Հակոբ Բագրատունի

Իշխան, ռուսական և հայկական բանակի գեներալ

Իշխան Հակոբ Գերասիմի Բագրատունի (ռուս.՝ Я́ков Гера́симович Баграту́ни, օգոստոսի 25, 1879(1879-08-25), Ախալցխա, Թիֆլիսի նահանգ - դեկտեմբերի 23, 1943(1943-12-23), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ռուսական և հայկական բանակի ռազմական և պետական գործիչ - ռուսական բանակի գեներալ-մայոր, բանակի գեներալ Հայկական բանակում։

Հակոբ Բագրատունի
Իշխան Հակոբ Գերասիմի Բագրատունի
Դրոշ
Դրոշ
Կենտրոնական կասպիական բռնապետության նավատորմի ռազմածովային կոմիսար
Օգոստոս - Սեպտեմբերի 16, 1918
Դրոշ
Դրոշ
Հայոց ազգային խորհրդի (Թիֆլիս) անդամ
Նոյեմբեր, 1918 - 1920
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Անգլիայում
1920
Նախագահ ՀՀ Խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյան
 
Կրթություն՝ Կիևի առաջին ռազմական ուսումնարան,
Կայսերական Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ռազմական ակադեմիա
Մասնագիտություն՝ դիվանագետ, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր օգոստոսի 25, 1879(1879-08-25)
Ծննդավայր Ախալցխա, Թիֆլիսի նահանգ
Վախճանի օր դեկտեմբերի 23, 1943(1943-12-23) (64 տարեկան)
Վախճանի վայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Թաղված Բրոմփթոնի գերեզմանատուն
Դինաստիա Բագրատունիներ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  Հայաստան
Հայր Գերասիմ Բագրատունի
 
Ռազմական ծառայություն
Պատկանելություն՝ Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն,
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
Զորքի տեսակ՝ բանակ
Կոչում՝ Ռուսաստանի դրոշը Գեներալ-մայոր,
Հայաստանի դրոշը Բանակի գեներալ
Հրամանատար էր՝ վաշտի, կորպուսի, ռազմական օկրուգի
Ճակատամարտեր՝ Առաջին համաշխարհային պատերազմ, Բաքվի ճակատամարտ
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Կրթությունը

խմբագրել

Հակոբ Բագրատունին ծնվել է 1879 թվականի օգոստոսի 25-ին Ախալցխայում, հայկական ազնվական ընտանիքում, սերում է Բագրատունիների հայ իշխանական տոհմից։ 1898 թվականին, ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան ոսկե մեդալով, ապա՝ 1900 թվականին Կիևի առաջին ռազմական ուսումնարանը, առաջիններից է եղել շրջանավարտների մեջ ում անունը փորագրվել է մարմարե պատվո սալաքարին, իսկ 1907 թվականին՝ Կայսերական Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան։

Ռուսական բանակի սպա

խմբագրել

1900 թվականից եղել է Կեկսհոլմի լեյբ գվարդիայի գնդում պոդպորուչիկ։ Նա հաջողությամբ ավարտել է հետախուզական կարևոր առաջադրանքը Պարսկաստանում։ 1904 թվականից եղել է պորուչիկ։ Նույն տարում մտել է Գլխավոր շտաբի Ակադեմիա, բայց 1905 թվականին ընդհատել է ուսումը և գնացել է ռուս-ճապոնական պատերազմի ճակատ։ Ղեկավարել է Արևելա-Սիբիրական գնդի 19-րդ վաշտը։ 1905 թվականի փետրվարի 25-ին Պուխե գյուղի մարտերում վիրավորվել է և ստացել սալջարդ, բայց շարունակել է ղեկավարել վաշտը։ Ռազմական արժանիքների համար պարգևատրվել է սբ. Աննայի 4-րդ աստիճանի շքանշանով՝ մակագրությամբ «Արիության համար» և սբ. Ստանիսլավի 3-րդ աստիճանի սրերով և ժապավենով շքանշանով։

1907 թվականից եղել է շտաբս-կապիտան, ղեկավարել է վաշտ, Կեկսհոլմի լեյբ գվարդիայի գնդում։ 1908 թվականի նոյեմբերի 26-ից եղել է կապիտան, Թուրքեստանյան ռազմական օկրուգի շտաբի ավագ ադյուտանտի օգնական։ Դրանից հետո ղեկավարել է օկրուգի շտաբի 4-րդ (հետախուզական) բաժանմունքը։ Ըստ նրա կենսագիր, ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանի՝

Հակոբ Բագրատունին կատարել է գաղտնի ռազմագիտական և գործնական առաջադրանքներ Մոնղոլիայում, Տիբեթում, Կորեայում, Աֆղանստանում, Միջինասիական Բուխարա, Կաշգար, Կերմիշում, Կուշկայում, Մերվ, Տաշքենդ քաղաքներում։ Բացահայտել է պանթյուրքիստական էմիսարների դավադրությունը Թուրքեստանի գեներալ-նահանգապետության Տաշքենդ և այլ քաղաքներում։ Նրա այս սխրագործությունը նշանավորվեց սբ. Աննայի 3-րդ աստիճանի շքանշանի պարգևատրմամբ։ Նա դարձավ Փոխգնդապետ։

Մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին

խմբագրել
 
Գեներալ Հակոբ Բագրատունին 1919թ.

Իշխան Հակոբ Բագրատունին Ակտիվորեն մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է շտաբս-սպա Թուրքեստանյան առաջին բանակային կորպուսի շտաբում։ 1914 թվականի սեպտեմբերին աչքի է ընկել Հյուսիս-Արևմտյան ճակատի, Լիկայի շրջանի մարտերում, գերազանցության համար պարգևատրվել է սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրերով շքանշանով և սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի սրերով և ժապավենով շքանշանով։ 1914 թվականի հոկտեմբերից մինչև 1915 թվականի հունվար ժամանակավոր կատարել է Թուրքեստանյան առաջին բանակային կորպուսի շտաբի պետի պարտականությունները։ 1915 թվականի հունվարից մինչև 1916 թվակականի նոյեմբեր եղել է շտաբի պետ՝ 76-րդ հետևակային դիվիզիայում, Թուրքեստանյան երկրորդ հրաձգային բրիգադում, Թուրքեստանյան հրաձգա-հրետանային բրիգադում։ 1915 թվականի դեկտեմբերի 6-ից գնդապետ։ Մարտերը գերազանց կատարելու համար պարգևատրվել է սբ. Գևորգի 4-րդ աստիճանի շքանշանով, սբ. Վլադիմիրի 3-րդ աստիճանի թրերով շքանշանով և սբ. Աննայի 2-րդ աստիճանի թրերով շքանղանով։ 1916 թվականի նոյեմբերի 22-ից 8-րդ Թուրքեստանյան հետևակային գնդի հրամանատար։

 
Հայկական ռազմական պատվիրակությունը ԱՄՆ-ում 1919թ.

Գործունեությունը 1917 թվականին

խմբագրել

Փետրվարյան հեղափոխությունից հետո պատկանել է բանակում ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցներին։ Եղել է ընտրված պատվիրակ Համառուսական համագումարի սպաների մեջ, որը տեղի է ունեցել 1917 թվականի մայիսին, Պետերբուրգում։ 1917 թվականի հունիսից ծառայել է ռազմական և ծովային նախարար Ալեքսանդր Կերենսկիի կառավարությունում։ 1917 թվականի հուլիսի 12-ից եղել է Պետրոգրադի ռազմական օկրուգի շտաբի պետ։ 1917 թվականի օգոստոսի 30-ից գեներալ-մայոր։ Դեմ է եղել գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած գեներալ Կոռնիլովին, Բառանովսկիի հետ ստեղծել է «բոլորին, բոլորին, բոլորին» ռադինոն, Կոռնիլովի դավաճանության և նրան գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից հանելու համար։

Եղել է հայկական զորամասերի ստեղծման առաջին կազմակերպիչներից մեկը ռուսական բանակում։ 1917 թվականի օգոստոսին, միառժամանակ շարունակելով ռազմական օկրուգի շտաբի պետի պաշտոնը, ընտրվել է Հայկական զինվորական կոմիսար և Հայկական ռազմական խորհրդի նախագահ։ Ակտիվորեն զբաղվել է Հայկական կորպուսի կազմավորմանը։

Մինչ Բոլշևիկների իշխանության գալը՝ զորքերի համակենտրոնացման քայլեր է ձեռնարկել, հավատարիմ Ռուսաստանի ժամանակավոր կառավարությանը՝ հրամայել է Հյուսիսային ճակատի շտաբին Պետրոգրադ ուղարկել հատուկ զինվորական զորամաս (այդ հրամանը չի իրականացվել)։ Արդյունքում Բագրատունուն հաջողվել է հավաքել միայն քիչ քանակության ռազմական ուժ։ 1917 թվականի նոյեմբերի 7-ին Ժամանակավոր կառավարության նախարար Նիկոլայ Կիշկինը, ստանալով իրավասություն վերականգնել կարգը քաղաքում, անհստակության համար ազատել է պաշտոնից Պետրոգրադի ռազմական օկրուգի հրամանատար գնդապետ Գեորգի Պալկովնիկովին և նրա տեղը նշանակել ավելի աշխատունակ գեներալ Հակոբ Բագրատունուն։ Բայց նա նույնպես չկարողացավ հակադարձել իրավիճակի բացասական զարգացմանը։ Շտաբըը բոլշևիկներին հանձնելուց հետո նա թողեց պաշտոնը և ձերբակավեց Ձմեռային պալատի մոտ։ Նա բանտարկվել էր և գտնվում էր Պետրոպավլովյան ամրոցում, ազատ է արձակվել 1917 թվականի դեկտեմբերի 15-ին և հաջորդ օրը կրկին ստանձնել Հայկական զինվորական կոմիսարի պաշտոնը։

 
Իշխան Հակոբ Բագրատունին գեներալ Անդրանիկ Օզանյանի, Հովհաննես Քաջազնունու և Հայկական զինվորական անձնակազմի հետ Միացյալ Նահանգներում, 1919 թ.

Հայ գեներալ և դիվանագետ

խմբագրել
 
Գեներալ Հակոբ Բագրատունին Գեներալ Անդրանիկ Օզանյանի հետ

1917 թվականի վերջում և 1918 թվականի սկզբում շարունակել է Հայկական կորպուսի ստեղծման աշխատանքները և զինծառայող հայերին ուղարկել Կովկաս։ 1918 թվականի մարտին ժամանել է Բաքու, բայց արդեն մարտի 15-ին սպանության փորձ է արվել նրա դեմ, որն էլ հանգեցրել է նրա ոտքերի անդամահատման։ Ուշադրություն չդարձնելով ծանր վերքերին, մասնակցել է Մարտի իրադարձություններին և Բաքվի պաշտպանությանը թուրքական և թաթարական միացյալ ուժերից։ 1918 թվականի ամռանը, մինչև աշնան սկիզբ, Հակոբ Բագրատունին Կենտրոնական կասպիական բռնապետության կառավարության կողմից նշանակվել է ռազմական նախարար։ Կովկասյան Իսլամական բանակի Բաքվի ճակատամարտում մղված հաղթանակից հետո, 1918 թվականի սեպտեմբերի 15-ին հայկական զինված խմբերի և փախստականների հետ միասին ստիպված է եղել թողնել Բաքուն և տեղափոխվել Բանդարե Անզալի (Հյուսիսային Պարսկաստան)։ Թուրքերի Բաքվից հեռանալուց հետո և անգլիական բանակի մուտք գործելուց հետո 1918 թվականի նոյեմբերին հետ է եկել և կրկին վերընտրվել Հայոց Ազգային Խորհրդում։

1919 թվականին մտել է Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի պատվիրակության կազմի մեջ, որպես խորհրդատու։ 1919 թվականի օգոստոսից եղել է Հայաստանի ռազմական պատվիրակության նախագահ, ուղարկված ԱՄՆ բանակցելու պաշտպանական ոլորտում համագործակցելու համար։ 1919 թվականի նոյեմբերին պատվիրակությունը ժամանել է Նյու-Յորք։ Հանդիպել բազմաթիվ ամերիկյան քաղաքական և հասարակական գործիչների հետ, մասնակցել ցույցերին, պնդել է Հայաստանին ցուցաբերել աջակցություն և պաշտոնապես ճանաչել հայկական պետությունը։ Չնայած դրան, որ 1919 թվականի դեկտեմբերից մինչև 1920 թվականի հունվարը Բագրատունին ընդունվել էր ԱՄՆ-ի ռազմական նախարարի և պետքարտուղարի կողմից, այնուամենայնիվ ամերիկյան իշխանությունները հրաժարվեցին տրամադրել ռազմական օգնություն երկրին, որը պաշտոնական ճանաչում չունի։

Պատվիրակության առաքելության ավարտից հետո վերադարձել է Ֆրանսիա, 1920 թվականին նշանակվել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, որտեղ էլ շարունակել է ապրել օտարության մեջ։

Մահացել է 1943 թվականի դեկտեմբերի 23-ին Լոնդոնում։

Արտաքին հղումներ

խմբագրել