Հակոբ Մանուկյան

հայ օդաչու
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Մանուկյան (այլ կիրառումներ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկյան (այլ կիրառումներ)

Հակոբ Բալաբեկի Մանուկյան (ծնվել է 1916 թվականին Արմավիրում - մահացել է 1981 թ. դեկտեմբերի 15-ին[1]), Խորհրդային Միության հերոս ( 1946 թվական ), ավիացիայի մայոր։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Հակոբ Մանուկյան
հայ․՝ Հակոբ Մանուկյան
Ծնվել էօգոստոսի 16, 1916(1916-08-16)
ԾննդավայրԱրմավիր, Ռուսաստան
Մահացել էդեկտեմբերի 15, 1981(1981-12-15) (65 տարեկանում)
Մահվան վայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանSecond City Cemetery, Kharkiv
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունKacha Higher Military Aviation School of Pilots?
Մասնագիտությունօդաչու և բժիշկ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Ավարտել է Սևաստոպոլի Ա. Ֆ. Մյասնիկյանի անվան օդաչուական դպրոցը (1937 թվականին)։ 1938 թվականին մասնակցել է Խասան լճի շրջանում ճապոնական միլիտարիստների դեմ մղված մարտերին, 1941 թվականի վերջից (որպես էսկադրիլիայի հրամանատար)՝ Հայրենական մեծ պատերազմին։ Աչքի է ընկել Կովկասի պաշտպանության, Կուբանի, Ուկրաինայի, Ղրիմի, Բելառուսիայի ազատագրման, Բեռլինի գրավման համար մղված մարտերում։ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է էսկադրիլիան (որի 5 անդամներ նույնպես արժանացել են այդ կոչմանը) հմտորեն ղեկավարելու և ցուցաբերած անձնական խիզախության համար։ Պատերազմից հետո ծառայել է ԳԳՀ-ի խորհրդային զորամասերում։ Զորացրվելուց (1949) հետո աշխատանքի է անցկլ Խարկովում, 1952 թվականիցից՝ Երևանում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Հայրենական պատերազմի I աստիճանի և այլն շքանշաններով։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 254