Համբուրգի թանգարան (անգլ.՝ Museum für Hamburgische, կամ Համբուրգի պատմության թանգարան, անգլ.՝ Museum für Hamburgische Geschichte), Գերմանիայի Համբուրգ քաղաքում գործող պատմության թանգարան։ Ներկայիս վայրում թանգարանն իր գործունեությունն սկսել է 1922 թվականից, իսկ նրա հիմնական կառույցը` դեռևս 1839 թվականից։ «Համբուրգի թանգարան» անվանումը ստացել է 2006 թվականին։ Տեղակայված է Համբուրգի կենտրոնում` Planten un Blomen զբոսայգում։

Համբուրգի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատմության թանգարան
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՀամբուրգ և Համբուրգ Միտտե[2]
ՎայրՆոյշտադտ[2]
Կազմված էQ28738379?
Ղեկավարության նստավայրՀամբուրգ, Գերմանիա
ՀասցեHolstenwall 24, 20355 Hamburg20355
Հիմնադրվել է1908
Այցելուներ61 790 մարդ (1909)[3][4]
ՏնօրենՀանս-Յորգ Չեխ և Բետինա Փրոբսթ
Կայքshmh.de/de/museum-fuer-hamburgische-geschichte(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Համբուրգի պատմության ընկերությունը (Verein für Hamburgische Geschichte) հիմնադրվել է 1839 թվականին և սկսել է հավաքագրել Համբուրգի անտիկ հավաքածուները (Sammlung Hamburger Altertümer)։ Առաջին ցուցադրությունը ներառել է քանդված Սուրբ Մարի տաճարի և երկու վանական համալիրների ճարտարապետական բեկորներ։

Holstenwall-ում գտնվող գլխավոր շենքը նախագծել է Ֆրիզ Շումախերը, այն կառուցվել է 1914-1922 թվականներին[5]։

Թանգարանը կառուցվել է նախկին Bastion Henricus վայրում, որը կազմում է 1616-1625 թվականներին բարոկկո ոճով կառուցված ամրության մաս, կառուցվել է հոլանդացի Յան վան Վալչենբուի կողմից քաղաքն անառիկ պահելու համար[5]։ Թանգարանի բակը վնասվել է 1842 թվականին հրդեհից, լիովին վերականգնվել է 1995 թվականին։ Թանգարանի ներսի բակի ապակե գմբեթի կառուցումն ավարտվել է 1989 թվականին։

1825-1912 թվականներին, նախքան Բերգեդորֆ տեղափոխվելը, Համբուրգի աստղադիտարանը զբաղեցրել է թանգարանի տեղը։ Թանգարանը նախկինում տեղակայված է եղել Johanneum դպրոցում։

Թանգարանը դարձել է պետական սեփականություն Օտտո Լաֆերի ղեկավարության ներքո, սակայն սա փոփոխվել է 1999 թվականին։ Թանգարանն ստացել է hamburgmuseum անվանումը, իսկ hm սկզբնատառերը` 2006 թվականին։ 2008 թվականից թանգարանում կազմակերպվում է «Համբուրգի պատմության թանգարանի ընկերների միություն» (hm freunde) ծրագիրը[6]։

Ինտերեր և հավաքածու

խմբագրել
 
Համբուրգի թանգարանի բակը
 
Համբուրգի թանգարանի նախասրահը

1839 թվականին հիմնադրված «Համբուրգի պատմության ընկերությունը» կարողացել է պահպանել տարբեր ձեռագործ իրեր։ 1604 թվականին կառուցված Համբուրգի Սուրբ Պետրոս եկեղեցու Petri portal-ը թանգարանի բակում կառուցվել է 1990-ական թվականներին[7]։

Մշտական ցուցադրություններ

խմբագրել
 
«Գաղութային իրերի խանութ» ցուցասրահ, 1830
 
«Օլստերյան տեսարանով նկար-ժամացույց» (1830), հավաքածուի գանձերից մեկը

Թանգարանի մշտական հավաքածուն ներառված է հետևյալ ցուցահանդեսներում`

  • Համբուրգը 20-րդ դարում
  • Համբուրգի պատմական փաստեր
  • Միջնադարյան Համբուրգ
  • Համբուրգը և եկեղեցին
  • Համբուրգը վաղ ժամանակակից դարաշրջանում
  • Բարոկկո առևտրային սրահ
  • Քաղաքային պատկերը և սահմանադրությունը 17-րդ դարում
  • Ժամանակակից դարաշրջանի սկիզբը
  • 1842 թվականի հրդեհը
  • Էմիգրացիա Համբուրգի միջով
  • Ծովային առևտուր
  • Համբուրգը 21-րդ դարում
  • Վերներ շոգենավի նավիգացիոն կամուրջը
  • Առաջին հրեաների ժամանումը Համբուրգ
  • Լուսավորչություն և էմանսիպացիա
  • Գերմանական կայսրության ժամանակաշրջան
  • Վայմարյան հանրապետություն
  • Հալածանքն ու հոլոքոսն Ազգային սոցալիստական ռեժիմի ներքո
  • Հրեական դպրոցներ
  • Հրեաներն ու բիզնեսը Համբուրգում
  • Հրեական բնակավայրերն ու կենսապայմանները
  • Սինագոգը

Այցելուներ

խմբագրել

Թանգարանը մասնակցում է համբուրգյան «Երկար թանգարանային գիշեր» ծրագրին[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 Համբուրգի հուշարձանների ցանկ / DSH Agency
  3. https://www.biodiversitylibrary.org/item/92483#page/7/mode/1up — P. 264.
  4. https://www.biodiversitylibrary.org/item/92483#page/284/mode/1up
  5. 5,0 5,1 The Museum Արխիվացված 2012-05-30 Wayback Machine, Hamburg Museum, accessed December 2011
  6. Society of Friends of the Museum of Hamburg History Արխիվացված 2012-02-16 Wayback Machine, hamburgmuseum, accessed December 2011
  7. Hamburg Museum website Արխիվացված 2012-11-28 Wayback Machine, in English, accessed November 2012
  8. «Lange Nacht der Museen Museum für Hamburgische Geschichte» (German). Der Museumsdienst Hamburg. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 29-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն

խմբագրել
  • Horbas, Claudia; Pelc, Ortwin (2002). Es brannte an allen Ecken und Enden zugleich – Hamburg 1842 Zur Ausstellung im Museum für Hamburgische Geschichte, Nov. 2002 bis Febr. 2003 (in German). Heide: Boyens. ISBN 978-3-8042-1114-8.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համբուրգի թանգարան» հոդվածին։