Հակոբ Ոսկան

հայ թարգմանիչ, բանաստեղծ

Հակոբ Ոսկան (1824, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1907), հայ բանաստեղծ։

Հակոբ Ոսկան
Ծնվել է1824
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1907
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան

Ծնվել է Պոլսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։ Ավարտելուվ հետո վերադարձել է ծննդավայր, զբաղվել ուսուցչությամբ։ Գրել է բանաստեղծություներ, որոնք լույս են տեսել պարբերական մամուլում, իր հրատարակած «Օրացույցներում» և այլ ժողովածուներում։

Լույս է ընծայել հետևյալ գրքույկները՝ «Երեսուն երեք տարու միջոց» (1861), «Ի հանդես 49-րդ տարեդարձի ազգային հիվանդանոցի» (1879)։ Կատարել է թարգմանություններ[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 139.