Համազասպ Սամվելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համազասպ Սամվելի Սամվելյան (1920, Վերնաշեն, Հայաստան), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1973): ԽՄԿԿ անդամ (1943): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Համազասպ Սամվելյան | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Ծննդավայր | Վերնաշեն, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՀամազասպ Սամվելյանը ծնվել է 1920 թվականին, Եղեգնաձորի շրջանի Վերնաշեն գյուղում։ 1938 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, դասավանդել գյուղի երեկոյան դպրոցում։ 1938 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1941 թվականին զորակոչվել է բանակ Երևանի պետական համալսարանի 3-րդ կուրսից։ Ավարտել է Թելավի ռազմական ուսումնարանը, նշանակվել դասակի հրամանատար։ Լեյտենանտ Սամվելյանը մասնակցել է Ստալինգրադի հերոսական պաշտպանությանը։ 1943 թվականի ամռանը Կուրսկի ճակատամարտում ծանր վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո ուղարկվել է թիկունք՝ շարունակել զինվորական ծառայությունը։ 1943 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը[1]։
Սամվելյանը զորացրվել է 1946 թվականին։ 1948 թվականից մինչև 1956 թվականն աշխատել Եղեգնաձորի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի ուսմասվար, դասավանդել է մաթեմատիկա առարկան։ Այնուհետև տեղափոխվել է Երևանի մաթեմատիկայի թեքումով թիվ 10 գիշերօթիկ դպրոց, որպես ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուսուցիչ[1]։
Համազասպ Սամվելյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Արիության համար», և մարտական մի քանի մեդալներով։ 1973 թվականին արժանացել է վաստակավոր ուսուցչի կոչման[1]։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1973)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Արիության համար» մեդալ