Համբարձում Երամյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Համբարձում Երամյան (1857[1], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1] - դեկտեմբերի 20, 1929(1929-12-20)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս[1]), մանկավարժ, պատմաբան։

Համբարձում Երամյան
Ծնվել է1857[1]
ԾննդավայրՎան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 20, 1929(1929-12-20)[1]
Մահվան վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս[1]
Մասնագիտությունուսուցիչ և պատմաբան

Կենսագրություն խմբագրել

1868 թվականին կուրացել է, գիտելիքներ է ձեռք բերել ինքնուսուցմամբ։ 1874 թվականից դասավանդել է ծննդավայրի կրթական հաստատություններում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անցել է Եգիպտոս, եղել է տեսուչ Պորտ Սաիդի, ապա՝ Ալեքսանդրիայի հայկական վարժարաններում։ Գրել է «Հուշարձան Վան-Վասպուրականի» (հ. 1-2, 1929) աշխատությունը, որտեղ նկարագրել է Վասպուրականի հայոց պատմությունը, նրանց զբաղմունքները, ցույց տվել հայ ազգաբնակչության փոփոխության շարժը, վասպուրականցիների մասնակցությունը թուրքական բռնապետության դեմ ազգային-ազատագրական պայքարին, լուսաբանել 1915 թվականի ցեղասպանության հետ կապված իրադարձությունները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Համբարձում Երամեան (1857-1929) | Բազմավէպ Հայագիտական Հանդէս | Bazmavep». bazmavep.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 540  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։