Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Խաչատուրի Թումանյան (1918, Բերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ - 1941, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Հակոբ Թումանյան
Ծնվել է1918
ԾննդավայրԲերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ
Մահացել է1941
Մահվան վայրՈւկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ

Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ գյուղում (այժմ՝ քաղաք)։ 1938 թվականին ավարտել է շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը, նշանակվել նույն դպրոցում ավագ ջոկատավար, ապա՝ մաթեմատիկայի ուսուցիչ։ Միաժամանակ հեռակայել է Երևանի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետում։ 1939 թվականի փետրվարին զորակոչվել է բանակ, ծառայել է Ուկրաինայում։ Պատերազմի նախօրեին գտնվել է Ժիտոմիրի շրջանում։ Ճակատային ընկերների հաղորդմամբ Հակոբ Խաչատրյանը զոհվել է պատերազմի առաջին օրերին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 25։