Հակոբ Գուրունյան

հայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ

Հակոբ Թորոսի Գուրունյան (փետրվարի 16, 1916(1916-02-16), Ծեբելդա, Գուլրիփշի շրջան, Աբխազիայի Հանրապետություն - անհայտ), հայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1973 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

Հակոբ Գուրունյան
Ծնվել էփետրվարի 16, 1916(1916-02-16)
ԾննդավայրԾեբելդա, Գուլրիփշի շրջան, Աբխազիայի Հանրապետություն
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և մանկավարժ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1946)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Հակոբ Գուրունյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Հակոբ Գուրունյանը ծնվել է 1916 թվականի փետրվարի 16-ին, Աբխազիայի Գուլրիփշի շրջանի Ծեբելդա գյուղում։ 1935 թվականին ավարտել է Սուխումի հայկական մանկավարժական ուսումնարանը։ 1935-1937 թվականներին ուսուցչություն է արել Ծեբելդայի և Կրաևիչի դպրոցներում։ 1937-1941 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Հիվանդության պատճառով 4-րդ կուրսից կիսատ է թողել ուսումը։ 1941-1944 թվականներին աշխատել է Ծեբելդայի և Մերխելուլիի հայկական դպրոցներում։ 1945-1946 թվականներին շարունակել է ուսումը և ավարտել Երևանի պետական համալսարահը։ 1946 թվականից հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ծեբելդայի համար 2 հայկական միջնակարգ դպրոցում[1]։

Երկեր խմբագրել

  • Հայրենի ծուխ (բանաստեղծություններ), Սուխում, 1960, 110 էջ։
  • Սիրտ, Երևան, «Հայաստան», 1964, 48 էջ։
  • Անտառում, Երևան, «Հայաստան», 1967, 84 էջ[2]։
  • Փոթորիկ, Երևան, «Հայաստան», 1970, 62 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, «Հայաստան», 1973, 111 էջ[3]։
  • Հողի ձայնը, Երևան, «Սովետական գրող», 1976, 200 էջ[4]։
  • Անտառի շշուկը։ Պատմվածքներ և ժողովրդական զրույցներ, Երևան, «Սովետական գրող», 1979, 136 էջ։
  • Հավատի ճամփաներով։ Վեպ։ [Դպրոցական միջին և բարձր տարիքի համար], Արևիկ, 1988, 334 էջ[5]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 495-496։
  2. Գուրունյան, Հակոբ Թորոսի; Խմբ. Գյուլնազարյան, Խաժակ Մեսրոպի; Նկ. Մանդակունի, Վաղինակ Քրիստափորի (1967). Անտառում: Պատմվածք։ Դպր. միջին տարիքի համար. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  3. Գուրունյան, Հակոբ Թորոսի; Խմբ. Գյուլնազարյան, Խաժակ Մեսրոպի; Նկ. Ղարագյոզյան, Հ Հ (1973). Պատմվածքներ: Դպր. միջին տարիքի համար. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  4. Գուրունյան, Հակոբ Թորոսի; Խմբ. Գյուլնազարյան, Խաժակ Մեսրոպի; Խմբ. Բերբերյան, Մ Գ; Նկ. Գասպարյան, Գաստելլո Ավետիսի (1976). Հողի ձայնը։ Ժողովածու։ Միջին տարիքի դպր. համար. Երևան: Սովետական գրող.(չաշխատող հղում)
  5. Գուրունյան, Հակոբ Թորոսի (1988). Հավատի ճամփաներով։ Վեպ ։ [Դպրոցական միջին և բարձր տարիքի համար]. Արևիկ. ISBN 9785807700889.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Գուրունյան» հոդվածին։