Հաճարենու կուսական անտառներ Կարպատներում և Եվրոպայի այլ տարածքներում

Հաճարենու կուսական անտառներ Կարպատներում և Եվրոպայի այլ տարածքներում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության բնական օբյեկտ, որը բաղկացած եվրոպական երկրների տարածքում գտնվող 12 անտառներից։

Հաճարենու կուսական անտառներ Կարպատներում և Եվրոպայի այլ տարածքներում
Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Ստուժիցա
Երկիր Ավստրիա Ավստրիա
Ալբանիա Ալբանիա
Բելգիա Բելգիա
Բուլղարիա Բուլղարիա
Գերմանիա Գերմանիա
Իսպանիա Իսպանիա
Իտալիա Իտալիա
Ռումինիա Ռումինիա
Սլովակիա Սլովակիա
Սլովենիա Սլովենիա
Ուկրաինա Ուկրաինա
Խորվաթիա Խորվաթիա
Տիպ Բնական
Չափանիշներ ix
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2007  (31 նստաշրջան)
Համար 1133
Լայնացումներ 2011, 2017
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Հաճարենու կուսական անտառներ Կարպատներում և Եվրոպայի այլ տարածքներում (Եվրոպա)##
Հաճարենու կուսական անտառներ Կարպատներում և Եվրոպայի այլ տարածքներում (Եվրոպա)
Անտառները Եվրոպայի քարտեզում

Սկզբում՝ 2007 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկվելու ժամանակ, օբյեկտն իր մեջ ներառել է միայն արգելոցային շրջանը, որը տեղակայված էր Կարպատներում՝ Պրյաշչևշինայում (Սլովակիա[1], 4 անտառային մասսիվներ) և Մերձկարպատներում (Ուկրաինա, 6 անտառային մասսիվներ)։ 2011 թվականին օբյեկտին միացվել են հաճարենու 5 անտառներ Գերմանիայում, իսկ 2017 թվականին օբյեկտն ավելի է ընդարձակվել, և նրա կազմում ընդգրկվել են 10 երկրների ( Ավստրիա, Ալբանիա, Բելգիա, Բուլղարիա, Իսպանիա, Իտալիա, Ռումինիա, Սլովենիա, Խորվաթիա) տարածքներում գտնվող 39 անտառներ, ինչպես նաև ավելացվել են Ուկրաինայի անտառներ։ 2018 և 2019 թվականներին ավելացվել են եվրոպական տարբեր երկրների մի շարք անտառներ (Սերբիա[2][3], Չեռնոգորիա[4], Շվեյցարիա[5], Լեհաստանում[6], Բոսնիա և Հերցեգովինայում[7], Հյուսիսային Մակեդոնիա[8], Իտալիա[9], Չեխիա[10], Ֆրանսիա[11]

Կարպատների կուսական արգելոցային շրջանը կազմված է տասն առանձին արգելավայրերից, որոնք ընկած են 185 կիլոմետր երկարությամբ առանցքի երկայնքով։ Այն ձգվում է Ռախովյան լեռներից և Ուկրաինայի Չեռնոգորյան լեռնազանգվածից՝ արևմուտքում հասնելով Պոլոնինյան լեռնաշղթային՝ ընդհուպ մինչև Բուկովսկե Վրխի և Վիգորլատ լեռները Սլովակիայում։

Բոլոր տասը արգելանոցները կուսական անտառների օրինակ են, որոնք հանդիսանում են բարեխառն կլիմայական գոտու բարդ էկոհամակարգեր։ Այստեղ պահպանվել են պայմաններ, որոնք թույլ են տալիս կատարել էկոլոգիական կառուցվածքների և տարբեր վայրերում եվրոպական հաճարենու աճի գործընթացների առավել ամբողջական հետազոտություններ։

Կարպատների հաճարենու անտառները հաճարենու և կենդանի բնության տարբեր տեսակների գենետիկ պահեստարան են, որոնք ապրում են հարևանությամբ և կախված են իրենցով պայմանավորված էկոհամակարգերից։ Այս անտառները նաև վկայում են երկրային էկոհամակարգի վերականգնման և զարգացման գործընթացների, ինչպես նաև բնակեցման մասին, որը սկսել էր վերջին սառցային ժամանակաշրջանից հետո և շարունակվում է մինչ օրս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe - extension (Slovakia)». UNESCO. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  2. «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe (Serbia)». UNESCO. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  3. «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe - extension (Serbia)». UNESCO. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  4. «Forêts primaires et anciennes de hêtres des Carpates et d'autres régions d'Europe (Switzerland)». UNESCO. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  5. «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe (Montenegro)». UNESCO. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  6. «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe - extension (Poland)». UNESCO. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  7. «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe - extension (Bosnia and Herzegovina)». UNESCO. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  8. «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe - extension (North Macedonia)». UNESCO. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  9. «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe - extension (Italy)». UNESCO. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  10. «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe - extension (Czechia)». UNESCO. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  11. «Ancient and Primeval Beech Forests of the Carpathians and Other Regions of Europe - extension (France)». UNESCO. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաճարենու կուսական անտառներ Կարպատներում և Եվրոպայի այլ տարածքներում» հոդվածին։