Համբուրգի հնագիտական թանգարան

Համբուրգի հնագիտական թանգարան (գերմ.՝ Archäologisches Museum Hamburg, նախկինում՝ Հելմս թանգարան), հնագիտական թանգարան Գերմանիայի Համբուրգ քաղաքի Հարբուրգի շրջանում։ Այն ներառում է Համբուրգի և նրանից հարավ գտնվող հարևան երկրների քաղաքների հնագիտական գտածոները։ Թանգարանի ուշադրության կենտրոնում է Հյուսիսային Գերմանիայի նախապատմությունը և վաղ պատմությունը, ինչպես նաև նախկին Հարբուրգ քաղաքի պատմությունը։ Թանգարանում է գտնվում նաև Համբուրգ քաղաքի և հարակից Ստորին Սաքսոնիայի Հարբուրգ շրջանի մշակութային ժառանգության պահպանման հանձնաժողովը, և վերահսկում է տարածաշրջանի բոլոր հնագիտական ձեռնարկումները։

Համբուրգի հնագիտական թանգարան
Изображение логотипа
Տեսակհնագիտական թանգարան, Denkmalfachbehörde? և պատմության թանգարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՀամբուրգ
Կազմված էՀամբուրգի հնագիտական թանգարան - Հարբուրգի քաղաքային թանգարան - Հելմս թանգարան, Գրադարան
Ղեկավարության նստավայրՀարբուրգ, Համբուրգ, Գերմանիա
ՀասցեMuseumsplatz 2, 20173 Hamburg20173
Հիմնադրվել է1898
ՀիմնադիրԱվգուստ Հելմս
ՏնօրենRainer-Maria Weiss?
Կայքamh.de(գերմ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանն ունի երկու խոշոր ցուցահանդեսային տարածք։ Հարբուրգի ապագա քաղաքային թանգարանը, ժամանակավոր ցուցահանդեսները, գրադարանը, գրասենյակներն ու այլ պահեստային հարմարություններ գտնվում են Մյուեզիեմպլաց 2 հասցեում գտնվող գլխավոր շենքում, որտեղ տեղակայված է նաև Հարբուրգի թատրոնը։ Մշտական հնագիտական ցուցադրությունը և կրթական հաստատությունները գտնվում են Հարբուրգի Ռաթոսպալց 5 հասցեում։ Բացի այդ, թանգարանը զբաղեցնում է Համբուրգի հին քաղաքի 12-րդ դարի Bischofsturm-ը (Եպիսկոպոսի աշտարակ), Նոյգրաբեն-Ֆիշբեկի Fischbeker Heide հնագիտական արահետը և 8-րդ դարի Հոլենշտեդ հնաքաղաքը։

Թանգարանի գլխավոր շենքը մինչև 2009 թվական
Հնագիտական ցուցադրությունների շենք

Պատմություն խմբագրել

Թանգարանի հիմնադրումը 1898 թվականին նախաձեռնել է Համբուրգի սենատոր Ավգուստ Հելմսը, որն այլ հասարակական գործիչների հետ միացել է թանգարանային միությանը։ Նրանց նպատակն էր ստեղծել թանգարան այն ժամանակվա անկախ պրուսական Հարբուրգ (Էլբա) քաղաքի և նրա շրջանի համար։ 1925 թվականին թանգարանի հիմնադրի որդիները թանգարանին փոխանցեցին Buxtehuder Straße-ում գտնվող հեղինակավոր վիլլա, որը պետք է օգտագործվեր որպես ցուցադրությունների դահլիճ, իսկ թանգարանը վերանվանվեց «Հելմս-թանգարան»։ Այդ ժամանակ հավաքածուն արդեն ներառում էր 50000-ից ավելի կատալոգավորված նմուշներ։ 1937 թվականին Հելմս-թանգարանը դարձավ պետական հաստատություն։ 1955 թվականին թանգարանը հեռացավ վիլլայի շենքից, քանի որ այն վնասվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից և տեղափոխվեց Հարբուրգ թատրոնի հարևանությամբ գտնվող նոր գլխավոր շենք։ 1953 թվականին տնօրեն Վիլի Վեգեվիցը նախաձեռնեց Քիքեբերգ բացօթյա թանգարանը։ 1972 թվականին Հելմս-թանգարանը դարձավ Համբուրգի միակ հնագիտական թանգարանը, և Համբուրգի այլ թանգարաններից բոլոր հնագիտական նմուշները տեղափոխեցին այստեղ։ 1987 թվականից ի վեր թանգարանին է հանձնվել մշակութային ժառանգության պահպանման հուշարձանները։ Տարածքի պատճառով հնագիտական մշտական ցուցադրությունը տեղափոխվել է իր ներկայիս վայր Հարբուրգի Ռաթոսպալցում։ Երրորդ ցուցահանդեսային տարածքը 1990-1999 թթ. եղել է Հին Հարբուրգի հրշեջ կայարանում։ 2008 թվականի հունվարի 1-ին Հելմս թանգարանի սեփականությունը փոխանցվել է Համբուրգի պատմական թանգարանների հիմնադրամին (Stiftung Historische Museen Hamburg) և այն վերանվանվել է Համբուրգի հնագիտական թանգարան - Հելմս-թանգարան։ 2009 թվականի մայիսի 14-ին բացվել է նոր մշակված հնագիտական ցուցադրությունը։

Ցուցադրություն խմբագրել

Ավելի քան 2,5 միլիոն նմուշներով թանգարանն ունի նախապատմական գտածոների ամենամեծ հավաքածուն։ Ցուցադրվում են հիմնականում պալեոլիթյան և նեոլիթյան դարաշրջանների, բրոնզի և երկաթե դարերի, միգրացիոն ժամանակաշրջանի և Հյուսիսային Գերմանիայի վաղ միջնադարերի տեղական նմուշներ։ 2009 թվականին բացվել է նոր մշակված մշտական հնագիտական ցուցադրություն։ Այն ներառում է հետևյալ թեմաները՝ նյութեր, սնունդ, բռնություն, մահ, նորարարություն և շարժունակություն։ Ավելի քան 160 ապակե ցուցափեղկերում, մոդելներով և մեծ ցուցանմուշներով ներկայացված են վերջին 40000 տարիների ընթացքում մարդկային մշակութային զարգացման բոլոր բնագավառները։

Այցելուներ խմբագրել

Թանգարանը մասնակցում է Համբուրգի «Թանգարանների երկար գիշեր» միջոցառմանը[1] և առաջարկում է մի շարք կրթական ծրագրեր երեխաների և դպրոցականների համար։ 2012 թվականի նոյեմբերի 15-ից թանգարանը տրամադրում է ինտերակտիվ էլեկտրոնային թանգարանային ուղեցույց՝ որպես iTunes բջջային հավելված, որը հասանելի է նաև Android օպերացիոն համակարգերի համար[2]։

Գրականություն խմբագրել

  • Articus, Rüdiger; Brandt, Jochen; Först, Elke; Krause, Yvonne; Merkel, Michael; Mertens, Kathrin; Weiss, Rainer-Maria (2013). Archaeological Museum Hamburg Helms-Museum: A short guide to the Tour of the Times. Archaeological Museum Hamburg publication | Helms-Museum. 103. Hamburg. ISBN 978-3-931429-24-9.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համբուրգի հնագիտական թանգարան» հոդվածին։