Համաբալուցիական Հայրենակցական Մշակութային Միություն

Համաբալուցիական Հայրենակցական Մշակութային Միություն, հիմնվել է 1934 թվականին՝ դեռևս XIX դարի վերջին և XX դարի սկզբին Բալուից և համանուն գավառի գյուղերից ԱՄՆ գաղթած հայերի հայրենակցական խմբերի միավորումով։ Կենտրոնը գտնվում է Փրովիդենսում։ Սկզբում կոչվել է Համաբալուցիական վերաշինաց միություն։ Բալու կամ Բալահովիտ անունները Հայաստանում հավերժացնելու խնդրանքով միությունը 1967 թվականին դիմել է Հայաստանի կառավարությանը։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1968 թվականի դեկտեմբերի 26-ի հրամանագրով Աբովյանի շրջանի Մհուբ գյուղը (այժմ՝ Հայաստանի Կոտայքի մարզում) վերանվանվել է Բալահովիտ, որի հետ Համաբալուցիական Հայրենակցական Մշակութային Միությունն ունի սերտ կապեր։

Համաբալուցիական Հայրենակցական Մշակութային Միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1934
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 86