Հաղարծին, գետ Հայաստանի Տավուշի մարզում, Աղստևի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Հալաբի լեռնաշղթայի հարավային լանջից, մոտ 2200 մ բարձրությունից։ Երկարությունը 10 կմ է, ավազանը՝ 38, 7 կմ²։ Սնումը խառն է։ Հորդանում է մայիսին։ Միջին հոսանքի ձախ կողմում է Հաղարծին վանքային համալիրը[1][2]։