Հաղպատ (գյուղ)
գյուղ ՀՀ Լոռու մարզում
(Վերահղված է Հաղպատ, Լոռու մարզից)
Հաղպատ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում՝ Ալավերդի քաղաքից 10 կմ և մարզկենտրոն Վանաձորից 61 կմ հեռավորության վրա։ Գյուղը տեղակայված է Դեբեդ գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 1000 մ բարձրության վրա։ Գյուղի մոտով է անցնում Երևան-Թբիլիսի ավտոմայրուղին։ Գյուղից ոչ հեռու գտնվում է Հաղպատավանքը։
Գյուղ | |||
---|---|---|---|
Հաղպատ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Ալավերդի (համայնք) | ||
ԲԾՄ | 1000 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 787 մարդ (2001) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Բնակչությունը զբաղվում է կերային կուլտուրաների, ծխախոտի և բանջարեղենի մշակությամբ։
Պատմամշակութային կոթողներԽմբագրել
Գյուղում են գտնվում Կայան (Դսեվանք) ամրոցը (1233 թ.), Հաղպատավանքը (10-13 դդ.), Սբ. Նշան (976-991 թթ.), Սբ. Գրիգոր (1025 թ.), Սբ. Աստվածածին (13 դ.), Կուսանաց անապատ (10-20 դդ.) և Զորավոր (13 դ.) եկեղեցիները, Տերունական մատուռը (14-17 դդ.)։ Գյուղի շրջակայքում կան հին գյուղատեղիներ և այլ հնություններ։
ԲնակչությունԽմբագրել
Հաղպատի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 750 | 864 | 857 | 891 | 699 | 871 | 727 | 787 | 700 |
ՀաղպատցիներԽմբագրել
- Ղուկաս Լոռեցի
- Ռոստոմ Երզնկյան
- Ասատուր Կախոյան
- Արամայիս Երզնկյան
- Հմայակ Երզնկյան
- Արշավիր Երզնկյան
- Արտեմ Աբելյան
- Էդուարդ Երզնկյան
- Արտեմ Աբելյան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116»։ Վերցված է 2013 Նոյեմբերի 12