Համաշխարհային ցուցահանդես (1888)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համաշխարհային ցուցահանդես (այլ կիրառումներ)

Համաշխարհային ցուցահանդես 1888 (իսպ.՝ Exposición Universal de Barcelona), համաշխարհային ցուցահանդես,որ կայացել է 1988 թվականի ապրիլի 8-ից դեկտեմբերի 9-ը Բարսելոնայում։ Նրան մասնակցել են 27 երկրի 12.223 ներկայացուցիչ, որի 27 %-ը կազմում էր Իսպանիայից սերվածները[1]։ Ցուցահանդես այցելել է մոտ 2.3 միլիոն մարդ ամբողջ աշխարհից[2]։

Պաշտոնական լոգոն
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Գտնվելու վայրSant Pere, Santa Caterina i la Ribera?
Ցուցահանդեսի տեսակExpo
Սկիզբապրիլի 8, 1888
Ավարտդեկտեմբերի 9, 1888
Ամսաթիվմայիսի 20 - դեկտեմբերի 31
Այցելուներ2.3 միլիոն
Ժամանակագրություն
Melbourne International Exhibition? Համաշխարհային ցուցահանդես

Պաշտոնական բացումը կայացել է մայիսի 20-ին, երբ երկամյա թագավոր Ալֆոնս XIII-ի ռեգենտ է հռչակվում Մարիա Քրիստինա Ավստրիացին։

Նախապատմություն խմբագրել

1888 թվականին Բարսելոնան 530.000 բնակությամբ համարվում էր տնտեսական ու արդյունաբերական կենտրոն, Իսպանիայի երկրորդ քաղաքն իր նշանակությամբ։ Իսպանիան Պրակսեդելա Մատեո Սագաստայի և 1885 թվականին մահացած Ալֆոնսո XII-ի այրու, ռեգենտ Մարիա Քրիստինայի ղեկավարությամբ ոտքի էր կանգնում Բուրբոնների արքայատոհմի վերականգնումից հետո։

1888 թվականի համաշխարհային ցուցահանդեսը ցուցադրում էր միապետների (նրանք 1868 թվականի սեպտեմբերյան հեղափոխության արդյունքում վերականգնել էին միապետությունը) և կատալոնական արդյունաբերական բուրժուազիայի փոխհարաբերությունների լավացումը։

Սկսած 1851 թվականի` Լոնդոնի համանման ցուցահանդեսից` նման միջոցառումներին ավելի մեծ նշանակություն էր տրվում քաղաքական, տնտեսական ու սոցիալական փոխհարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Ամեն երկիր ցուցադրում էր իր տեխնիկական զարգացումը, տնտեսական ու արդյունաբերական պոտենցիալը։ Համաշխարհային ցուցահանդեսը նաև խթան կհանդիսանար քաղաքի զարգացման համար` կարևելով նրա նշանակությունը։

Իսպանիայում ցուցահանդես անցկացնելու գաղափարը առաջ է քաշել ձեռնարկատեր Էուջենիո Սերանոն, իսկ այդ գաղափարի իրականացմանը ձեռնամուխ են եղել Բարսելոնայի քաղաքապետ Ֆրանցեսկ Ռուիս ի Տաուլետը։ Ութնյակի կոմիտեի կազմում աշխատել է ճարտարապետ Էլիե Ռոգենտը` Լյուիս Դոմենեկ ի Մոնտաների և Անտոնիո Գաուդիի ուսուցիչը։

Նույն թվականին տեղի են ունեցել միջազգային խոշոր այլ ցուցահանդեսներ, որոնք չէին կոչվում համաշխարհային։ Մելբուրնում կայացել էին Melbourne Centennial Exhibition, Գլազգոյում` Գիտական, գեղարվեստական ու տնտեսական ցուցահանդեսը (անգլ.՝ International Exhibition of Science, Art and Industry), Լիսաբոնում` Պորտուգալիայի տնտեսական ցուցահանդեսները (պորտ.՝ Exposição Industrial Portuguesa):

Անցկացման վայր խմբագրել

 
Ցուցահանդեսային հրապարակների ընդհանուր պլանը

Ցուցահանդեսի տարածքը 46.5 հա էր, որը Սյուտադելի զբոսայգուց (ներկայումս այնտեղ Բարսելոնայի կենդանաբանական այգին է) երկաթուղու ներկայիս Ֆրանսիական կայարանի մերձակայքով հասնում էր Բարսելոնետային (ներկայումս այնտեղ Դել Մար հիվանդանոցն է)։

Ցուցահանդեսի տաղավարների մոտ մեկ քառորդը ժամանակավոր էր։ Բացի Palau de la Indústria-ի գլխավոր շենքից (70.000 մ²)` օգտագործվել են ամրոցային ևս երեք շինություն` Palau del Governador, պահեստազոր և մատուռ։

Այդ շինություններից պահպանվել են միայն Բարսելոնայի հաղթակամարը, որը նախկինում սրճարան էր, իսկ ներկայումս` կենդանաբանական թանգարան` Երեք դրակոնների ամրոց, L’Umbracle ջերմոցը և Galeria de les Màquines արտադրամասային շինությունը (ներկայումս գտնվում է զբոսայգու տարածքում)։

Ցուցանմուշներ խմբագրել

Հասարակության շրջանում մեծ հեղինակություն էին վայելում ԱՄՆ-ի, Չինաստանի և Ճապոնիայի ցուցանմուշները։ Այստեղ տեղի են ունեցել հնագետների, տնտեսագետների, բժիշկների համաժողովներ, իսկ սեպտեմբերի 8-11-ը` սպրիտուալիստների միջազգային առաջին հանդիպումը[3][4]։ Սպիրիտուալիզմի ներկայացուցիչները ծրագրել էին ներկայացնել իրենց զբաղմունքի գիտականությունը, գրավել միջազգային սպիրիտուալիստների, մասնավորապես Կամիլ Ֆլամարիոնի, Ուիլյամ Կրուկսի ուշադրությունը, սակայն նրանք ներկա չեն եղել։ Հանդիպմանը ներկա են եղել 10 երկրների պատվիրակներ` Կուբայից մինչև Ռուսաստան[4][5]։

Ֆիլիպինյան ծխախոտագործական ընկերությունը, որտեղ սիգարագործները ձեռքով են փաթաթել սիգարներ, «ամենաէկզոտիկ» ներկայացուցչությունն է հանդիսացել։

Վերափոխումներ խմբագրել

 
Ցուցահանդեսային հրապարակ Սյուտադելի զբոսայգում

Ցուցահանդեսի տաղավարներ Սյուտադելի զբոսայգում Միջազգային ցուցահանդեսի շնորհիվ` քաղաքում ավարտին են հասցվել երկարաժակմետ կառույցները, և սկսվել է ենթակառուցվածքների նոր օբյեկտների շինարարություն, որոնք լավացրել են քաղաքացիների կյանքը` փոխելով քաղաքի կերպարանքը։

1988 թվականի համաշխարհային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների գործընթացում իրականացվել են հետևյալ նախագծերը.

  • Բացվել է Սյուտադելի զբոսայգին, որը միջոցառման ավարտից հետո ամենամեծն էր քաղաքում։
  • Երեսպատվել են շենքեր, գործարկվել է Կոլումբոսի մայրուղին Սյուտադելի զբոսայգու և Լա Ռամբլայի միջև։
  • Զբոսայգում Լյուիս Դոմենեկ ի Մոնտաների նախագծով ռեկորդային ժամանակահատվածում (53 օր) կառուցվել է 2.000 տեղանոց քառահարկ շքեղ հյուրանոց` Gran Hotel Internacional:
  • Կառուցվել է Գեղարվեստի պալատը (իսպ.՝ Palau de Belles Arts), որտեղ ներկայումս տեղակայված է քաղաքային դատարանը։ Այստեղ կայացել է Համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական բացումը թագավորական ընտանիքի կողմից։ Մինչև 1942 թվականը այստեղ կազմակերպվել են գեղարվեստական ցուցադրություններ, համերգներ և մշակութային միջոցառումներ։
  • Ռամբլայի խաչմերուկում և Կոլումբոսի պողոտայում 1888 թվականի հունիսի 1-ին կայացել է Կոլումբոսի հուշասյան հանդիսավոր բացումը։ Այն տեղադրվել է այն նույն տեղում, որտեղ Կոլումբոսը ափ է դուրս եկել Եվրոպա Ամերիկա կատարած իր առաջին նավագնացությունից հետո[3]։
  • Հարևան Լա Ռիբերա թաղամասը կերպարանափոխվել է։
  • Ծածկած Mercat del Born շուկան բացվել է 1884-1886 թվականներին։
  • Զբոսաշրջային նավակներով կատարվել են նավագնացություններ։
  • Ռամբլայի հանգույցի ցուցահանդեսային կենտրոնի հարևանությամբ անցկացվել է փողոցային էլեկտրական լուսավորություն, որը լուսավորել է նաև Մոնժուիկի մոգական շատրվանը[6][7]։

Հետևանքներ խմբագրել

Չնայած վեց միլիոն պեսետա պարտքին` Համաշխարհային ցուցահանդեսը հաջողված է համարվում ինչպես այցելուների թվաքանակով, այնպես էլ քաղաքի տնտեսական աճի ցուցանիշով։ Իսպանական պատմագրության մեջ այն կատալոնական տնտեսությունը եվրոպականացնելու առաջին քայլն է դիտարկվում։ Նախկինում Բարսելոնայի առևտրական կապերը իսպանիայի շրջանակների դուրս չեն եկել։

Էդուարդո Մենդոսայի` 1992 թվականի օլիմպիական խաղերին հարմարեցված «Հրաշքների քաղաք» (իսպ.՝ La ciudad de los prodigios, 1986) գեղարվեստական ստեղծագործությունը ներկայացնում է Բարսելոնայի սոցիալական ու քաղաքային էվոլյուցիան 1888 և 1929 թվականների համաշխարհային երկու ցուցահանդեսների միջակայքում[4]։

Ցուցահանդեսը դարձել է առաջին խոշոր միջոցառումը Բարսելոնայում, որը խթան է հանդիսացել հետագայում քաղաքում համանման միջոցառումների անցկացման համար` 1929 թվականի Համաշխարհային ցուցահանդես, 1992 թվականի ամառային օլիմպիական խաղեր, 2004 թվականի մշակույթի ֆորում։

Քննադատություն խմբագրել

 
Նկարազարդ ուղեցույց

Համագործակցող աշխատավորները, որոնք ոչ հազվադեպ աշխատում էին ծանր պայմաններում, սովորել են միավորվել արհմիություններում, որպեսզի պաշտպանեն իրենց իրավունքներն ու հետաքրքրությունները։ Այդ ժամանակ Բարսելոնայում կայացել է Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության (PSOE) առաջին համագումարը։ Քաղաքացիներն ու ԶԼՄ-ները վրդովվել են ինֆլյացիայից։ Մտավորականության, հանրապետական ու կատալոնական ներկայացուցիչները հրապարակայնորեն հանդես են եկել ցուցահանդեսի դեմ։ Նրանք միապետության ու կատալոնյան բուրժուազիայի հաշտությունը վտանգ էին համարում Կատալոնիայի հետաքրքրություններին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Torreblanca, Marina Muсoz Barcelona’s Universal Exhibition of 1888: an atypical Case of a Great exhibition / Marta Filipová. — Cultures of International Exhibitions 1840-1940: Great Exhibitions in the Margins. — Routledge, 2017. — 376 с. — ISBN 9781351570336
  2. John E Findling (Hrsg.): Barcelona 1888. Encyclopedia of World’s Fairs and Expositions. McFarland & Company, 2008, ISBN 978-0-7864-3416-9, стр. 95.
  3. 3,0 3,1 «Восхождение Барселоны - Stroyportal-Volga». Stroyportal-Volga (ռուսերեն). 2014 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 Oliver Hochadel, Agustí Nieto-Galan Barcelona: An Urban History of Science and Modernity, 1888–1929. — Routledge, 2016. — С. 2, 139-145. — 280 с. — ISBN 9781317176206
  5. Primer Congreso internacional espiritista. — Cortezo, 1888. — С. 65-71. — 311 с.
  6. Antonino Suarez Saavedra La electricidad en la exposición universal de Barcelona. — Barcelona, 1889.
  7. 7,0 7,1 Augusti Nietro-Galan Scientific “marvels” in the public sphere: Barcelona and its 1888 International Exhibition (англ.) // Journal of History of Science and Technology. — 2012. — № 6. — С. 7-38.

Արտաքին հղումներ խմբագրել