Հաղթել ենք, հաղթում ենք, հաղթելու ենք

Հաղթել ենք, հաղթում ենք, հաղթելու ենք (ռուս.՝ Победили, побеждаем, победим!), խորհրդային նկարված մուլտֆիլմ-պլակատ, որը նկարահանվել է 1941 թվականին, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ առաջին ամիսներին։ Ռեժիսորը Դմիտրի Բաբիչենկոն է։ Այս մուլտֆիլմի վրա աշխատել են երեք նկարիչ-մուլտիպլիկատորներ` Վալերի Կուզմինը, Ալեքսանդր Բելյակովը, Դիոդոր Ցինովսկին։

Հաղթել ենք, հաղթում ենք, հաղթելու ենք
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԴմիտրի Բաբիչենկո
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1941

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը ֆաշիստ զավթիչներին առաջարկում է հիշել պատմությունը։ Մասնավորապես, ցուցադրվում է Սառցաջարդը (1242) և Ուկրաինայի գերմանական շրջափակումը (1918)։ Մուլտֆիլմի վերջում պատմողը վստահորեն կանխագուշակում է Գերմանիայի հանդեպ ԽՍՀՄ-ի հաղթանակը։

Նկարահանող խումբ խմբագրել

Անձ Մասնագիտություն
Դմիտրի Բաբիչենկո ռեժիսոր
Դմիտրի Բաբիչենկո սցենարի հեղինակ
Վալերի Կուզմին նկարիչ-մուլտիպլիկատոր
Ալեքսանդր Բելիկով նկարիչ-մուլտիպլիկատոր
Դ. Ցինովսկի նկարիչ-մուլտիպլիկատոր

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • «Հաղթել ենք, հաղթում ենք, հաղթելու ենք» արտահայտությունը վերցված է «Не скосить нас саблей острой» երգից, որը հնչում է «Պատում Գոլոտ կազակի մասին» ֆիլմում (1937)։
  • Մուլտֆիլմը հանրային սեփականություն է, քանի որ թողարկվել է ավելի քան 70 տարի առաջ։

Արտաքին հղումներ խմբագրել