Համբույր (նկար, Կլիմտ)
«Համբույր» (անգլ.՝ The Kiss), ավստրիացի սիմվոլիստ նկարիչ Գուստավ Կլիմտի 1907-1908[5] թվականներին ստեղծած կտավը, որը գտնվում է Վիեննայի Բելվեդեր պատկերասրահում և համարվում է վաղ նորագույն շրջանի գլուխգործոցներից մեկը։ Այն վիեննական մոդեռնի խորհրդանիշ է և համարվում է Կլիմտի ամենահայտնի աշխատանքը[6]։ Կտավն ունի 180 սմ բարձրություն, 180 սմ լայնություն, նյութը՝ յուղաներկ և ոսկե շերտեր։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գուստավ Կլիմտ[1] |
տարի | 1907 և 1907[1] |
բարձրություն | 180 ± 1 սանտիմետր[2] |
լայնություն | 180 ± 1 սանտիմետր[2] |
ուղղություն | սիմվոլիզմ[3] և մոդեռն[3] |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ, նրբաթերթ ոսկի[4] և կտավ[4] |
գտնվում է | Բելվեդերի պատկերասրահ |
հավաքածու | Բելվեդեր պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նկարագրություն Խմբագրել
Կտավը ստեղծվել է Կլիմտի այսպես կոչվող «Ոսկե շրջանում», երբ նա նկարել է մի շարք նմանատիպ ոսկեզօծ ոճի աշխատանքներ։ Նկարը քառակուսի է, այստեղ պատկերված է իրար փարված մտերմիկ զույգ, իսկ կտավի մնացած մասը ներկայացված է շողացող, էքստրավագանտ մակերեսով։ Նկարիչը զույգին պատկերել է ծաղկավետ մարգագետնի եզրին։ Տղամարդը հագնել է ոսկե ֆոնին անկանոն տեղադրված սև ու սպիտակ ուղղանկյուններից զգեստ, գլխին կրում է խաղողի որթատունկից պսակ, իսկ կինը ներկայացված է կլորավուն ծաղկավոր թեթև զգեստով, մազերի մեջ ծաղիկներ են։ Նմանատիպ համադրված զույգեր Կլիմտը պատկերել է «Beethoven Frieze» և «Stoclet Frieze» կտավներում։
Հետաքրքիր փաստեր Խմբագրել
- Որոշ հետազոտողներ կարծում են, որ նկարիչը պատկերել է իրեն և իր սիրեցյալ Էմիլյա Ֆլյոգեին
- Օրանիենբաում զբոսայգում նկարի մոտիվներով տեղադրվել է կոմպոզիցիոն քանդակ
- Սանկտ Պետերբուրգի Էլագին կղզում կա նմանատիպ քանդակ[7]
Պատկերասրահ Խմբագրել
-
Հատված
-
«Համբույր», Ֆրանչեսկո Հայեց, 1859
-
«Սրահի գմբեթը. հրեշտակն Էկլեսիուս եպիսկոպոսին առաջարկում է եկեղեցու մոդելը», Սան Վիտալե բազիլիկա, Ռավենա, Իտալիա, ոսկին կտավում որպես նյութ օգտագործելու գաղափարը եկել է այստեղից
-
«Կատարում», բրյուսելյան Ստոկլե պալատի ուրվագիծը, 1905–1909
-
Հատված Բեթհովենի ֆրիզից։ «Այս համբույրը ամբողջ աշխարհինն է»
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Make Lists, Not War — 2013.
- ↑ 2,0 2,1 http://www.europeana.eu/portal/record/2063629/AUS_280_005.html
- ↑ 3,0 3,1 Make Lists, Not War — 2013.
- ↑ 4,0 4,1 http://www.klimt.com/en/gallery/women/details-klimt-der-kuss-1908.dhtml
- ↑ «Klimt Museum»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-28-ին։ Վերցված է 2016-05-17
- ↑ Partsch, 267, 276
- ↑ У «Поцелуя» Густава Климта появилась оборотная сторона...
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Gustav Klimt's The Kiss, Smarthistory |
Արտաքին հղումներ Խմբագրել
Աղբյուրներ Խմբագրել
- Alfred Weidinger, Stefanie Penck: Gustav Klimt The Kiss. Berlin, Jovis Verlag 2013, ISBN 978-3-86859-310-5
- Schwartz, Agatha. Gender and Modernity in Central Europe. University of Ottawa Press, 2010. ISBN 0-7766-0726-X
- Partsch, Susanna. Klimt: Life and Work. London, Bracken Books, 1989. ISBN 1-85170-286-5
- O'Connor, Anne-Marie (2012). The Lady in Gold, The Extraordinary Tale of Gustav Klimt's Masterpiece, Portrait of Adele Bloch-Bauer, Alfred A. Knopf, New York, ISBN 0-307-26564-1.
- Julio Vives Chillida, "El significado iconográfico de El beso (los enamorados), de Gustav Klimt", comunicación al primer Coup de Fouet Art nouveau International Congress, Barcelona, junio de 2013. [1]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Համբույր (նկար, Կլիմտ) կատեգորիայում։ |