Հաղթանակի 40-ամյակի պողոտա (Դոնի Ռոստով)

Հաղթանակի 40-ամյակի պողոտա (ռուս.՝ Проспект 40-летия Победы), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի պողոտաներից մեկը։

Հաղթանակի 40-ամյակի պողոտա
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՊրոլետարսկի շրջան
Երկարությունմոտ 5 կմ

Աշխարհագրություն խմբագրել

Պողոտան ամբողջությամբ գտնվում է Պրոլետարսկի շրջանի Ալեքսանդրովկա միկրոշրջանում և նրա հիմնական տրանսպորտային մայրուղին է։ Այն սկսվում է Չերևիչկինի և Սարյան փողոցների հատման վայրից, մեծ մասամբ անցնում է արևելյան ուղղությամբ, միկրոշրջանի ծայրամասի մոտ թեքվում դեպի հյուսիս-արևելք, այնուհետև, դեպի Կոբյակովա ձորակ իջնելիս, դեպի հյուսիս` ավարտվելով M4 դաշնային ավտոճանապարհի հետ հանգույցում[1]։

Տների համարակալումը մեծանում է արևմուտքից արևելք։

Տրանսպորտ խմբագրել

Պողոտան ոչ միայն շրջանի, այլև քաղաքի հիմնական տրանսպորտային զարկերակներից մեկն է, որն ապահովում է տրանսպորտի ելքը դեպի մարզի մայրուղի, ինչպես նաև Դոն գետի ձախ ափի հանգստյան գոտիներ և Ակսայ արբանյակ քաղաք։ Պողոտայի մեծ մասով գործում են թիվ 54, 70 և 80 ավտոբուսները, թիվ 22 տրոլեյբուսը և բազմաթիվ երթուղային տաքսիներ[1]։

Պատմություն խմբագրել

Պողոտայի ձևավորումը սկսվել է 1961 թվականին՝ Ալեքսանդրովկան Դոնի Ռոստովին միացնելուց հետո[2][3]։ Պողոտան կառուցվել է ստանիցայի հյուսիսային ծայրամասում, նախկինում գոյություն ունեցած դեպի Ակսայ տանող ճանապարհի երթուղով։ Մինչ օրս էլ պողոտայի զույգ (հարավային) կողմում գերակշռում են ցածրահարկ մասնավոր շինությունները, իսկ կենտ կողմում` բարձրահարկ բազմաբնակարան շենքերը։ Մինչև 1985 թվականը պողոտան կոչվել է Ակսայի փողոց։ Մինչև 1980-ական թվականների վերջը պողոտայի արևելյան ծայրամասի հարավային կողմի շինությունները («Գեոֆիզիկ» գյուղ) վարչականորեն պատկանում էին Ակսայ քաղաքին, թեպետ ինքը` պողոտան, Ռոստովի տարածքն էր[1][4]։

1985 թվականին, պողոտան վերանվանելու հետ մեկտեղ, նրա սկզբնամասում տեղադրվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակի հուշանշանը։ 2000-ական թվականներին այն ապամոնտաժվել է վթարային վիճակում գտնվելու պատճառով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Город Ростов-на-Дону, проспект 40-летия Победы». Վերցված է 2018 Նոյեմբեր 27-ին.
  2. «Национально-культурная автономия казаков г. Ростова-на-Дону». Վերցված է 2018 Նոյեմբեր 26-ին.
  3. «Станица Александровская. Городские районы и улицы». Վերցված է 2018 Նոյեմբեր 26-ին.
  4. Туристическая схема Ростова-на-Дону 1979 г.