Հակոբ Հակոբյան (քիմիկոս)

հայ քիմիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Հակոբյան

Հակոբ Երվանդի Հակոբյան (նոյեմբերի 7 (20), 1912[1][2], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 8, 1971(1971-03-08)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1959), պրոֆեսոր (1962)։

Հակոբ Հակոբյան
Ծնվել էնոյեմբերի 7 (20), 1912[1][2]
Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 8, 1971(1971-03-08)[1][2] (58 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս և դասախոս
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ[1][2]
Ալմա մատերՀԱՊՀ (1938)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1959)

Կենսագրություն խմբագրել

1938 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1958-1968 թվականներին եղել է Հայքիմգիտնախագիծ ԳՀԻ վինիլացետատի բաժանմունքի պետ, 1968-1971 թվականներին՝ ԵՊԻ պլաստմասսաների սինթեզի և վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են մոնոմերների սինթեզի, պոլիմերման գործընթացների տեխնոլոգիայի մշակմանը, վինիլացետատի սինթեզին, պոլիմերմանը և համապոլիմերմանը, պոլիվինիլսպիրտից սինթետիկ մանրաթելի, մեթիլացետատից՝ մեթիլսպիրտի, քացախաթթվի ևն ստացմանը։ Որոշ աշխատանքներ ներդրվել են արդյունաբերության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 72  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։