Համախառն շրջանառություն

Համախառն շրջանառություն, համախառն արտադրական շրջանառություն, որոշակի ժամանակահատվածում անձի կամ ձեռնարկության բոլոր աշխատավարձերի, շահույթների, տոկոսավճարների, վարձավճարների և եկամտի այլ ձևերի հանրագումար՝ նախքան որևէ տեսակի պահումները կամ հարկերը։ Բնութագրում է ձեռնարկության արտադրական գործունեության ծավալը։ Համախառն շրջանառությունը ներարտադրական (ներգործարանային) շրջանառության մեծության չափով (այն արտադրանքների գումարային արժեքով, որոնք հետագա մշակման են անցել նույն ձեռնարկությունում) գերազանցում է գործարանային մե թոդով հաշվարկված համախառն արտադրանքը, այսինքն՝ Համախառն շրջանառությունը պարունակում է կրկնակի հաշվարկ։ Գործնականում Համախառն շրջանառության ցուցանիշն առանձին չի հաշվարկվում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 90