Համացանցում հայատառ գրելու օր

Համացանցում հայատառ գրելու օր, նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 7-ին[1]։ Նախաձեռնությունը սկիզբ է առել 2012 թվականի փետրվարին՝ ֆեյսբուքյան օգտատեր Զոհրաբ Եգանյանի գրառմամբ[2]։ Նախաձեռնության նպատակն է համացանցի բոլոր հարթակներում հայերեն գրելը դարձնել հայատառ[3]։

Հայերեն այբուբեն, Օշական

Պատմություն խմբագրել

2012 թվականի փետրվարի 5-ին իր ֆեյսբուքյան գրառման մեջ Զոհրաբ Եգանյանը կոչ է արել փետրվարի 7-ը հռչակել որպես համացանցում հայատառ գրելու օր՝ ի պաշտպանություն վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի[4]։ Հեղինակը դա հիմնավորում էր նրանով, որ 2012 թվականին մեսրոպատառ հայերենը համացանցում բավականին վատ վիճակում էր գտնվում, և նույնիսկ հայտնի պետական գործիչներն իրենց գրառումները սոցիալական ցանցերում կատարում էին լատինատառ հայերենով[5]։ Դրան նպաստում էր նաև հայատառ գրելու տեխնիկական հնարավորությունների բացակայությունը[1]։

Ժամանակի ընթացքում նախաձեռնությունը մեծ ժողովրդականություն է ստացել, և դրան միացել են անհատներ, կազմակերպություններ, հասարակական-քաղաքական գործիչներ։ 2016 թվականին «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը ևս միացել է նախաձեռնությանը՝ իր բաժանորդներին կարճ հաղորդագրությունները հայատառ ուղարկելով[1]։ Աստիճանաբար հաղթահարվել են նաև տեխնիկական խոչընդոտները, և ստեղծվել են համացանցին միացող բոլոր սարքերից հայատառ գրելու հնարավորություն տվող անվճար ծրագրեր[2]։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է[6]

  Շատերը գրում են լատինատառ գրագիտության պակասից ելնելով, քանի որ հայերենի դեպքում ուղղագրական հարցեր են առաջանում, գրում են լատինատառ՝ շատ սխալներից խուսափելու համար։  

Մարտիրոսյանն ընդգծում է նաև, որ այդ հարցում կարևոր դեր ունի դպրոցը։ Քանի որ հայերեն տառերը շատ են լատինատառից, ուստի դպրոցներում «Ինֆորմատիկա» առարկան պետք է դարձնել ավելի գործնական՝ երեխաներին սովորեցնելով ստեղնաշարով հայատառ գրել[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Համացանցում հայատառ գրելու նախաձեռնության աջակիցներն ավելանում են». armenpress.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  2. 2,0 2,1 LLC, Helix Consulting. «Համացանցում հայատառ գրելու օրն է». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  3. ՄԱՄՈՒԼ.am. «Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է». ՄԱՄՈՒԼ.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու օրն է». A1Plus. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  5. «Երկիր Մեդիա». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  6. 6,0 6,1 «Փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր». artsakhpress.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել