Հակոբ Հակոբյան (հասարակական գործիչ)

հայ հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Սամվելի Հակոբյան (հոկտեմբերի 4, 1984(1984-10-04), Նոր Երզնկա, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հասարակական գործիչ, «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի տնօրեն, «Startup Armenia» գիտակրթական հիմնադրամի հիմնադիր, Միասին երիտասարդական շարժման հիմնադիր և ղեկավար։

Հակոբ Սամվելի Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1984 (39 տարեկան)
ԾննդավայրՆոր Երզնկա, Կոտայք
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Մասնագիտությունհասարակական գործիչ
ԳործունեությունՀասարակական գործիչ
ԱմուսինՆարինե Սամվելի Փայտյան
ԾնողներՍամվել Ադիբեկի Հակոբյան
Քնքուշ Ժորայի Հակոբյան
ԵրեխաներՍամուէլ Հակոբի Հակոբյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 4-ին Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում։ 1990 թվականից 2000 թվականը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ 2002 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտություն բաժինը, որը 2006 թվականին ավարտել է գերազանցության դիպլոմով։ 2006 թվականին ընդունվել է մագիստրատուրա` նույն մասնագիտությամբ, որը ավարտել է 2008 թվականին։ 2009 թվականին եղել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ։ 2011 թվականին ավարտել է ասպիրանտուրան և ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում պաշտպանել գիտական թեզ՝ «Ինֆորմացիոն հասարակության կայացումը ՀՀ-ում» թեմայով, ստացել քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ամուսնացած է‚ ունի մեկ որդի։

Կարիերա խմբագրել

  • 2006 թվականին հիմնել է «ՆԱՐՕ երեք» ՍՊԸ-ն, որը սկսել է «Հզոր չիպսեր»-ի արտադրությունը։
  • 2008 թվականին հիմնել է Միասին երիտասարդական շարժումը[1]։
  • 2013 թվականի նոյեմբերին նշանակվել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն[2]։
  • 2015 թվականին հիմնել է Startup Armenia» գիտակրթական հիմնադրամը։
  • 2017 թվականին նշանակվել է «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի տնօրեն։

Միասին երիտասարդական շարժում խմբագրել

 
Կանանց միջազգային օրվան նվիրված ֆլեշմոբ

Միասին երիտասարդական շարժման իրականացրած գործունեության հիմքում ընկած է Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացումը։ Հակոբ Հակոբյանի ղեկավարությամբ Միասին երիտասարդական շարժումը իրականացրել է տարբեր ոլորտներին առնչվող մոտ 150 ծրագրեր[3], որոնցից հատկանշական են՝ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը Երևանի մի շարք բուհերում[4], ճանապարհային երթևեկության կանոններին հետևելու հորդորը[5], կանանց միջազգային օրվան նվիրված ֆլեշմոբը[6], մայրության և գեղեցկության օրվան նվիրված ակցիան[7], Սումգաիթի ջարդերի 24 ամյա տարելիցին նվիրված ֆլեշմոբը[8], 2009-2014 թվականներին իրականացված «Միասին» համահայկական երիտասարդական կրթական ֆորումները, որոնց հյուրընկալվել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ[9][10][11][12][13][14][15]։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ խմբագրել

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը շահույթ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպություն է։ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին և հիմնադրված օրվանից հիմնադրամի տնօրեն է եղել Հակոբ Հակոբյանը։ «Ինտելեկտուալ Ռենեսանս» և «Մշակութային Վերածնունդ» հիմնադրամները գործում էին առանձին մինչև 2017 թվականը։ 2017 թվականին հիմնադրամները միավորվել են և շարունակում են իրենց գործունեությունը «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ անունով, որի ղեկավարությունը հանձնվեց Հակոբ Հակոբյանին։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ։ Այդ նպատակով հիմնադրամն իրականանցրել է մի շարք նախագծեր, ինչպիսիք են՝ «Տղամարդիկ» արձանախմբի և «Վարք Հավերժության» քանդակի տեղադրումը Երևանում, աջակցությունը հայերեն Վիքիպեդիայի ստեղծմանը և զարգացմանը[16], Հայկական Ազգային Երաժշտական Գանձարանը (armenianmusic.am), Սարոյան Հաուսը[17], աջակցությունը «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնին, աջակցությունը «Քան Ակադեմիայի»[18] հայաստանյան գրասենյակին, Նարեկացու Վերածնունդը, աջակցությունը Հանրային Ռադիոյի «Ոսկե ֆոնդի» ստեղծմանը և այլն։ Հիմնադրամը վերահրատարակել է նաև մի շարք արժեքավոր գրքեր, իսկ որոշները գնել և ի պահ է հանձնել Մատենադարանին։

Ստարտափ Արմենիա խմբագրել

 
Հակոբ Հակոբյանը SSS Goa համաժողովի փակման արարողության ժամանակ

Հակոբ Հակոբյանի կողմից 2015 թվականին հիմնադրվեց «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը։ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի հիմնական նպատակն է զարգացնել ստարտափ էկոհամակարգը Հայաստանում, աջակցել ստարտափ համայնքին, որտեղ կստեղծվեն նորարարական գաղափարներ, ստարտափերներնը կկարողանան հաստատել նոր համագործակցություններ, բարելավել իրենց գիտելիքներն ու հմտություններն այդ բնագավառում։ Այդ նպատակով հիմնադրամն իրականացրել և շարունակում է իրականացնել բազմաթիվ նախագծեր, որանցից են՝ ստարտափ ակումբներշի ստեղծումը ՀՀ մարզերում, Ստարտափ փաբը, «Startup Woman», «The Startup Times Daily», «Armenia Startup Awards», «Coworking Armenia», «Sevan Startup Summit» և «Seaside Startup Summit» նախաձեռնությունները և այլն։

Seaside Startup Summit խմբագրել

Seaside Startup Summit-ը առաջին ոչ ֆորմալ ստարտափ միջոցառումն է և առաջին ստարտափ վրանային ճամբարը աշխարհում։ Ստեղծվել է 2016 թվականին «Startup Armenia» հիմնադրամի կողմից։ Առաջին անգամ անցկացվել է Սևանի ափին և կրել «Սևան Ստարտափ Սամմիթ» անվանումը։ Մեկշաբաթյա ճամբարի ընթացքում ստարտափերներն ու ներդրողները ունենում են եզակի հնարավորություն ոչ ֆորմալ միջավայրում շփվելու, կիսելու փորձ և գաղափարներ, հաստատելու նոր համագործակցություններ և գտնելու գործընկերներ։ Seaside Startup Summit-ը ընդլայնել է իր շրջանակները, և կազմակերպել է միջազգային մասշտաբով ստարտափ համաժողով ԱՄԷ-ում (8-12 փետրվար, 2018)[19] և Հնդկաստանում (6-11 մարտ, 2018)։

Հաջորդ Seaside Startup Summit-ը տեղի է ունենալու 2020 թվականին Բարսելոնայում[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Եվս մեկ երիտասարդական շարժում
  2. Հանդիպում «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական կազմակերպության ղեկավարների հետ
  3. Հարցազրույց Հակոբ Հակոբյանի հետ
  4. Բուհերի կաշառակերները
  5. ««Միասին» երիտասարդական շարժման տասնյակ անդամներ այսօր մայրաքաղաքի բանուկ փողոցներում հետևել են հետիոտնին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  6. Ֆլեշմոբ, մարտի 8
  7. Շնորհավոր սիրելի մայրեր
  8. «NEVER AGAIN. ֆլեշմոբ` Ծիծեռնակաբերդում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  9. Նախագահն այցելել է Սևանի ափին տեղակայված «Միասին 2010» ճամբար
  10. Վարչապետ Տիգրան Սարգսյանը` «Միասին» երիտասարդական շարժման ճամբարում(չաշխատող հղում)
  11. Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Միասին 2011» ֆորումի և «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ
  12. «Միասին-2011» կրթական ֆորումը անցկացվելու է 3 հոսքով
  13. Սեյրան Օհանյանը հանդիպել է «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցներին
  14. Սերժ Սարգսյանը հանդիպել է «Միասին-2014» երիտասարդական ֆորումի մասնակիցներին
  15. ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց «Միասին-2014» կրթական ֆորումի մասնակիցների հետ
  16. ««Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի աջակցությամբ «Վիքիմեդիա Հայաստան» արդեն նոր գրասենյակ ունի». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  17. «Վիլյամ Սարոյանին պատկանող ամեն ինչ պետք է պահպանվի. «Սարոյան Հաուս»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  18. «Քան Ակադեմիա Հայաստան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  19. Startup Armenia Foundation-ը Ռաս Ալ Հայմ էմիրությունում սթարթափ գագաթնաժողով է անցկացնում
  20. Seaside Startup Summit-ը 2020 թվականին տեղի կունենա Բարսելոնայում