Համբարձումյանի ինվարիանտության սկզբունք

Համբարձումյանի ինվարիանտության սկզբունքը ճառագայթման տեղափոխման կամ մասնիկների դիֆուզիայի ընթացքների ուսումնասիրության եղանակ է։ Առաջարկել է Վ. Համբարձումյանը 1942 թ-ին և դրա հիման վրա մշակել պղտոր միջավայրերում լույսի ցրման արդի տեսությունը ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946)։ Ըստ Համբարձումյանի ինվարիանտության սկզբունքի՝ կիսանվերջ միջավայրին մտովի կամայական հաստության շերտ ավելացնելիս, միջավայրը դարձյալ մնում է կիսանվերջ, իսկ դրա անդրադարձման հատկությունը՝ անփոփոխ (ինվարիանտ)։ Վերջավոր հաստության միջավայրերի դեպքում, ըստ Համբարձումյանի ինվարիանտության սկզբունքի, շերտի թափանցման և անդրադարձման հատկությունները մնում են անփոփոխ, եթե դրա մի եզրին ավելացվում, իսկ մյուս եզրից անջատվում է միևնույն հաստության շերտ։ Համբարձումյանի ինվարիանտության սկզբունքը կիրառվում է Արեգակի և մոլորակների մթնոլորտների հատկությունների և աստղերի ընդերքում կատարվող ֆիզիկական երևույթների, Երկրի մթնոլորտի և ջրային ավազանների երկրաֆիզիկական հետազոտություններում, միջուկային ռեակտորում նեյտրոնների տեղափոխման խնդիրները լուծելիս։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 110