Համբարձում Սայադյան

հայ ճարտարագետ, քիմիկոս-տեխնոլոգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սայադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Համբարձում Գերասիմի Սայադյան (հուլիսի 23, 1909(1909-07-23), Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 8, 1991(1991-02-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, քիմիկոս-տեխնոլոգ։ ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1970), Տեխնիկական գիտությունների դոցենտ (1945):

Համբարձում Սայադյան
Ծնվել էհուլիսի 23, 1909(1909-07-23)
Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 8, 1991(1991-02-08) (81 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունճարտարագետ և քիմիկոս
Հաստատություն(ներ)Նաիրիտ և ՀԱՊՀ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1936)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների թեկնածու
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Համբարձում Սայադյանը ծնվել է 1909 թվականի հուլիսի 23-ին, Նախիջևանում։ 1936 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1936-1939 թվականներին աշխատել է Երևանի Ս. Մ. Կիրովի անվան քիմիական («Նաիրիտ») գործարանում, 1939-1991 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետում, 1945-1976 թվականներին՝ հիմնական օրգանական նյութերի սինթեզի տեխնոլոգիայի ամբիոնի, 1960-1985 թվականներին, միաժամանակ՝ ամբիոնին կից հիմնախնդրային գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր-վարիչ[1]։

Սայադյանի ղեկավարությամբ մշակվել և արդյունաբերության մեջ ներդրվել են բենզոլի քլորացման (անընդհատ եղանակով), հեքսաքլորէթանի, քլորոպրենային կաուչուկի թափոններից սինթետիկ լաքի ու նատրիումի ացետատի, մեթիլացետատ-մեթանոլ-ջուր խառնուրդից անջուր նատրիումի ացետատի, պոլիվինիլացետալների (կատարելագործված եղանակով) և երկալիլցիանամիդի ստացման տեխնոլոգիաները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 394։
  2. «Способ получения поливинилбутираля — SU 478030». patents.su. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.