Հակոբ Քռնեցի

հայ թարգմանիչ, գրող

Հակոբ Քռնեցի (նաև՝ Հակոբ Թարգման, անհայտ[1], Քռնա - անհայտ[1]), XIV դարի 1-ին կեսի թարգմանիչ, ունիթորական շարժման գործիչ։ Քռնայի հայ-դոմինիկյան միաբանության անդամ։ Հովհաննես Քռնեցու աջակցությամբ 1330-40-ական թվականներին գրական բեղմնավոր գործունեություն է ծավալել Քռնայի դպրոցում, հայերեն է թարգմանել Ժիլբեր Պոռետացու, Ալբերտ Մեծի, Թովմա Աքվինացու և ուրիշների աշխատությունները։ Հակոբ Քռնեցու օգնությամբ Քռնայի վանքում գործել են Բարդուղիմեոս Բոլոնիացին, Պետրոս Արագոնացին և Հովհան Անգլիացին, որոնց աշխատությունները Հակոբ Քռնեցու (և այլոց) թարգմանությունների շնորհիվ փրկվել են կորստից։ Արդեն XIV դարի կեսից Հակոբ Քռնեցու թարգմանությունները տարածվել են հայ կրթական կենտրոններում, նպաստել կաթոլիկական եկեղեցու գաղափարախոսության դեմ մղած պայքարի հաջողությանը։ Հակոբ Քռնեցու գործունեությունը խորացրել է հայ-արևմտաեվրոպական գրական և գիտական կապերը, նպաստել հայ ընթերցողների ծանոթությանը եվրոպական փիլիսոփայական մտքի հիմնական ուղղություններին։ Հակոբ Քռնեցու թարգմանությունների բազմաթիվ գրչագրեր պահպանվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում և արտասահմանյան ձեռագրատներում։

Հակոբ Քռնեցի
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրՔռնա
Մահացել էանհայտ[1]
ԿրոնԴոմինիկյան միաբանություն[1]
ԿրթությունԳլաձորի համալսարան
Մասնագիտությունթարգմանիչ

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 70  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։