Բացել գլխավոր ցանկը

Համաբարբառ, կարող է նշանակել ավետարանների միաբարբառ վկայությունները կամ մեկնությունները Սուրբ Գրոց մեջ կամ որևէ երկում գործածված բոլոր բառերի այբբենական դասավորությունը՝ համապատասխան բնագրային օրինակներով (կամ առանց օրինակների) և գործածության տեղի (էջի) նշումով։ Գիտական համաբարբառները կարելի է բաժանել 2 տեսակի՝ բառաքերականական, որտեղ տրվում են հեղինակի օգտագործած բառերը, և բնագրական, որտեղ տրվում են ընդարձակ բնագրական վկայություններ։ Հայկական հին համաբարբառներից առավել հայտնի են Զմյուռնիայինը (1848), որն ընդգրկում է Նոր Կտակարանը, և Թ. Աստվածատրյանի կազմած Աստվածաշնչի համաբարբառը (1895)։ Վերջին տասնամյակներում կազմվել և լույս են տեսել Եզնիկ Կողբացու, Կորյունի, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու (կազմող՝ Ալեքսանդր Մարգարյան), Գրիգոր Նարեկացու, Ֆրիկի, Ասողիկի և այլոց երկերի համաբարբառները։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png