Հակոբ Արշակի Մելքումյան (ռուս.՝ Мелькумов Яков Аркадьевич, հունվարի 12, 1885(1885-01-12), Խերխան, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 3, 1962(1962-07-03), Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային ռազմական գործիչ, Քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից, դիվիզիայի հրամանատար (1935)։ «Թուրքեստանցիներ» («Туркестанцы» (1960 г.)) ռազմական հուշերի գրքի հեղինակ։

Հակոբ Մելքումյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1885(1885-01-12)
ԾննդավայրԽերխան, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 3, 1962(1962-07-03) (77 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՆիկոլաևի հեծելազորային ուսումնարան
Մասնագիտությունգրող
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Շուշիի գավառի Խերխան գյուղում, որմնադրի ընտանիքում։ 1890 թվականին ընտանիքը տեղափոխվել է Աշխաբադ, որտեղ Հակոբը սովորել է թուրքմեներեն և ձիավարություն։ 1906 թվականին ավարտել է Աշխաբադի գիմնազիայի 6-րդ դասարանը[1][2]։

Բանակ է զորակոչվել 1907 թվականին։ 1910 թվականին ավարտել է Նիկոլաևի հեծելազորային ուսումնարանը, ստացել է շտաբս-ռոտմիստրի կոչում։ Մասնակցել է Առաջին աշխարհամարտին որպես գնդացրային անձակազմի հրամանատար[2]։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է բոլշևիկների կողմը։ 1918 թվականի ամռանից եղել է 1-ին մոսկովյան հեծելազորային գնդի հրամանատար, որը մարտեր է մղել հարավային ուղղության վրա, 1919 թվականի վերջերից՝ 1-ին Տուրկեստանական դիվիզիայի 1-ին բրիգադայի հրամանատար։ Մասնակցել է Բուխարայի գրավմանը։ 1920-1923 թվականներին մասնակցել է բասմաչների խմբերի ոչնչացմանը։ 1921 փետրվարին նրա ղեկավարությամբ հեծելազորային բրիգադը գրավել է Դենաու և Յուրչի քաղաքները, ինչի համար նա արժանացել է Կարմիր Դրոշի շքանշանի։ Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 թվականի ամառ) ստացել է Կարմիր դրոշի երկրորդ շքանշանը։ 1924 թվականին նշանակվել է Թուրքեստանյան հեծելազորային բրիգադայի 8-րդ բաժնի հրամանատար։ 1924-1931 թվականներին նրա ղեկավարած ստորաբաժանումը ոչնչացրել է Տաջիկիստանում և Թուրքմենիայում բասմաչության մնացուկները։ 1935 թվականին ստացել է կոմդիվի (դիվիզիայի հրամանատարի) կոչում։ 1934-1937 թվականներին զբաղեցրել է Միջինասիական ռազմական օկրուգի ղեկավարի օգնականի պաշտոնը[3]։

1937 թվականի հունիսին ձերբակալվել է։ 1940 թվականի ապրիլին «Ռազմա-ֆաշիստական դավադրությանը» մասնակցելու մեղադրանքով դատապարտվել է գնդակահարության՝ Միջինասիական ռազմական օկրուգի զինվորական տրիբունալի կողմից։ Մեղադրյալի բողոքարկելուց հետո, ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի որոշմամբ՝ պատիժը փոխարինվեց 15 տարվա ազատազրկմանբ և 5 տարով քաղաքացիական իրավունքներից զրկմանբ։ 1954 թվականին ազատ է արձակվել և 1955 թվականին ռեաբիլիտացվել է։ Մահացել է 1962 թվականին՝ Մոսկվայում[1]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Черушев Н. С. (2012)։ «Мелькумов, Яков Аркадьевич»։ Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные): 1937-1941. Биографический словарь. (ռուսերեն)։ Մոսկվա: Кучково поле։ էջեր 248–249 
  2. 2,0 2,1 «Мелькумов, Яков Аркадьевич»։ Гражданская война и военная интервенция в СССР (ռուսերեն)։ Մոսկվա: Սովետսկայա էնցիկլոպեդիա։ 1983։ էջ 346 
  3. Гречко Андрей Антонович, ed. (1978)։ «Мелькумов, Яков Аркадьевич»։ Советская военная энциклопедия (ռուսերեն)։ հատոր 5։ Մոսկվա: Воениздат։ էջ 238 

Արտաքին հղումներԽմբագրել