Հակոբ Խաչատրյանց

հայ գրականագետ, թարգմանիչ

Հակոբ (Յակով) Սամսոնի Խաչատրյանց (դեկտեմբեր 1884 կամ 1884[1], Երևան, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 1, 1960(1960-11-01)[2] կամ 1960[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ գրականագետ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Հակոբ Խաչատրյանց
Ծնվել էդեկտեմբեր 1884 կամ 1884[1]
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էնոյեմբերի 1, 1960(1960-11-01)[2] կամ 1960[1]
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ, բանասեր և արևելագետ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան[2]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԱրմենպրես[2]
ԱմուսինՄարիետա Շահինյան[2]
ԶավակներՄիրել Շահինյան
Հակոբ Խաչատրյանց Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևանում, մանկությունն անցել է Բաքվում։ Ավարտել է Բաքվի գիմնազիան, ապա Պետերբուրգի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Լատիներեն և պատմություն է դասավանդել Նոր Նախիջևանի հայկական սեմինարիայում։ 1920-ական թթ. վերադարձել է Երևան և աշխատել որպես ՀՀԳ-ի (Հայկական հեռագրական գործակալություն, այժմ՝ Արմենպրես) տնօրեն։ 1929 թվականին փոխադրվել է Լենինգրադ, այնուհետև՝ Մոսկվա։

1939 թվականին Խաչատրյանցի թարգմանությամբ ռուսերեն լույս է տեսել «Հայկական հեքիաթներ» ժողովածուն՝ կնոջ՝ Մարիետա Շահինյանի առաջաբանով։ Ռուսերեն է թարգմանել նաև Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի, Շիրվանզադեի, Ավետիք Իսահակյանի մի շարք գործեր։ Ուշագրավ է նրա թարգմանած «Հայկական նովելներ»-ի ռուսերեն երկհատորյակը (1945-1948), որն իր հերթին թարգմանվել է 14 լեզուներով։ Ռուսերեն է թարգմանել նաև Շիրվանզադեի «Պատվի համար» և Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսները։

Մահացել է Մոսկվայում[3]։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Նիկոլայ Բոգդանով, Պիոները գյուղում (պատմվածքներ), Թիֆլիս, «Նոր գարուն», 1925, 36 էջ։
  • Մարիետա Շահինյան, Հիդրոցենտրալ (թարգմանության հեղինակակից Արշավիր Խոնդկարյան), Երևան, Պետհրատ, 1932, 376 էջ։
  • Туманян Ованес. Кувшин с золотом.- Ереван: Аревик, 1996.- 14 с. Վերատպությունը տե՛ս Кувшин с золотом.- Ереван: Эдит Принт, 2011.- 16 с.
  • Туманян Ованес. Сказка о неудачнике Паносе.- Ереван: Эдит Принт, 2011.- 16 с.- (Читайте).
  • Туманян Ованес. Смерть Кикоса.- Ереван : Аревик, 1996.- 14 с.: См. также Смерть Кикоса.- Ереван: Эдит Принт, 2011.- 16 с.- (Читайте).
  • Туманян Ованес. Хозяин и работник.- Москва: Детгиз, 1963.- 16 с.: См. также Хозяин и работник.- Москва: Детская литература, 1969.- 16 с.; Хозяин и работник.- Ереван: Эдит Принт, 2011.- 10 с.
  • Туманян Ованес. Храбрый Назар.- Ереван: Эдит Принт, 2011.- 16 с.- (Читайте).
  • Чаренц Егише. Страна Наири.- Москва-Ленинград: Госиздат, 1926.- 201 с.: См. также Страна Наири.- Москва: Худож. лит., 1935.- 175 с.; Страна Наири.- Ереван: Айпетрат, 1960.- 224 с.; Страна Наири.- Москва: Известия, 1964.- 271 с.; Страна Наири.- Ереван: Айастан, 1975.- 288 с.; Страна Наири.- Б. м.: Кавказская здравница, 2011.- 288 с.; Страна Наири.- Ереван: Амарас, 2012.- 208 с.
  • Ширванзаде Александр. Артист: Рассказ.- Ереван: Советакан грох, 1979.- 60 с.: См. также Артист: Рассказ.- Ереван: Аревик, 1989.- 60 с.
  • Ширванзаде Александр. Злой дух: Повести и рассказы.- Москва: Гослитиздат, 1959.- 190 с.
  • Ширванзаде Александр. Из-за чести: Драма в четырех действиях.- Москва: Искусство, 1941.- 71 с.
  • Ширванзаде Александр. Избранное.- Ленинград: Советский писатель, 1947.- 476 с.: См. также Избранное.- Москва: Гослитиздат, 1949.- 532 с.; Избранное.- Москва: Правда, 1988.- 576 с.
  • Ширванзаде Александр. Хаос: Роман.- Москва: Гослитиздат, 1956.- 320 с.: См. также Хаос: Роман.- Ереван: Айастан, 1975.- 325 с.; Хаос: Роман.- Ереван: Советакан грох, 1983.- 311 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 226.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Խաչատրյանց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 21