Համբարձում Գրիգորյան

հայ երաժիշտ, արվեստների գործիչ, կոմպոզիտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Համբարձում Գրիգորի Գրիգորյան (մայիսի 9, 1893(1893-05-09)[1], Թավրիզ, Իրան[1] - հուլիսի 28, 1975(1975-07-28)), իրանահայ կոմպոզիտոր։

Համբարձում Գրիգորյան
Ծնվել էմայիսի 9, 1893(1893-05-09)[1]
Թավրիզ, Իրան[1]
Երկիր Իրան[1]
Մահացել էհուլիսի 28, 1975(1975-07-28) (82 տարեկան)
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԹեմական կենտրոնական դպրոց (1913)[1] և Փարիզի երգիչների դպրոց (1927)[1]

Կենսագրություն խմբագրել

Համբարձում Գրիգորյանը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում։ 1913 թվականին ավարտել է Ատրպատականի թեմական-կենտրոնական դպրոցը, մինչև 1923 թվականը պաշտոնավարել Ղազվինի ազգային դպրոցում։ 1923-1927 թվականներին սովորել է Փարիզի Երգեցողության դպրոցում (Schola Cantorum)՝ աշակերտելով Վենսան դ’Էնդիին։ 1927 թվականին շարունակել է երաժշտական֊ մանկավարժական գործունեությունը Ռաշթում, ապա՝ Թեհրանում, ուր 1928 թվականին հիմնել է «Կոմիտաս» երգչախումբը (ղեկավարել է մինչն 1969 թվականը)։ Գրել է 200-ից ավելի հայկական երգ, խմբերգ, պարերգ, արևելյան-պարսկական էսքիզներ։

Պարգևներ խմբագրել

  • Իրանի թագավորի ոսկե մեդալ[2]
  • Կիլիկիայի թեմի առաջնորդի Մեսրոպ Մաշտոցի անվան ոսկե մեդալ[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 «Համբարձում Գրիգորյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 226