոզիտոր Ա. Ռ. Ռախմանը[35]։ Պաշտոնական երաժշտությունը թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 12 «Hollywood Records»[36] ընկերության կողմից։

Տես Նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. http://www.imdb.com/title/tt2980648/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=221960.html
  7. https://web.archive.org/web/20200122043511/https://stopklatka.pl/
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://www.ofdb.de/film/264356,Madame-Mallory-und-der-Duft-von-Curry
  9. 9,0 9,1 http://www.metacritic.com/movie/the-hundred-foot-journey
  10. 10,0 10,1 http://stopklatka.pl/film/podroz-na-sto-stop,tworcy
  11. 11,0 11,1 11,2 11,3 http://www.imdb.com/title/tt2980648/fullcredits
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. «The Hundred-Foot Journey». Tribute. Վերցված է 6 сентября 2014-ին.
  14. «Пряности и страсти». Министерство культуры РФ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 15 сентября 2014-ին.
  15. «Пряности и страсти». Walt Disney Studios Sony Pictures Releasing. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 17 сентября 2014-ին.
  16. «Lasse Hallstrom Taking a 'Hundred-Foot Journey' with Helen Mirren». firstshowing.net. 3 июня 2013. Վերցված է 6 сентября 2014-ին.
  17. «Helen Mirren Dishes Culinary Delights in 'Hundred-Foot Journey'». ET Online. 13 мая 2014. Վերցված է 6 сентября 2014-ին.
  18. «Reliance Gears Up To Release The Hundred Foot Journey In India». Businessofcinema.com. 1 апреля 2014. Վերցված է 6 сентября 2014-ին.
  19. 19,0 19,1 «Helen Mirren Set For DreamWorks' 'The Hundred Foot Journey'». deadline.com. 1 июля 2013. Վերցված է 6 сентября 2014-ին.
  20. «'I think privacy is a thing of the past, isn't it?': Dame Helen Mirren comments on leaked photo scandal as she attends movie premiere». The Daily Mail. 3 сентября 2014. Վերցված է 6 сентября 2014-ին.
  21. «Om Puri Joins Helen Mirren In Lasse Hallstrom's 'The Hundred-Foot Journey'». Deadline.com. 9 августа 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 6 сентября 2014-ին.
  22. «'The Hundred-Foot Journey' Begins Shooting in France». indiawest.com. 23 сентября 2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 6 сентября 2014-ին.
  23. Nealey, Joshua (9 октября 2013). «Filming begins on 'The Hundred-Foot Journey' starring Helen Mirren». hypable.com. Վերցված է 6 сентября 2014-ին.
  24. «'The Hundred Foot Journey' begins shooting in France». indianexpress.com. 24 сентября 2013. Վերցված է 6 сентября 2014-ին.
  25. «Om Puri: 'Helen Mirren and I share a great rapport'». digitalspy.co.uk. 19 сентября 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 6 сентября 2014-ին.
  26. «Juhi Chawla to look 15 years older in The Hundred-Foot Journey». Bollywoodhungama.com. 2 августа 2014. Վերցված է 6 сентября 2014-ին.
  27. 27,0 27,1 «What Happens When an Indian Chef Makes Beef Bourguignon». Yahoo!. 13 мая 2014. Վերցված է 6 сентября 2014-ին.
  28. «Прованс – кухня, гордость и предубеждение». Euronews. 11 сентября 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 17-ին. Վերցված է 24 сентября 2014-ին.
  29. 29,0 29,1 «'The Hundred-Foot Journey' Trailer Will Make Your Mouth Water». The Huffington Post. 13 мая 2014. Վերցված է 6 сентября 2014-ին.
  30. «Hot Trailer: 'The Hundred-Foot Journey'». Deadline.com. 13 мая 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 6 сентября 2014-ին.
  31. Hughes, Jason (4 августа 2014). «'The Hundred-Foot Journey' Premiere: Stars Helen Mirren, Om Puri Join Producers Steven Spielberg, Oprah Winfrey on Red Carpet». thewrap.com. Վերցված է 6 сентября 2014-ին.
  32. «Participant Media Reteams With DreamWorks On 'Hundred-Foot Journey'». Deadline.com. 6 сентября 2013. Վերցված է 6 сентября 2014-ին.
  33. «Box Office Final: 'Teenage Mutant Ninja Turtles' $65.5M, 'Guardians' $42.1M». Deadline.com. 11 августа 2014. Վերցված է 6 сентября 2014-ին.
  34. «The Hundred-Foot Journey». Box Office Mojo. Վերցված է 6 сентября 2014-ին.
  35. «Rahman's The Hundred- Foot Journey from August 12». Times of India. 7 августа 2014. Վերցված է 6 сентября 2014-ին.
  36. «Hollywood Records Set To Release Academy Award®-Winning Composer A. R. Rahman's The Hundred-Foot Journey Original Motion Picture Soundtrack». 7 августа 2014. Վերցված է 6 сентября 2014-ին.

Արտաքին հղումներ խմբագրել