Հակոն Բարֆոդ
Հակոն Բարֆոդ (նորվ.՝ Hakon Barfod, օգոստոսի 17, 1926, Օսլո, Նորվեգիա - նոյեմբերի 4, 2013[1], Բերում, Ակերսհուս, Նորվեգիա[2]), նորվեգացի նավասպորտի վարպետ, Լոնդոնյան Օլիմպիական խաղերի (1948) և Հելսինկիի չեմպիոն (1952):
Հակոն Բարֆոդ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | արական |
Բնօրինակ անուն` | Hakon Barfod |
Ազգություն` | ![]() |
Մասնագիտացում` | նավագնաց |
Երկիր` | ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | օգոստոսի 17, 1926 |
Ծննդավայր` | Օսլո, Նորվեգիա |
Մահվան ամսաթիվ` | նոյեմբերի 4, 2013[1] (87 տարեկան) |
Մահվան վայր` | Բերում, Ակերսհուս, Նորվեգիա[2] |
Սպորտային կարիերաԽմբագրել
Առագաստանավային սպորտով սկսել է զբաղվել Սիգվե Լիի հետ միասին` հետպատերազմյան շրջանում, ինչպես նաև դարձել է նորվեգական «Պան» նավակի, կառուցված Թոր Թորվալդսենի կողմից, անձնակազմի անդամ: 1940-ականների վերջերին և 1950-ական թվականների սկսզբներին «Պան»-ի անձնակազմը համարվել է Դրակոն դասի լավագույնը աշխարհում:
Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերին (1948) դարձել է այդ դասի չեմպիոն, իսկ արդեն չորս տարի անց Հելսինկիի Խաղերին (1952) նվաճել է արծաթե մեդալ: 1948 և 1950 թվականներին հաղթել է Դրակոն դասի Ոսկե գավաթը, հաշվելով ոչ պաշտոնական աշխարհի առաջնությունը: Ինչպես նաև համարվել է «Սնայպ» դասի զբոսանավի ուժեղ մարզիկ:
Դարձել է ծովագնացության նավերի պրոֆեսոնալ ստեղծող, Վետրե գործարանում, Օսլոյից ոչ հեռու, թողարկել է «Սնայպ» և «Թռչող հոլանդացի» դասերի նավեր: Շարունակել է զբաղվել առագաստանավային սպորտով 1980-ական թվականներին, մահանալու ժամանակ եղել է նորվեգական օլիմպիական խաղերի ավագ ողջ մնացած չեմպիոն:
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Հակոն Բարֆոդի էջը sports-reference.com կայքում (անգլ.)